00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրգործ

© Photo : EPMIBԵղջերուներ
Եղջերուներ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2025
Բաժանորդագրվել
Ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որի հիմքով հարուցվել է քրեական վարույթ։
Լրահոս
0