https://arm.sputniknews.ru/20251228/hndkastann-aknkalum-e-arag-avartin-hascnel-eatm-i-het-azat-arevtri-gvotu-hamadzajnagiry-97313593.html
Հնդկաստանն ակնկալում է արագ ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Հնդկաստանն ակնկալում է արագ ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Sputnik Արմենիա
Հնդկաստանը վստահ է, որ դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում։ 28.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-28T17:03+0400
2025-12-28T17:03+0400
2025-12-28T17:03+0400
հնդկաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97313077_0:0:3006:1691_1920x0_80_0_0_fcdbd677ef0af622fa7912811163ef88.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հնդկաստանն ակնկալում է սեղմ ժամկետում ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը։ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։«Բանակցությունները մեկնարկել են նոյեմբերին, առաջին փուլն արդեն կայացել է: Ես կասեի, որ երկու կողմերից էլ հստակ պատկերացում կա, թե մենք ինչի ենք ուզում հասնել, և երկու կողմերն էլ այդ նպատակին հասնելու քաղաքական կամք ունեն։ Այնպես որ, մենք ակնկալում ենք արագ արդյունք»,- ասել է դեսպանը։Նրա խոսքով՝ Հնդկաստանում վստահ են, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում՝ ավելացնելով հնդկական արտահանումը:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97313077_71:0:2802:2048_1920x0_80_0_0_3af5f39c7aafb1b319753d0ddb6c81b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
Հնդկաստանն ակնկալում է արագ ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Հնդկաստանը վստահ է, որ դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հնդկաստանն ակնկալում է սեղմ ժամկետում ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը։
ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։
«Բանակցությունները մեկնարկել են նոյեմբերին, առաջին փուլն արդեն կայացել է: Ես կասեի, որ երկու կողմերից էլ հստակ պատկերացում կա, թե մենք ինչի ենք ուզում հասնել, և երկու կողմերն էլ այդ նպատակին հասնելու քաղաքական կամք ունեն։ Այնպես որ, մենք ակնկալում ենք արագ արդյունք»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանում վստահ են, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում՝ ավելացնելով հնդկական արտահանումը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները կարագացվեն, որպեսզի մենք հնարավորինս շուտ կարողանանք օգտվել ազատ առևտրի ռեժիմից։ Դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում»,- եզրափակել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։