Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

© Photo : press office of Road Department Fund
Բաժանորդագրվել
Արգելափակումից դուրս են բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. 28-ին՝ ժամը 9:20-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատված, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Անիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ 24 ժամում արգելափակումից դուրս են բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։