https://arm.sputniknews.ru/20251228/amanvorin-yndaraj-inch-iravitshak-e-msi-shukajum-satmi-stugumneri-ardjunqnery-97213832.html
Ամանորին ընդառաջ ի՞նչ իրավիճակ է մսի շուկայում. ՍԱՏՄ–ի ստուգումների արդյունքները
Ամանորին ընդառաջ ի՞նչ իրավիճակ է մսի շուկայում. ՍԱՏՄ–ի ստուգումների արդյունքները
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը խստացված վերահսկողությունը շարունակելու է ողջ տոնական շրջանում։ 28.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-28T09:55+0400
2025-12-28T09:55+0400
2025-12-28T09:55+0400
հայաստան
միս
սպանդանոց
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83924494_0:22:1600:922_1920x0_80_0_0_fb8447d3eeebe21f4f5c9ae495ff0b55.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ամանորին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մսի վաճառակետերում ստուգումներն ավելի հաճախակի է դարձրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ ստուգայցերը հանրապետության բոլոր մարզերում են։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստեց, որ արձանագրված արդյունքները բավականին դրական են՝ հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։Եթե նախկինում նույն վայրերում մեծածավալ առգրավումներ էին իրականացվում, ապա այժմ, ըստ Հարությունյանի, նման դեպքերը նվազել են։«Անցած տարի, երբ առգրավման և ոչնչացման դրույթը մտավ ուժի մեջ, հարցն ավելի խնդրահարույց էր։ Հիմա էլ կան դեպքեր, առգրավումներ լինում են և տարվում են ոչնչացման, բայց դրանք էականորեն ավելի քիչ են, ինչը, իհարկե, դրական է»,– ավելացրեց Հարությունյանը։Դիտարկմանը, որ տարիներ շարունակ կա դժգոհություն, թե Հայաստանում սպանդանոցների քանակը քիչ է, Հարությունյանն արձագանքեց` նշելով, թե պատկերն աստիճանաբար փոխվում է։«Սպանդանոցների թիվը հետևողականորեն աճում է, և հիմա խնդիր կա միայն Շիրակի մարզում, որտեղ գործող սպանդանոց դեռ չկա, թեև մի քանի սպանդանոցներ արդեն կառուցված են։ Մնացած բոլոր մարզերում, ինչպես նաև Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Երևանի հարակից տարածքներում, սպանդանոցների քանակը բավարար է, և անգամ հնարավորություն է տալիս սպասարկել այլ մարզեր։ Շիրակի մարզը, չնայած սեփական սպանդանոցի բացակայությանը, օգտվում է հարևան մարզերի հնարավորություններից. Արագածոտնի և Լոռու մարզերում կան բավականաչափ սպանդանոցներ, որոնք մոտ են Շիրակին։ Ստուգումների ընթացքում տեսնում ենք, որ այնտեղ վաճառվում է նաև սպանդանոցային ծագման միս հենց այդ մարզերից, ինչպես նաև Կոտայքից ու Արարատից տեղափոխված»,– ընդգծեց Հարությունյանը։Անդրադառնալով մայրաքաղաքում մսամթերքի կենտրոնացված վաճառքի վայրերին՝ նա տեղեկացրեց, որ այստեղ ևս վերահսկողությունը շարունակական է։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի սկզբից արդեն մի քանի անգամ ստուգումներ են իրականացվել, մասնավորապես՝ Խորենացի փողոցում գտնվող շուկայում։Տեսչական մարմնի ներկայացուցիչը հավելեց, որ խստացված վերահսկողությունը շարունակվելու է ողջ տոնական շրջանում՝ ապահովելու համար, որ ամանորյա սեղաններին հայտնվող միսն ու մսամթերքը լինեն անվտանգ և համապատասխանեն օրենքի պահանջներին։Ամանորին բուդ ու բլինչի՞կ, թե՞ եռօրյա հանգիստ ՀՀ քաղաքներում․ որոշ հյուրանոցներում տեղ չկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83924494_52:0:1579:1145_1920x0_80_0_0_7fdb31d91f9aa2ba65f64be9d758b71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միս, սպանդանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, միս, սպանդանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ամանորին ընդառաջ ի՞նչ իրավիճակ է մսի շուկայում. ՍԱՏՄ–ի ստուգումների արդյունքները
Տեսչական մարմինը խստացված վերահսկողությունը շարունակելու է ողջ տոնական շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ամանորին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մսի վաճառակետերում ստուգումներն ավելի հաճախակի է դարձրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ ստուգայցերը հանրապետության բոլոր մարզերում են։
Տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստեց, որ արձանագրված արդյունքները բավականին դրական են՝ հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Սպանդանոցային ծագման մսի քանակն այսօր զգալիորեն ավելացել է։ Դա նշանակում է, որ մարդիկ, թեկուզ բարդ և դժվար գործընթաց անցնելով, միևնույնն է, գնում են այն ճանապարհով, որ ձեռք բերեն և վաճառեն պարտադիր սպանդանոցային ծագման միս»,– ընդգծեց նա։
Եթե նախկինում նույն վայրերում մեծածավալ առգրավումներ էին իրականացվում, ապա այժմ, ըստ Հարությունյանի, նման դեպքերը նվազել են։
«Անցած տարի, երբ առգրավման և ոչնչացման դրույթը մտավ ուժի մեջ, հարցն ավելի խնդրահարույց էր։ Հիմա էլ կան դեպքեր, առգրավումներ լինում են և տարվում են ոչնչացման, բայց դրանք էականորեն ավելի քիչ են, ինչը, իհարկե, դրական է»,– ավելացրեց Հարությունյանը։
Դիտարկմանը, որ տարիներ շարունակ կա դժգոհություն, թե
Հայաստանում սպանդանոցների քանակը քիչ է, Հարությունյանն արձագանքեց` նշելով, թե պատկերն աստիճանաբար փոխվում է։
«Սպանդանոցների թիվը հետևողականորեն աճում է, և հիմա խնդիր կա միայն Շիրակի մարզում, որտեղ գործող սպանդանոց դեռ չկա, թեև մի քանի սպանդանոցներ արդեն կառուցված են։ Մնացած բոլոր մարզերում, ինչպես նաև Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Երևանի հարակից տարածքներում, սպանդանոցների քանակը բավարար է, և անգամ հնարավորություն է տալիս սպասարկել այլ մարզեր։ Շիրակի մարզը, չնայած սեփական սպանդանոցի բացակայությանը, օգտվում է հարևան մարզերի հնարավորություններից. Արագածոտնի և Լոռու մարզերում կան բավականաչափ սպանդանոցներ, որոնք մոտ են Շիրակին։ Ստուգումների ընթացքում տեսնում ենք, որ այնտեղ վաճառվում է նաև սպանդանոցային ծագման միս հենց այդ մարզերից, ինչպես նաև Կոտայքից ու Արարատից տեղափոխված»,– ընդգծեց Հարությունյանը։
Անդրադառնալով մայրաքաղաքում մսամթերքի կենտրոնացված վաճառքի վայրերին՝ նա տեղեկացրեց, որ այստեղ ևս վերահսկողությունը շարունակական է։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի սկզբից արդեն մի քանի անգամ ստուգումներ են իրականացվել, մասնավորապես՝ Խորենացի փողոցում գտնվող շուկայում։
«Տեսուչներին տեսնելուն պես հաճախ խանութները փակվում են։ Մենք հասցնում ենք մի քանի կետ մտնել, բայց անընդհատ գնում ենք։ Բոլորը զգոն են, զգույշ են և հասկանում են, որ այս խնդիրը վերջիվերջո պետք է լուծվի, բոլորս միասին պետք է անցնենք սպանդանոցային ծագման մսի վաճառքի»,– ասաց Հարությունյանը։
Տեսչական մարմնի ներկայացուցիչը հավելեց, որ խստացված վերահսկողությունը շարունակվելու է ողջ տոնական շրջանում՝ ապահովելու համար, որ ամանորյա սեղաններին հայտնվող միսն ու մսամթերքը լինեն անվտանգ և համապատասխանեն օրենքի պահանջներին։