https://arm.sputniknews.ru/20251227/zelensku-ev-evrvopacineri-zrujcy-teghi-kunena-aranc-trampi-zlm-97293813.html
Զելենսկու և եվրոպացիների զրույցը տեղի կունենա առանց Թրամփի. ԶԼՄ
Զելենսկու և եվրոպացիների զրույցը տեղի կունենա առանց Թրամփի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին: 27.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-27T15:42+0400
2025-12-27T15:42+0400
2025-12-27T15:46+0400
ուկրաինա
ուրսուլա ֆոն դեր լյայեն
վլադիմիր զելենսկի
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96793664_0:0:1040:585_1920x0_80_0_0_295b7795ede658666d039872db13a364.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների այսօրվա զրույցը տեղի կունենա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկին, հաղորդել էր, որ կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին:«Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, երեկ հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի իր նստավայրում կհանդիպի Զելենսկու հետ:Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։Զելենսկին պնդում է, որ առաջիկայում Թրամփի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96793664_167:0:947:585_1920x0_80_0_0_885974e2554bd46165a7e614edf28f17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ուրսուլա ֆոն դեր լյայեն, վլադիմիր զելենսկի, ամն, դոնալդ թրամփ
ուկրաինա, ուրսուլա ֆոն դեր լյայեն, վլադիմիր զելենսկի, ամն, դոնալդ թրամփ
Զելենսկու և եվրոպացիների զրույցը տեղի կունենա առանց Թրամփի. ԶԼՄ
15:42 27.12.2025 (Թարմացված է: 15:46 27.12.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների այսօրվա զրույցը տեղի կունենա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկին, հաղորդել էր, որ կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր կմասնակցի Թրամփի, Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ բանակցություններին:
«Զելենսկին դեկտեմբերի 27-ին հեռախոսով կզրուցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և եվրոպական այլ առաջնորդների հետ», - ավելի ուշ հայտնել է գործակալությունը։
«Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, երեկ հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի իր նստավայրում կհանդիպի Զելենսկու հետ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար
Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։