00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը

© Sputnik / пресс-служба Совета Федерации РФԱլեքսանդր Կուրենկով
Ալեքսանդր Կուրենկով - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2025
Բաժանորդագրվել
ՌԴ–ն շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի փրկարար ծառայության կարողությունների ամրապնդման և կատարելագործման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կաջակցի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
Այսօր՝ Ռուսաստանի փրկարարի օրը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ ՌԴ-ն 2026 թվականին նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում, Սերբիայում և Կուբայում համատեղ մարդասիրական կենտրոնների հետագա զարգացմանն ու գործունեության ապահովմանը:
Նա հավելել է, որ արտասահմանցի մասնագետները հրավիրվել են «Ջրասուզակային մասնագիտությունների «Ռուսական սառույց-2026» փառատոն» միջազգային գիտագործնական համաժողովին:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2015 թվականի մայիսի 19-ի համաձայնագրի հիման վրա
Կենտրոնն իրականացնում է որոնողափրկարարական գործողությունների աջակցման, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացնման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ:
Կենտրոնը տեղակայված է Բալահովիտում՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում:
Հայ փրկարարները նախապատրաստվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում
Լրահոս
0