00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընկերությունը սկսել է հետազոտել Կատարում տարածված գենետիկ հիվանդության բուժումը

© Sputnik / Aram GareginyanՀովակիմ Զաքարյան
Հովակիմ Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2025
Բաժանորդագրվել
Ընկերությունը AI մոդելի օգնությամբ կկատարի պոտենցիալ դեղամիջոց ծառայող մոլեկուլների որոնում։ Արդյունքում ստացվելիք դեղամիջոցը կօգնի Մերձավոր Արևելքի հազարավոր հիվանդներին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայկական «Denovo Sciences» ընկերությունը սկսել է հետազոտել հազվագյուտ գենետիկ հիվանդության` հոմոցիստինուրիայի բուժումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության հիմնադիր Հովակիմ Զաքարյանը։
Այդ հիվանդությունն աշխարհում ունի միջինում 1:200 000 տարածվածություն (մեկ դեպք` երկու հարյուր հազար մարդու հաշվարկով), սակայն Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես` Կատարում, այն հանդիպում է մոտ 100 անգամ ավելի հաճախ (1։2000)։ Հետազոտությունը կանցկացվի Կատարում գործող «Weil Cornell Medcine Qatar» հետազոտական կենտրոնի (ամերիկյան Cornell համալսարանի դուստր հաստատություններից մեկը) և Կատարի խոշորագույն կլինիկաներից մեկի` «Sidra Medicine»–ի հետ։
Հոմոցիստինուրիան ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը չի վերամշակում սննդի հետ ստացվող կարևոր ամինաթթուներից մեկը` մեթիոնինը։ Դրանից առաջացող մեկ այլ ամինաթթու` հոմոցիստեինը, սկսում է կուտակվել արյան մեջ` առաջացնելով երեխաների զարգացման դանդաղումներ, տեսողության խնդիրներ, կմախքի անոմալիաներ, ինչպես նաև կաթվածի ռիսկեր։
«Հաջորդ տարի նպատակ ունենք հայտնաբերելու մոլեկուլներ, որոնք հնարավոր կլինի փորձարկել որպես պոտենցիալ դեղամիջոց, նախ` առանձնացված բջիջների, ապա` լաբորատոր կենդանիների վրա», – ասաց Զաքարյանը։
Նրա հիմնադրած ընկերությունը մասնագիտացված է արհեստական բանականության օգնությամբ դեղամիջոցներ որոնելու (AI-based drug discovery) ուղղությամբ, որի համար կիրառում է ընկերության հեղինակած ծրագրային ապահովումը։ Այս հետազոտության նպատակը կլինի տվյալ հիվանդության մի քանի մուտացիաներից այն մեկը, որը տարածված է Կատարում։ Խնդիրը էական է նաև այն պատճառով, որ մնացածների դեպքում հիվանդության ախտանշանները հնարավոր է մեղմել` վիտամին B6 ընդունելով, քանի որ այդ վիտամինը օգնում է մեր օրգանիզմի ֆերմենտներին վերամշակել մեթիոնին ամինաթթուն։ Սակայն Կատարում տարածված մուտացիայի դեպքում դա էլ չի օգնում, ենթադրաբար այն պատճառով, որ վիտամինը սխալ դիրք (գիտական լեզվով ասած` տաուտոմերիկ ձև) է ընդունում ֆերմենտի ներսում` այն դարձնելով ոչ ակտիվ։
Երջանկության ֆիզիկա. 90–ականների Գյումրիում մեծացած Վարդանը ՏՏ–ից վերադարձել է գիտություն
«Համակարգչային մոդելավորման և քվանտային մեխանիկայի գործիքներով մենք կստուգենք այդ վարկածը, և եթե այն հաստատվի, ապա կփորձենք գտնել մոլեկուլներ, որոնք կկապվեն մուտանտ սպիտակուցի հետ և կօգնեն, որպեսզի վիտամինը վերականգնի իր նորմալ կոնֆիգուրացիան։ Արդյունքում տվյալ ամինաթթուն վերամշակող ֆերմենտը պետք է վերականգնի իր ակտիվությունը գոնե մասնակի, և ընդունելով ապագա դեղամիջոցը վիտամին B6–ի հետ` այդ հիվանդները չեն ունենա նկարագրված բոլոր ծանր ախտանշանները», – ասաց Զաքարյանը։
Հաջորդ փուլում «Weil Cornell Medcine Qatar»–ը կօգնի սինթեզել հայտնաբերված մոլեկուլները, իսկ «Sidra Medicine»–ը կկատարի նախակլինիկական, իսկ հետագայում` հավանաբար նաև կլինիկական հետազոտություններ։
Հավելենք` «Denovo»-ն փորձել է նաև հետազոտել այդ հիվանդության` Հայաստանում արձանագրված դեպքերը, սակայն հավաստի տեղեկություններ չեն հայտնաբերվել։
Ղազախստանցիների հիմնած վենչուրային հիմնադրամը հեռանկարային ստարտափներ է փնտրում ՀՀ–ում
Լրահոս
0