https://arm.sputniknews.ru/20251226/teghekutjuny-keghts-e-qaghaqapetarany-ajapnjak-kajarani-hamar-tsakhsvats-gumari-masin-97262323.html
Երևանի քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Երևանի քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Sputnik Արմենիա
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T13:17+0400
2025-12-26T13:17+0400
2025-12-26T13:44+0400
հայաստան
երևան
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հատկացված 9,6 մլրդ դրամ գումարը վերաբաշխվել է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին, ասել էր, որ կայարանի համար հատկացված գումարների մի մասն ուղղվել է տրոլեյբուսների գնմանը, և հաջորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանն ունենալու է 12–մետրանոց 45 նոր տրոլեյբուս։Ըստ քաղաքապետարանի` քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:«Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը: Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար»,– եզրափակել է քաղաքապետարանը։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։«Սուրմալու» մետրոյի կայարանի մրցույթ կհայտարարվի՞. հարցը քննարկվում է քաղաքապետարանում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, քաղաքապետարան
հայաստան, երևան, քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարզաբանում է տարածել
13:17 26.12.2025 (Թարմացված է: 13:44 26.12.2025) Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար հատկացված 9,6 մլրդ դրամ գումարը վերաբաշխվել է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին, ասել էր, որ կայարանի համար հատկացված գումարների մի մասն ուղղվել է տրոլեյբուսների գնմանը, և հաջորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանն ունենալու է 12–մետրանոց 45 նոր տրոլեյբուս։
«Ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության` տեղեկացնում ենք, որ 2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,6 մլրդ դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 7,65 մլն դրամ: Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ քաղաքապետարանի` քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:
«Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը: Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար»,– եզրափակել է քաղաքապետարանը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։