00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» օբյեկտներին. ՑԱԽԱԼ

Բաժանորդագրվել
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի տարածքում սկսել է հարվածներ հասցնել շիական «Հզբոլլահ» շարժմանը պատկանող օբյեկտներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածել Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը` համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Այդ ծրագրի համաձայն՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում լիբանանյան բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից (որը տարբեր հատվածներում հոսում է Իսրայելի սահմանից 20-30 կմ հեռավորության վրա) դեպի հյուսիս։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից՝ միաժամանակ պահպանելով շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտմանն արձագանքելու իրավունքը։
Իսրայելը դուրս բերեց զորքը հարևան պետությունից, սակայն ռազմական ներկայություն պահպանեց Լիբանանի հինգ սահմանային դիրքերում։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարվածել է Թրամփի նախաձեռնության քննարկման ժամանակ. ԶԼՄ
Լրահոս
0