https://arm.sputniknews.ru/20251225/vladimir-putiny-zangaharel-e-10-tarekan-varvarajin-97252929.html
Վլադիմիր Պուտինը զանգահարել է 10 տարեկան Վարվառային
Վլադիմիր Պուտինը զանգահարել է 10 տարեկան Վարվառային
Sputnik Արմենիա
Զրույցի ընթացքում Պուտինը հետաքրքրվել է «Շչելկունչիկ» բալետից աղջկա տպավորություններով։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T21:07+0400
2025-12-25T21:07+0400
2025-12-25T21:07+0400
վլադիմիր պուտին
երեխա
հեռախոսազրույց
բալետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84356364_0:49:3072:1777_1920x0_80_0_0_28476c3c88f98dee3b4875c74956703c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է մոսկվացի տասնամյա Վարվառա Սմախտինային, որի երազանքը կատարել էր «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակում: Երեխայի հետ նախագահի զրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան-ալիքում։Աշակերտուհին երազում էր հանդիպել «Ռոսկոսմոսի» տիեզերագնացի հետ։ Աղջկա համար կազմակերպվել է ուղևորություն Աստղային քաղաք, որտեղ նա այցելել է թռիչքների կառավարման, ինչպես նաև տիեզերագնացների վերապատրաստման կենտրոններ: Երեխայի համար էքսկուրսիան անցկացրել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն: Բացի այդ, իր ծննդյան օրը, որը դեկտեմբերի 24-ին էր, Վարվառան գնացել և դիտել է Մեծ թատրոնի «Շչելկունչիկ» բալետը:Զրույցի ընթացքում Պուտինը հետաքրքրվել է աղջկա տպավորություններով։Ի պատասխան՝ աշակերտուհին պատմել է, որ թատրոնը գերազանցել է իր սպասելիքները և նման էր պալատի։Ավելի վաղ նախագահը զանգահարել էր Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից 5-ամյա Տիմուրին։ Պետության ղեկավարը երեխայի հետ խոսելու համար ժամանակ էր գտել, թեև պատրաստվում էր տարվա արդյունքներով ամփոփիչ ասուլիսին։ Ակցիայի շրջանակներում նախադպրոցականն ամբողջ օրն անցկացրել է Պոկլոննայա Գորայում՝ Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84356364_341:0:3072:2048_1920x0_80_0_0_3d892eb035a2093c554316217e121b58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, երեխա, հեռախոսազրույց, բալետ
վլադիմիր պուտին, երեխա, հեռախոսազրույց, բալետ
Վլադիմիր Պուտինը զանգահարել է 10 տարեկան Վարվառային
Զրույցի ընթացքում Պուտինը հետաքրքրվել է «Շչելկունչիկ» բալետից աղջկա տպավորություններով։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է մոսկվացի տասնամյա Վարվառա Սմախտինային, որի երազանքը կատարել էր «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակում: Երեխայի հետ նախագահի զրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան-ալիքում։
Աշակերտուհին երազում էր հանդիպել «Ռոսկոսմոսի» տիեզերագնացի հետ։ Աղջկա համար կազմակերպվել է ուղևորություն Աստղային քաղաք, որտեղ նա այցելել է թռիչքների կառավարման, ինչպես նաև տիեզերագնացների վերապատրաստման կենտրոններ: Երեխայի համար էքսկուրսիան անցկացրել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն: Բացի այդ, իր ծննդյան օրը, որը դեկտեմբերի 24-ին էր, Վարվառան գնացել և դիտել է Մեծ թատրոնի «Շչելկունչիկ» բալետը:
Զրույցի ընթացքում Պուտինը հետաքրքրվել է աղջկա տպավորություններով։
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ քեզ տարեդարձիդ առթիվ: Հուսով եմ, որ ծննդյան նվերը լավ ստացվեց, չէ՞ որ երեկ էլ Մեծ թատրոնում էիր», հարցրել է նա։
Ի պատասխան՝ աշակերտուհին պատմել է, որ թատրոնը գերազանցել է իր սպասելիքները և նման էր պալատի։
Ավելի վաղ նախագահը զանգահարել էր Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից 5-ամյա Տիմուրին։ Պետության ղեկավարը երեխայի հետ խոսելու համար ժամանակ էր գտել, թեև պատրաստվում էր տարվա արդյունքներով ամփոփիչ ասուլիսին։ Ակցիայի շրջանակներում նախադպրոցականն ամբողջ օրն անցկացրել է Պոկլոննայա Գորայում՝ Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում։