https://arm.sputniknews.ru/20251225/pargevavtshar-te-nakhyntrakan-tsakhseri-gumar-nairi-sargsjany-kaskatsner-uni-97246605.html
Պարգևավճա՞ր, թե՞ նախընտրական ծախսերի գումար. Նաիրի Սարգսյանը կասկածներ ունի
Պարգևավճա՞ր, թե՞ նախընտրական ծախսերի գումար. Նաիրի Սարգսյանը կասկածներ ունի
Sputnik Արմենիա
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարի խոսքով` իշխանությունն այնքան շատ կարմիր գծեր է հատել, այնքան անարդյունավետ ծախսեր է կատարել, որ պարգևավճարն ընդամենը... 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T20:52+0400
2025-12-25T20:52+0400
2025-12-25T20:52+0400
հայաստան
պարգևավճար
նաիրի սարգսյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95448821_0:0:1600:901_1920x0_80_0_0_2077abc94f94eaf91dae564e712fd9e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ստացած պարգևավճարը պետական բյուջեի միջոցների հաշվին ընտրությունների մասնակցության ֆինանսավորում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերին պատգամավորներին շուրջ 3 միլիոն դրամ գումար է փոխանցվել, բայց հստակ չգիտի` այդ գումարից որքանն է պարգևավճարը, քանի որ միաժամանակ ստացել են թե՛ դեկտեմբերի, թե՛ 2026 թ. հունվարի աշխատավարձը:Ըստ Սարգսյանի` տեղեկություններ կան, որ ՔՊ–ական պատգամավորներն այս գումարի զգալի մասը մուտք են անում իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին։Ըստ նրա` այս իշխանություններն այնքան շատ կարմիր գծեր են հատել, այնքան անարդյունավետ ծախսեր են կատարել, բյուջետային վատնումներ են արել, որ սա ընդամենը մի դրվագ է։«Մի տեղից 3 միլիոն ստանում են, տանում են, հաջորդ տեղը 1․5 մլն դրամ վճարում, 1․5 մլն դրամն էլ իրենց ամանորյա ծախսերին են թողնում։ Այսինքն՝ սա է ամենալուրջ կոռուպցիան ու պետական բյուջեի միջոցների հաշվին ՔՊ–ի ընտրությունների մասնակցության ֆինանսավորումը»,– ասաց Սարգսյանը։Նա համոզված է, որ այս գումարների հատկացումը դժգոհության ալիք չի բարձրացնի հատկապես կենսաթոշակառուների շրջանում, որոնց թոշակն ավելանալու է անկանխիկ առևտրից ստացվող հետվճարների հաշվին։«Դժգոհող մարդը առաջին հերթին պետք է դժգոհ լիներ Արցախի հանձնումից, Ջերմուկի օկուպացիայից, սակայն ոչ մի հարցում իրեն պատասխանատու չհամարեց»,– ասաց Սարգսյանը։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն կետին, որ պետական համակարգի ամբողջ բուրգում ներդրվի այս համակարգը։«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95448821_73:0:1496:1067_1920x0_80_0_0_69153aae1b7b256ed9b209dad132c4c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարգևավճար, նաիրի սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր
հայաստան, պարգևավճար, նաիրի սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր
Պարգևավճա՞ր, թե՞ նախընտրական ծախսերի գումար. Նաիրի Սարգսյանը կասկածներ ունի
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարի խոսքով` իշխանությունն այնքան շատ կարմիր գծեր է հատել, այնքան անարդյունավետ ծախսեր է կատարել, որ պարգևավճարն ընդամենը մի դրվագ է։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ստացած պարգևավճարը պետական բյուջեի միջոցների հաշվին ընտրությունների մասնակցության ֆինանսավորում է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերին պատգամավորներին շուրջ 3 միլիոն դրամ գումար է փոխանցվել, բայց հստակ չգիտի` այդ գումարից որքանն է պարգևավճարը, քանի որ միաժամանակ ստացել են թե՛ դեկտեմբերի, թե՛ 2026 թ. հունվարի աշխատավարձը:
Ըստ Սարգսյանի` տեղեկություններ կան, որ ՔՊ–ական պատգամավորներն այս գումարի զգալի մասը մուտք են անում իրենց նախընտրական հիմնադրամի հաշվին։
«Այսպիսով ՔՊ–ական պատգամավորները պետական բյուջեից օրինական կերպով իրենց ընտրական ծախսերի ֆինանսավորման համար գումար են դուրս գրել։ Սրանից լավ փողերի լվացում կամ պետական միջոցների վատնո՞ւմ։ Ուզում եմ հասկանալ` արած ո՞ր լավ արարքի համար են պարգևավճար ստանում։ Իսկ ընդհանրապես աշխատավարձի չափը և 5 անգամ գերազանցող պարգևավճարը համատեղելի՞ են, օրենքով թույլատրելի՞ է նման բան։ Իշխանափոխությունից հետո սա պետք է քննության առարկա դառնա»,– ընդգծեց Սարգսյանը։
Ըստ նրա` այս իշխանություններն այնքան շատ կարմիր գծեր են հատել, այնքան անարդյունավետ ծախսեր են կատարել, բյուջետային վատնումներ են արել, որ սա ընդամենը մի դրվագ է։
«Մի տեղից 3 միլիոն ստանում են, տանում են, հաջորդ տեղը 1․5 մլն դրամ վճարում, 1․5 մլն դրամն էլ իրենց ամանորյա ծախսերին են թողնում։ Այսինքն՝ սա է ամենալուրջ կոռուպցիան ու պետական բյուջեի միջոցների հաշվին ՔՊ–ի ընտրությունների մասնակցության ֆինանսավորումը»,– ասաց Սարգսյանը։
Նա համոզված է, որ այս գումարների հատկացումը դժգոհության ալիք չի բարձրացնի հատկապես կենսաթոշակառուների շրջանում, որոնց թոշակն ավելանալու է անկանխիկ առևտրից ստացվող հետվճարների հաշվին։
«Դժգոհող մարդը առաջին հերթին պետք է դժգոհ լիներ Արցախի հանձնումից, Ջերմուկի օկուպացիայից, սակայն ոչ մի հարցում իրեն պատասխանատու չհամարեց»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն կետին, որ պետական համակարգի ամբողջ բուրգում ներդրվի այս համակարգը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։