https://arm.sputniknews.ru/20251225/khelvoq-dzevvov-gumarnery-petq-e-tan-zeghtsararutjan-zvoh-dardzatsnery-datakhazutjan-mvot-en-97232053.html
Խելոք ձևով գումարները պետք է տան․ զեղծարարության զոհ դարձածները դատախազության մոտ են
Խելոք ձևով գումարները պետք է տան․ զեղծարարության զոհ դարձածները դատախազության մոտ են
Sputnik Արմենիա
Հանցագործության մասին հերթական դիմումը իրավապաշտպանի միջոցով ներկայացվեց դատախազություն։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T13:10+0400
2025-12-25T13:10+0400
2025-12-25T13:15+0400
հայաստան
հհ դատախազություն
բողոքի ակցիա
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97228377_0:171:1280:891_1920x0_80_0_0_fd518f5f020c11b305e9523414666f96.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Եթե պետությունը չօգնի ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին, ապա նրանք պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել։ ՀՀ գլխավոր դատախազության մոտ այս մասին ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։Խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի 19-ին ակցիա էին անում ՀՀ քննչական կոմիտեի մոտ` պահանջելով հստակ ժամկետ ասել, թե երբ կվերադարձվեն իրենց գումարները, այսօր էլ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են ակցիա անում։ Նրանք դատախազություն են եկել պաստառներով` «Օր ասեք, ոչ թե «սպասեք»», «ՔԿ լռությունը լուծում չէ», «ժամանակ չկա=լուծում չկա»։Կարագյոզյանը նշեց, որ քաղաքացիները որևէ օրենք չեն խախտել, բայց ֆինանսական մեծ վնասներ են կրել։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացուց գողանում են, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է դա եղել, մեղավորը գողն է, ոչ թե քաղաքացին։Իրավապաշտպանը վստահ է՝ սա համակարգային ձախողում է, բայց պետությունը պարտավոր է քաղաքական և քաղաքացիական աջակցություն ցուցաբերել նման իրավիճակներում։Կարագյոզյանն ընդգծեց՝ պետությունը պետք է սկզբում վերադարձնի քաղաքացիների կորցրած գումարները, հետո բացահայտի հանցագործությունները, որպեսզի կանխարգելվի շարունակությունը։Նա հիշեցրեց, որ դատախազության մոտ սա իրենց երկրորդ բողոքի ակցիան է, ևս 3-ն էլ քննչական կոմիտեի մոտ է եղել։ Այդ ակցիաների ընթացքում ավելի քան 220 բողոք է ներկայացվել։Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։Քաղաքացիների դժգոհ են պետական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։Գումար կորզելը միջանկյալ քայլ է. Մարտիրոսյանը՝ առցանց խարդախության նոր տեսակի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97228377_0:0:1280:960_1920x0_80_0_0_5984660656173934927b20b3357a807a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, խարդախություն
հայաստան, հհ դատախազություն, բողոքի ակցիա, խարդախություն
Խելոք ձևով գումարները պետք է տան․ զեղծարարության զոհ դարձածները դատախազության մոտ են
13:10 25.12.2025 (Թարմացված է: 13:15 25.12.2025) Հանցագործության մասին հերթական դիմումը իրավապաշտպանի միջոցով ներկայացվեց դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Եթե պետությունը չօգնի ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին, ապա նրանք պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել։ ՀՀ գլխավոր դատախազության մոտ այս մասին ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի 19-ին
ակցիա էին անում ՀՀ քննչական կոմիտեի մոտ` պահանջելով հստակ ժամկետ ասել, թե երբ կվերադարձվեն իրենց գումարները, այսօր էլ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են ակցիա անում։ Նրանք դատախազություն են եկել պաստառներով` «Օր ասեք, ոչ թե «սպասեք»», «ՔԿ լռությունը լուծում չէ», «ժամանակ չկա=լուծում չկա»։
Կարագյոզյանը նշեց, որ քաղաքացիները որևէ օրենք չեն խախտել, բայց ֆինանսական մեծ վնասներ են կրել։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացուց գողանում են, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է դա եղել, մեղավորը գողն է, ոչ թե քաղաքացին։
«Պետությունը տարուց ավելի է` լռում է ու թույլ է տալիս, որպեսզի այս հանցագործություններն իրականանան։ Մենք հանցագործության մասին կրկին դիմում ենք ներկայացնելու, որը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ տարբեր քաղաքների սուպերմարկետներում, բենզալցակայաններում կրիպտոներդրումային հարթակի՝ «hellobit»-ի գովազդային վահանակներ են փակցված եղել։ Մանկապարտեզներում, դպրոցներում ու ծերանոցներում էլ օգնություններ են բաժանվել, որոնց վրա գրված է եղել կրկին այդ հարթակի անունը»,- ասաց Կարագյոզյանը։
Իրավապաշտպանը վստահ է՝ սա համակարգային ձախողում է, բայց պետությունը պարտավոր է քաղաքական և քաղաքացիական աջակցություն ցուցաբերել նման իրավիճակներում։
Կարագյոզյանն ընդգծեց՝ պետությունը պետք է սկզբում վերադարձնի քաղաքացիների կորցրած գումարները, հետո բացահայտի հանցագործությունները, որպեսզի կանխարգելվի շարունակությունը։
«Մենք չենք դիտարկում «եթե չվերադարձնեն» տարբերակը, պետությունը պետք է վերադարձնի այդ գումարներն ու շատ խելոք ձևով։ Հակառակ դեպքում կգնանք ծայրահեղությունների՝ ֆիզիկապես այդ մարմինները կփակենք ու անվստահություն կհայտնենք»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հիշեցրեց, որ դատախազության մոտ սա իրենց երկրորդ բողոքի ակցիան է, ևս 3-ն էլ քննչական կոմիտեի մոտ է եղել։ Այդ ակցիաների ընթացքում ավելի քան 220 բողոք է ներկայացվել։
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են պետական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։