https://arm.sputniknews.ru/20251225/hhum-nvor-zangeri-kentrvon-e-bacahajtvel-khvoshvor-gumar-e-argravvel-97236233.html
ՀՀ–ում նոր «զանգերի կենտրոն» է բացահայտվել. խոշոր գումար է առգրավվել
ՀՀ–ում նոր «զանգերի կենտրոն» է բացահայտվել. խոշոր գումար է առգրավվել
Sputnik Արմենիա
ՔԿ–ն հրապարակել է խուզարկության կադրերը։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T14:46+0400
2025-12-25T14:46+0400
2025-12-25T14:47+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97235609_0:0:1064:599_1920x0_80_0_0_a58c774ca89f358a2fd4a88e2ec7b2b1.jpg
Հայաստանում բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ դեկտեմբերի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ։Հանցավոր կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ:Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:ՀՀ–ում կասեցվել է այս տարվա ընթացքում 4-րդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97235609_132:0:932:600_1920x0_80_0_0_1b096607695f23a040c43644776b68aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր, խուզարկություն, видео
հայաստան, հհ քննչական կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր, խուզարկություն, видео
ՀՀ–ում նոր «զանգերի կենտրոն» է բացահայտվել. խոշոր գումար է առգրավվել
14:46 25.12.2025 (Թարմացված է: 14:47 25.12.2025) ՔԿ–ն հրապարակել է խուզարկության կադրերը։
Հայաստանում բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր գումար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեկտեմբերի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ։
Հանցավոր կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։
Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: