https://arm.sputniknews.ru/20251225/hh-karavarutjuny-nvor-tsragrer-e-mshakel-arcakhic-brni-teghahanvatsneri-hamar-97230945.html
ՀՀ կառավարությունը նոր ծրագրեր է մշակել Արցախից բռնի տեղահանվածների համար
ՀՀ կառավարությունը նոր ծրագրեր է մշակել Արցախից բռնի տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
Ծրագրերը գործելու են սոցիալական կոնկրետ խմբերի համար։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T12:53+0400
2025-12-25T12:53+0400
2025-12-25T13:13+0400
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
սոցիալական օգնություն
արսեն թորոսյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97231876_0:0:1200:676_1920x0_80_0_0_7081cc91e89eb0b1d49f4c509d6db5ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոր ծրագրեր է մշակել, որոնք կսկսեն գործել 2026 թ. հուլիսի 1–ից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ որոշումներից մեկով այլընտրանք է առաջարկվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են մինչև 3 անդամից և ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։Ըստ նրա` եթե այս ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության առաջարկած բոլոր պայմանները, որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն, սակայն նրանց գումարը չի բավարարում, ապա այս ընտանիքներին նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում գրանցվելու հնարավորություն է ընձեռնվում։Նա անդրադարձավ նախարարության առաջարկած մյուս կարգավորմանը, որով երկարաձգվում է ԼՂ–ից բռնի տեղահանված այն 44 հազար քաղաքացիների աջակցությունը, որոնք շարունակում են ստանալ կեցության 30 հազար դրամի ծախսը։«Նաև մինչև 2026 թ. վերջ երկարաձգվում է հավելյալ 40+10 հազար ավելի աջակցությունն այն քաղաքացիների համար, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է 55 հազար դրամից։ Նրանց թիվը մոտ 6000 է։ Այս ծրագիրն ավարտվում էր այս դեկտեմբերի 31–ին, սակայն այս որոշմամբ երկարացնում ենք այս ծրագիրը ևս»,– տեղեկացրեց նախարարը։Շարունակվելո՞ւ են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերըԹորոսյանը նշեց, որ ԼՂ–ից բռնագաղթածների համար ինքնազբաղվածության ապահովման համար լրիվ նոր ծրագիր են ներդնում փոքր բիզնես ստեղծելու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ։«Այս ծրագիրը 3 բաղադրիչ ունի` բիզնես ուսուցման դասընթացներ` մինչև 300 հազար դրամի աջակցությամբ, շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում` ամսական 60 հազար դրամի չափով, ինչպես նաև կապիտալ ներդրման փոխհատուցում` ծախսի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամի չափով։ Այս ծրագիրը նպատակ ունենք իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով, այսինքն` մենք մարդուն գումարը չենք տալիս»,– տեղեկացրեց նախարարը։Նա նաև ներկայացրեց իրենց ունեցած վիճակագրությունից տվյալներ, ըստ որոնց` բնակարանի հավաստագիր ստանում են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ունեն զբաղվածություն ու հիմնականում կենտրոնացված են այն մարզերում, որտեղ ավելի հեշտ է զբաղվածություն ստանալ։ Դրանք հիմնականում Երևանն ու երևանամերձ մարզերն են։Շուրջ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում՝ մերժվելՀիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՀՀ կառավարությունը նոր ծրագրեր է մշակել Արցախից բռնի տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը նոր ծրագրեր է մշակել Արցախից բռնի տեղահանվածների համար
2025-12-25T12:53+0400
true
PT6M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97231876_228:0:1129:676_1920x0_80_0_0_fd761fa28715b80484dc2de15b9a9c82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, սոցիալական օգնություն, արսեն թորոսյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, սոցիալական օգնություն, արսեն թորոսյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
ՀՀ կառավարությունը նոր ծրագրեր է մշակել Արցախից բռնի տեղահանվածների համար
12:53 25.12.2025 (Թարմացված է: 13:13 25.12.2025) Ծրագրերը գործելու են սոցիալական կոնկրետ խմբերի համար։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոր ծրագրեր է մշակել, որոնք կսկսեն գործել 2026 թ. հուլիսի 1–ից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ որոշումներից մեկով այլընտրանք է առաջարկվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են մինչև 3 անդամից և ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։
Ըստ նրա` եթե այս ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության առաջարկած բոլոր պայմանները, որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն, սակայն նրանց գումարը չի բավարարում, ապա այս ընտանիքներին նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում գրանցվելու հնարավորություն է ընձեռնվում։
«Քանի որ դեռ այդքան բնակարան չունենք տրամադրելու, այդ պատճառով նրանց վարձավճարի մասնակի փոխհատուցում ենք տալու 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով։ Եթե 10 տարվա ընթացքում լինի բնակարան, ապա մենք նրանց առաջարկելու ենք տեղափոխվել այնտեղ` որպես կայուն ապրելու վայր։ Եթե այդ պահին նրանք հրաժարվեն այդ բնակարանից, ապա նրանք կզրկվեն այդ հնարավորությունից։ Այս ընտանիքները փոքրաթիվ են»,– հայտարարեց Թորոսյանը։
Նա անդրադարձավ նախարարության առաջարկած մյուս կարգավորմանը, որով երկարաձգվում է ԼՂ–ից բռնի տեղահանված այն 44 հազար քաղաքացիների աջակցությունը, որոնք շարունակում են ստանալ կեցության 30 հազար դրամի ծախսը։
«Նաև մինչև 2026 թ. վերջ երկարաձգվում է հավելյալ 40+10 հազար ավելի աջակցությունն այն քաղաքացիների համար, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է 55 հազար դրամից։ Նրանց թիվը մոտ 6000 է։ Այս ծրագիրն ավարտվում էր այս դեկտեմբերի 31–ին, սակայն այս որոշմամբ երկարացնում ենք այս ծրագիրը ևս»,– տեղեկացրեց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ ԼՂ–ից բռնագաղթածների համար ինքնազբաղվածության ապահովման համար լրիվ նոր ծրագիր են ներդնում փոքր բիզնես ստեղծելու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ։
«Այս ծրագիրը 3 բաղադրիչ ունի` բիզնես ուսուցման դասընթացներ` մինչև 300 հազար դրամի աջակցությամբ, շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում` ամսական 60 հազար դրամի չափով, ինչպես նաև կապիտալ ներդրման փոխհատուցում` ծախսի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամի չափով։ Այս ծրագիրը նպատակ ունենք իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով, այսինքն` մենք մարդուն գումարը չենք տալիս»,– տեղեկացրեց նախարարը։
Նա նաև ներկայացրեց իրենց ունեցած վիճակագրությունից տվյալներ, ըստ որոնց` բնակարանի հավաստագիր ստանում են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ունեն զբաղվածություն ու հիմնականում կենտրոնացված են այն մարզերում, որտեղ ավելի հեշտ է զբաղվածություն ստանալ։ Դրանք հիմնականում Երևանն ու երևանամերձ մարզերն են։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։