https://arm.sputniknews.ru/20251225/hajkakan-aek-y-kkangni-erkarazhamket-nvorvogman-vor-kajannery-klracnen-nran-2026in-97251951.html
Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ նորոգման. որ կայանները կլրացնեն նրան 2026–ին
Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ նորոգման. որ կայանները կլրացնեն նրան 2026–ին
Sputnik Արմենիա
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար կայանի աշխատանքը կդադարեցվի սովորականից ավելի երկար ժամանակով: ԱԷԿ–ի հզորությունների պակասը... 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T20:11+0400
2025-12-25T20:11+0400
2025-12-25T20:11+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
«ռոսատոմ»
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
«հրազդան» ջէկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1803/18/18031812_0:83:1600:983_1920x0_80_0_0_6b87c0ca2343410854d5113274de7276.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2026 թվականին Հայկական ատոմակայանի պակասող հզորությունները լրացնելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել ջերմային կայանների արտադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։Հայկական ԱԷԿ-ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է: Սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։ Հիշեցնենք, նաև որ 2036-ին պետք է կառուցվի և շահագործման հանձնվի նոր ատոմակայան։Ուլիխանյանը հիշեցրեց` կառավարությունը ջերմային կայաններն ընդհանուր ցանցին միացնում է մնացորդային սկզբունքով՝ այն դեպքերում, երբ հնարավոր չէ գործարկել այլ կայաններ։ Սա պայմանավորված է բնական գազով աշխատող ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայի համեմատաբար բարձր ինքնարժեքով։Հանրապետությունում շարունակաբար աճում է արևային էլեկտրակայանների արտադրությունը, սակայն դրանք ի վիճակի չեն ամբողջությամբ լրացնել ԱԷԿ-ին, քանի որ աշխատում են միայն ցերեկային ժամերին։ Անգամ այդ ժամերին դրանց արտադրանքն արդեն իսկ այնքան շատ է, որ պետությունը (ի դեմս Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի) ստիպված է պակասեցնել ՋԷԿ–երի արտադրանքը, քանի որ արևային կայանների մեծ մասին պետությունը խոստացել է գնել իրենց արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան։ Սակայն երեկոյան և գիշերային ժամերին ստիված պետք է կրկին ավելացնել ՋԷԿ–երի աշխատանքը։ Ուլիխանյանը նշեց, որ 2026 թվականին այս խնդիրը ավելի կսրվի։Նա հիշեցրեց, որ խոշոր ջերմային կայանները տեխնիկապես նախատեսված չեն այդքան հաճախակի անջատում–միացումների համար. դա թույլատրելի է միայն տարեկան մի քանի անգամ: Դեկտեմբերի 24-ին կայացած ՀԾԿՀ նիստում «ArmPower»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման պայմաններում ընկերությունը կարող է պահանջել չնախատեսված վերանորոգման ծախսերի փոխհատուցում:«Կայանը գործում է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակներում, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել կողմերի իրավունքներն ու պարտականությունները», - նշեց Ուլիխանյանը:Նշենք, որ կայանի կառուցման ավարտն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարում ՀՀ-ում սկսել է գործել մեկ այլ խոշոր արևային կայան` 55 ՄՎտ հզորությամբ` «Մասրիկ-1»–ը։Որպեսզի արևային էներգետիկան զարգանա առանց ընդհանուր էներգահամակարգում խնդիրներ առաջացնելու, կառավարությունն ակնկալում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Հոկտեմբերին ՏԿԵ նախարարության ենթակա կառույցները նշում էին, որ այդ գիծը կարող է մասնակի շահագործման հանձնվել 2026 թվականի առաջին կիսամյակում: Այն թույլ կտա դեպի Իրան արտահանել արևային էներգիայի ավելցուկը, քանի որ գործող երկու գծերի թողունակությունն այլևս բավարար չէ։ Զուգահեռաբար բանակցություններ են տարվում էներգիայի կուտակիչների մատակարարների հետ։ Եթե դրանք շահավետ պայմաններով մատակարարվեն արևային կայաններին, ապա իրենք կկարողանան իրենց ցերեկային ավելցուկը կուտակել` երեկոյան ժամերին ցանց առաքելու համար:Նշենք, 2026 թվականի 3 եռամսյակների արդյունքներով Հայաստանի ընդհանուր էներգահաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը հասել է գրեթե 15%-ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում աճելով գրեթե մեկուկես անգամ, այդ թվում՝ «Մասրիկ-1» կայանի շահագործման շնորհիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1803/18/18031812_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4c0101ca507f7cd42b0cfbc1d41b9041.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), «ռոսատոմ», ջերմաէլեկտրակայան (ջէկ), «հրազդան» ջէկ
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), «ռոսատոմ», ջերմաէլեկտրակայան (ջէկ), «հրազդան» ջէկ
Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ նորոգման. որ կայանները կլրացնեն նրան 2026–ին
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար կայանի աշխատանքը կդադարեցվի սովորականից ավելի երկար ժամանակով: ԱԷԿ–ի հզորությունների պակասը լրացնելու համար պետք է ավելի ակտիվորեն գործարկվեն ՋԷԿ-երը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2026 թվականին Հայկական ատոմակայանի պակասող հզորությունները լրացնելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել ջերմային կայանների արտադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Հայկական ԱԷԿ-ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է: Սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։ Հիշեցնենք, նաև որ 2036-ին պետք է կառուցվի և շահագործման հանձնվի նոր ատոմակայան։
ԱԷԿ–ի արտադրանքի պակասը նախատեսվում է լրացնել ՋԷԿ-երի հաշվին։ Մասնավորապես, արտադրությունը կավելացնեն Երևանի նոր՝ «ArmPower» ՋԷԿ-ը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանը, անհրաժեշտության դեպքում կմիացվի նաև Հրազդանի հին ՋԷԿ-ը։ Երևանի ՋԷԿ-ն աշխատում է նորմալ բեռնվածությամբ, քանի որ ներգրավված է Իրանի հետ «էլեկտրաէներգիա գազի դիմաց» համակարգում, որին առանձին դեպքերում միանում է նաև «Հրազդան-5»-ը:
Ուլիխանյանը հիշեցրեց` կառավարությունը ջերմային կայաններն ընդհանուր ցանցին միացնում է մնացորդային սկզբունքով՝ այն դեպքերում, երբ հնարավոր չէ գործարկել այլ կայաններ։ Սա պայմանավորված է բնական գազով աշխատող ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայի համեմատաբար բարձր ինքնարժեքով։
Հանրապետությունում շարունակաբար աճում է արևային էլեկտրակայանների արտադրությունը, սակայն դրանք ի վիճակի չեն ամբողջությամբ լրացնել ԱԷԿ-ին, քանի որ աշխատում են միայն ցերեկային ժամերին։ Անգամ այդ ժամերին դրանց արտադրանքն արդեն իսկ այնքան շատ է, որ պետությունը (ի դեմս Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի) ստիպված է պակասեցնել ՋԷԿ–երի արտադրանքը, քանի որ արևային կայանների մեծ մասին պետությունը խոստացել է գնել իրենց արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան։ Սակայն երեկոյան և գիշերային ժամերին ստիված պետք է կրկին ավելացնել ՋԷԿ–երի աշխատանքը։ Ուլիխանյանը նշեց, որ 2026 թվականին այս խնդիրը ավելի կսրվի։
Նա հիշեցրեց, որ խոշոր ջերմային կայանները տեխնիկապես նախատեսված չեն այդքան հաճախակի անջատում–միացումների համար. դա թույլատրելի է միայն տարեկան մի քանի անգամ: Դեկտեմբերի 24-ին կայացած ՀԾԿՀ նիստում «ArmPower»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման պայմաններում ընկերությունը կարող է պահանջել չնախատեսված վերանորոգման ծախսերի փոխհատուցում:
«Կայանը գործում է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակներում, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել կողմերի իրավունքներն ու պարտականությունները», - նշեց Ուլիխանյանը:
Խոսելով 2026 թվականի հեռանկարներից՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» կառուցվող արևային կայանն առաջիկա ամիսներին դժվար թե շահագործման հանձնվի, քանի որ դրա ներդրողները դեռ չեն դիմել հոսանքի արտադրության լիցենզիա ստանալու համար։
Նշենք, որ կայանի կառուցման ավարտն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարում ՀՀ-ում սկսել է գործել մեկ այլ խոշոր արևային կայան` 55 ՄՎտ հզորությամբ` «Մասրիկ-1»–ը։
Որպեսզի արևային էներգետիկան զարգանա առանց ընդհանուր էներգահամակարգում խնդիրներ առաջացնելու, կառավարությունն ակնկալում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Հոկտեմբերին ՏԿԵ նախարարության ենթակա կառույցները նշում էին, որ այդ գիծը կարող է մասնակի շահագործման հանձնվել 2026 թվականի առաջին կիսամյակում: Այն թույլ կտա դեպի Իրան արտահանել արևային էներգիայի ավելցուկը, քանի որ գործող երկու գծերի թողունակությունն այլևս բավարար չէ։ Զուգահեռաբար բանակցություններ են տարվում էներգիայի կուտակիչների մատակարարների հետ։ Եթե դրանք շահավետ պայմաններով մատակարարվեն արևային կայաններին, ապա իրենք կկարողանան իրենց ցերեկային ավելցուկը կուտակել` երեկոյան ժամերին ցանց առաքելու համար:
Նշենք, 2026 թվականի 3 եռամսյակների արդյունքներով Հայաստանի ընդհանուր էներգահաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը հասել է գրեթե 15%-ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում աճելով գրեթե մեկուկես անգամ, այդ թվում՝ «Մասրիկ-1» կայանի շահագործման շնորհիվ։