https://arm.sputniknews.ru/20251225/arvoghjapahutjan-hamakargy-cncvelu-e-masnagety-partadir-apahvovagrutjan-masin-97252158.html
Առողջապահության համակարգը ցնցվելու է. մասնագետը` պարտադիր ապահովագրության մասին
Առողջապահության համակարգը ցնցվելու է. մասնագետը` պարտադիր ապահովագրության մասին
Sputnik Արմենիա
Անուշ Պողոսյանը վստահ է, որ պարտադիր ապահովագրության փաթեթը հունվարի 1-ից չի կարող գործել, քանի որ դեռևս ձևավորված չեն համապատասխան կառույցները, չկան... 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T22:50+0400
2025-12-25T22:50+0400
2025-12-25T22:50+0400
առողջության ապահովագրություն
անուշ պողոսյան
պետություն
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83167319_0:165:1601:1065_1920x0_80_0_0_e4363b96dc685a5b07bfd7f68dea9e66.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության համակարգը կցնցվի, եթե առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթը 2026-ի հունվարի 1-ից սկսի գործել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 25–ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սամվել Խարազյանը, որին 1 ամիս ժամանակ տրվեց աշխատակազմ հավաքելու համար։Անուշ Պողոսյանը հույս ունի, որ համակարգի գործարկումը կհետաձգվի, քանի որ դրան ոչ մի օղակ դեռ պատրաստ չէ։ «Ակնկալում եմ, որ առողջապահության կազմակերպիչներն այնքան քաղաքական պարզ միտք կունենան, որ մի քանի ամսով կհետաձգեն այս ներդրումը, մինչև կստեղծվի հիմնադրամը, պրոֆեսիոնալ աշխատակիցներով կհամալրվի ու քիչ–քիչ կսկսեն ներդնել համակարգը»,– նշեց նա։Առանց աշխատակազմի համակարգն աշխատել չի կարող։ Եվ հենց այս փաստն է մասնագետն առաջին հերթին խնդրահարույց համարում։ Բացի այդ, հիմնադրամը դեռ պետք է պետական գրանցում ստանա որպես իրավաբանական անձ, ինչը նույնպես ենթադրում է ժամանակ և գործընթաց։Ըստ նրա` հենց սա է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին հորդորեց «չգրոհել» բժշկական կենտրոնների վրա, որովհետև կառավարությունում էլ հասկանում են, որ հունվարի 1–ից բժշկական կենտրոնները չեն կարողանալու սպասարկել ապահովագրված քաղաքացիներին։«Եթե մենք գնում ենք օրենքով սահմանված կարգով, ապա հունվարի 1-ից ոչ մի կերպ առողջության ապահովագրության մեկնարկը չի կարող տրվել»,- ասաց Պողոսյանը։Անուշ Պողոսյանը հունվարի 1–ից դժվարություններ է կանխատեսում նաև անվճար դեղորայքի ստացման համակարգում։ Այն մարդիկ, ովքեր նախկինում դեղորայք էին ստանում պոլիկլինիկաներից, այսուհետ պետք է ստանան դեղատներից, բայց այստեղ ևս դեռ պայմանագրեր չկան։ Հետևաբար` այն քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից դեղորայքի խնդիր են ունենալու, չեն կարողանալու անվճար ստանալ դրանք դեղատներից։Հիշեցնենք` առաջին փուլում առողջության համընդհանուր պահովագրության համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100– տոկոսանոց աջակցություն։ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվիԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83167319_19:0:1439:1065_1920x0_80_0_0_f1c9d63099a05dfab0082ba98bc6c9e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջության ապահովագրություն, անուշ պողոսյան, պետություն, հհ առողջապահության նախարարություն
առողջության ապահովագրություն, անուշ պողոսյան, պետություն, հհ առողջապահության նախարարություն
Առողջապահության համակարգը ցնցվելու է. մասնագետը` պարտադիր ապահովագրության մասին
Անուշ Պողոսյանը վստահ է, որ պարտադիր ապահովագրության փաթեթը հունվարի 1-ից չի կարող գործել, քանի որ դեռևս ձևավորված չեն համապատասխան կառույցները, չկան համապատասխան պայմանագրերը առողջապահության նախարարության և բուժհաստատությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության համակարգը կցնցվի, եթե առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթը 2026-ի հունվարի 1-ից սկսի գործել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 25–ին
ՀՀ կառավարության նիստում ընդունվեց ապահովագրության հիմնադրամի ստեղծման մասին որոշումը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սամվել Խարազյանը, որին 1 ամիս ժամանակ տրվեց աշխատակազմ հավաքելու համար։
Անուշ Պողոսյանը հույս ունի, որ համակարգի գործարկումը կհետաձգվի, քանի որ դրան ոչ մի օղակ դեռ պատրաստ չէ։
«Ակնկալում եմ, որ առողջապահության կազմակերպիչներն այնքան քաղաքական պարզ միտք կունենան, որ մի քանի ամսով կհետաձգեն այս ներդրումը, մինչև կստեղծվի հիմնադրամը, պրոֆեսիոնալ աշխատակիցներով կհամալրվի ու քիչ–քիչ կսկսեն ներդնել համակարգը»,– նշեց նա։
Առանց աշխատակազմի համակարգն աշխատել չի կարող։ Եվ հենց այս փաստն է մասնագետն առաջին հերթին խնդրահարույց համարում։ Բացի այդ, հիմնադրամը դեռ պետք է պետական գրանցում ստանա որպես իրավաբանական անձ, ինչը նույնպես ենթադրում է ժամանակ և գործընթաց։
«Այսինքն՝ պետք է հիմնադրամը գրանցվի, պետք է ունենա հաշվեհամարներ, պետք է կնքի պայմանագրեր բժշկական օգնություն և սպասարկում կատարող կազմակերպությունների հետ, հետո պետք է ուսումնասիրություններ կատարվեն, որպեսզի հասկանան՝ այդ բժշկական կենտրոնը համապատասխանո՞ւմ է կառավարության որոշմամբ ընդունված պայմաններին, թե՞ ոչ, հետո միայն քաղաքացիները կարողանան սպասարկվել։ Այնպես որ, մինչև հունվարի 1-ը այս ամենն ապահովելը անհնար է»,– կարծում է մասնագետը։
Ըստ նրա` հենց սա է պատճառը, որ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին հորդորեց «չգրոհել» բժշկական կենտրոնների վրա, որովհետև կառավարությունում էլ հասկանում են, որ հունվարի 1–ից բժշկական կենտրոնները չեն կարողանալու սպասարկել ապահովագրված քաղաքացիներին։
«Եթե մենք գնում ենք օրենքով սահմանված կարգով, ապա հունվարի 1-ից ոչ մի կերպ առողջության ապահովագրության մեկնարկը չի կարող տրվել»,- ասաց Պողոսյանը։
Անուշ Պողոսյանը հունվարի 1–ից դժվարություններ է կանխատեսում նաև անվճար դեղորայքի ստացման համակարգում։ Այն մարդիկ, ովքեր նախկինում դեղորայք էին ստանում պոլիկլինիկաներից, այսուհետ պետք է ստանան դեղատներից, բայց այստեղ ևս դեռ պայմանագրեր չկան։ Հետևաբար` այն քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից դեղորայքի խնդիր են ունենալու, չեն կարողանալու անվճար ստանալ դրանք դեղատներից։
«Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Օրինակ` ինսուլինի դեպքում նախկինում կենտրոնացված գնումով նախարարությունը գնում էր այն, և ամբողջ տարին հիվանդին տրամադրում։ Հիմա անընդհատ խոշոր ներկրողները գնային փոփոխություն են անելու, և արդեն շատ քաղաքացիների համար գուցե համավճարի խնդիր դրվի։ Այսինքն՝ դեղատներում կլինեն գնային տատանումներ ինսուլինի և այլ նմանատիպ պրեպարատների համար։ Այդ ռիսկերը ևս գնահատված չեն»,- հավելեց Պողոսյանը։
Հիշեցնենք` առաջին փուլում առողջության համընդհանուր պահովագրության համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100– տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։
Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։