https://arm.sputniknews.ru/20251223/siriajum-grancvats-bakhumneri-hetevanqvov-halepahajer-chen-tuzhel-gandzasar-97166647.html
Սիրիայում գրանցված բախումների հետևանքով հալեպահայեր չեն տուժել. «Գանձասար»
Սիրիայում գրանցված բախումների հետևանքով հալեպահայեր չեն տուժել. «Գանձասար»
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով` այսօր Հալեպում հանդարտ վիճակ է, բայց դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները դեռ փակ են։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T14:03+0400
2025-12-23T14:03+0400
2025-12-23T14:03+0400
սիրիա
հալեպ
հայ
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83974738_0:0:1129:635_1920x0_80_0_0_48327c5708bc45aedf53e892a8edca77.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայեր չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» թերթը։Երեկ «Գանձասարը» Հալեպում գտնվող հայրենակիցներին հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։ Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։Թերթի տվյալներով` բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել, 8–ը` վիրավորվել։Ըստ լրատվամիջոցի` այսօր Հալեպում հանդարտ վիճակ է, բայց դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները դեռ փակ են։Հալեպի քաղաքացիական պաշտպանության ուժերը և հիվանդանոցներն աշխատել են մինչև առավոտ՝ բնակչությանը տրամադրելով արտակարգ օգնություն։Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել:
սիրիա
հալեպ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83974738_103:0:950:635_1920x0_80_0_0_bcc9a6535f081f82682e01f71683fc3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հալեպ, հայ, բախումներ
սիրիա, հալեպ, հայ, բախումներ
Սիրիայում գրանցված բախումների հետևանքով հալեպահայեր չեն տուժել. «Գանձասար»
Լրատվամիջոցի տեղեկություններով` այսօր Հալեպում հանդարտ վիճակ է, բայց դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները դեռ փակ են։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայեր չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է
«Գանձասար» թերթը։
Երեկ «Գանձասարը» Հալեպում գտնվող հայրենակիցներին
հորդորել էր մնալ տանը, մինչև քաղաքում իրավիճակը կայունանա։ Այսօր
հայտնի դարձավ, որ գիշերը քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական խմբավորումների միջև։
Թերթի տվյալներով` բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել, 8–ը` վիրավորվել։
«Երեկ երեկոյան «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և քրդական ուժերի միջև փոխհրաձգության հետևանքով հայաբնակ թաղամասերի որոշ բնակարաններ մասնակի նյութական վնասներ են կրել։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ լրատվամիջոցի` այսօր Հալեպում հանդարտ վիճակ է, բայց դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները դեռ փակ են։
Հալեպի քաղաքացիական պաշտպանության ուժերը և հիվանդանոցներն աշխատել են մինչև առավոտ՝ բնակչությանը տրամադրելով արտակարգ օգնություն։
Հիշեցնենք` մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր է ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ: Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: