https://arm.sputniknews.ru/20251223/sharunakvelu-en-ardjvoq-arcakhcineri-arandzin-khmberi-svocajakcutjan-tsragrery-97137647.html
Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը
Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը
Sputnik Արմենիա
Ծրագրերը երկարաձգելու որոշումն արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T08:55+0400
2025-12-23T08:55+0400
2025-12-23T08:55+0400
արցախ
արցախցի
լեռնային ղարաբաղ
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68063470_0:44:1600:944_1920x0_80_0_0_5ebaa6c5446cbf435cdbe56d5b495959.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։Ծրագրից կարող են օգտվել․Ինչ վերաբերում է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրին, շահառու են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերակցությամբ: Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40 հազար դրամ է, իսկ երկրորդ անդամից սկսած՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ:Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68063470_111:0:1531:1065_1920x0_80_0_0_8cecf43d1e86ff08a195385ca1ba61fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, լեռնային ղարաբաղ, օգնություն
արցախ, արցախցի, լեռնային ղարաբաղ, օգնություն
Շարունակվելու են արդյոք արցախցիների առանձին խմբերի սոցաջակցության ծրագրերը
Ծրագրերը երկարաձգելու որոշումն արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, իսկ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կազմել է 40000 դրամ, իսկ 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմում է 30000 դրամ»,- հիշեցնում են նախարարությունից։
մինչև 18 տարեկան երեխաներ,
հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,
կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրին, շահառու են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերակցությամբ: Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40 հազար դրամ է, իսկ երկրորդ անդամից սկսած՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ:
Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այն ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը, որպեսզի նրանք արագ և ինտենսիվ ներառվեն աջակցության երկարաժամկետ ծրագրերում։