https://arm.sputniknews.ru/20251223/rdum-aveli-qan-2000-otarerkracu-orinakanacrats-khmbi-andamnery-dzerbakalvel-en-adts-97161945.html
ՌԴ–ում ավելի քան 2000 օտարերկրացու օրինականացրած խումբ է բացահայտվել. ձերբակալվածներ կան
ՌԴ–ում ավելի քան 2000 օտարերկրացու օրինականացրած խումբ է բացահայտվել. ձերբակալվածներ կան
Sputnik Արմենիա
Խմբավորման հիմնական հաճախորդների բազան բաղկացած է եղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից եկած միգրանտներից։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T11:30+0400
2025-12-23T11:30+0400
2025-12-23T11:32+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
միգրանտ
ձերբակալություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97161493_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5b21d174ebff1701152e9b931935eae3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ում անօրինական ճանապարհով 2000 օտարերկրացու գրանցած և դրա արդյունքում 500 մլն ռուբլի վաստակած խմբի կազմակերպիչն ու 20 մասնակիցները ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։«Անօրինական միգրացիայի մասշտաբային ալիք կազմակերպած միջտարածաշրջանային հանցավոր խմբի անօրինական գործունեությունը կանխվել է։ Չարագործները դրամական պարգև դիմաց օգնել են օտարերկրյա քաղաքացիներին կեղծ հրավերներ ձևակերպել անվանական իրավաբանական անձանց անունից՝ հետագայում աշխատանքային վիզաներով նրանց մուտքը երկիր ապահովելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։Խմբավորման հիմնական հաճախորդների բազան բաղկացած է եղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից եկած միգրանտներից, որոնք ծրագրում էին Ռուսաստանից մեկնել Եվրոպա կամ անօրինական աշխատանքային գործունեություն ծավալել։Խմբում ներառված են եղել միջնորդներ, որոնք վիզաներ են ձևակերպել հաճախորդների համար։ Մուտք գործելուց հետո միգրանտները կարողացել են ազատ տեղաշարժվել երկրում, քանի որ հրավիրող կողմը չի կատարել պարտավորությունները։Ռուսաստանից ավելի քան 4,3 հազար միգրանտի կարտաքսեն«2024 թվականից ի վեր չարագործները այս սխեման օգտագործել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ավելի քան 2000 քաղաքացիների մուտքը օրինականացնելու համար՝ ստանալով շուրջ 500 մլն ռուբլի հանցավոր եկամուտ։ Ռոստովի, Նովգորոդի, Լենինգրադի և Իվանովոյի մարզերում ու Պերմի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում անցկացվել է 65 խուզարկություն և զննում, ինչպես նաև հարցաքննվել են անօրինական գործունեության ավելի քան 100 մասնակիցներ և վկաներ», – նշել է ԱԴԾ-ն։Բացի այդ, առգրավվել են կեղծ միգրացիոն փաստաթղթեր, ստվերային հաշվետվության նյութեր և կանխիկ գումար։Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 3-րդ մասով (Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական միգրացիայի կազմակերպում կազմակերպված խմբի կողմից կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով)։Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։Պետերբուրգում միգրանտների ապօրինի օրինականացման սխեմա է բացահայտվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Задержание подозреваемых в незаконной легализации мигрантов. Видео УФСБ России
Sputnik Արմենիա
Организатор и 20 участников группы, незаконно легализовавшей в РФ более двух тысяч иностранцев с Востока и заработавшей на этом 500 миллионов рублей, задержаны, сообщает ЦОС ФСБ РФ.
2025-12-23T11:30+0400
true
PT4M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97161493_240:0:1680:1080_1920x0_80_0_0_5bc08bb1f524527dfad20733d9c31efd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , միգրանտ, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , միգրանտ, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ում ավելի քան 2000 օտարերկրացու օրինականացրած խումբ է բացահայտվել. ձերբակալվածներ կան
11:30 23.12.2025 (Թարմացված է: 11:32 23.12.2025) Խմբավորման հիմնական հաճախորդների բազան բաղկացած է եղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից եկած միգրանտներից։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ում անօրինական ճանապարհով 2000 օտարերկրացու գրանցած և դրա արդյունքում 500 մլն ռուբլի վաստակած խմբի կազմակերպիչն ու 20 մասնակիցները ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«Անօրինական միգրացիայի մասշտաբային ալիք կազմակերպած միջտարածաշրջանային հանցավոր խմբի անօրինական գործունեությունը կանխվել է։ Չարագործները դրամական պարգև դիմաց օգնել են օտարերկրյա քաղաքացիներին կեղծ հրավերներ ձևակերպել անվանական իրավաբանական անձանց անունից՝ հետագայում աշխատանքային վիզաներով նրանց մուտքը երկիր ապահովելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Խմբավորման հիմնական հաճախորդների բազան բաղկացած է եղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից եկած միգրանտներից, որոնք ծրագրում էին Ռուսաստանից մեկնել Եվրոպա կամ անօրինական աշխատանքային գործունեություն ծավալել։
Խմբում ներառված են եղել միջնորդներ, որոնք վիզաներ են ձևակերպել հաճախորդների համար։ Մուտք գործելուց հետո միգրանտները կարողացել են ազատ տեղաշարժվել երկրում, քանի որ հրավիրող կողմը չի կատարել պարտավորությունները։
«2024 թվականից ի վեր չարագործները այս սխեման օգտագործել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ավելի քան 2000 քաղաքացիների մուտքը օրինականացնելու համար՝ ստանալով շուրջ 500 մլն ռուբլի հանցավոր եկամուտ։ Ռոստովի, Նովգորոդի, Լենինգրադի և Իվանովոյի մարզերում ու Պերմի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում անցկացվել է 65 խուզարկություն և զննում, ինչպես նաև հարցաքննվել են անօրինական գործունեության ավելի քան 100 մասնակիցներ և վկաներ», – նշել է ԱԴԾ-ն։
Բացի այդ, առգրավվել են կեղծ միգրացիոն փաստաթղթեր, ստվերային հաշվետվության նյութեր և կանխիկ գումար։
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի 3-րդ մասով (Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական միգրացիայի կազմակերպում կազմակերպված խմբի կողմից կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով)։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։