https://arm.sputniknews.ru/20251223/inchpes-khusapel-mvoldvovakan-scenaric-arajarkum-e-qaghaqagety-97166452.html
Ինչպե՞ս խուսափել «մոլդովական սցենարից». առաջարկում է քաղաքագետը
Ինչպե՞ս խուսափել «մոլդովական սցենարից». առաջարկում է քաղաքագետը
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T13:56+0400
2025-12-23T13:56+0400
2025-12-23T14:23+0400
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
ընտրություններ
քաղաքագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164605_0:66:1280:786_1920x0_80_0_0_72301b97ea99dac49de547cc46f9e2ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մոլդովական մոդելը Հայաստանում կիրառելով` Նիկոլ Փաշինյանը փորձում է վերարտադրել իր իշխանությունը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Նա հիշեցրեց, որ այսպես կոչված «մոլդովալկան մոդելը» ռեպրեսիաների համակարգ է, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է, որ առանց ռեպրեսիաների չի կարող լուծել իր իշխանության խնդիրը 2026 թ–ին։Ըստ քաղաքագետի` այս ամենի դեմ հնարավոր է պայքարել միայն մի տարբերակով` ընդդիմությունը պետք է ընտրատեղամաս տանի 50+1 տոկոս ընտրող։ Այսինքն՝ եթե ընտրություններին մասնակցությունը գերազանցի 50 տոկոսը, ապա ոչ մի «մոլդովական մոդել», ոչ մի Կայա Կալաս չի կարող փրկել Փաշինյանին։«Նիկոլ Փաշինյանի միակ իրական դաշնակիցը ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է։ Այն հասարակությունը, որի մասնակցությունը ընտրություններին պետք է լինի հնարավորինս ցածր»,– հավելեց նա։Սուրենյանցը համոզված է, որ եկեղեցու դեմ արշավով Փաշինյանը փորձում է արագացնել այս պրոցեսը ու ընտրություններին ընդառաջ ունենալ ոչ մեկի ու ոչնչի չհավատացող հասարակություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164605_72:0:1208:852_1920x0_80_0_0_f46c3900e55b8e0f183272919be066ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, ընտրություններ, քաղաքագետ
սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, ընտրություններ, քաղաքագետ
Ինչպե՞ս խուսափել «մոլդովական սցենարից». առաջարկում է քաղաքագետը
13:56 23.12.2025 (Թարմացված է: 14:23 23.12.2025) Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մոլդովական մոդելը Հայաստանում կիրառելով` Նիկոլ Փաշինյանը փորձում է վերարտադրել իր իշխանությունը։ Այս մասին այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հիշեցրեց, որ այսպես կոչված «մոլդովալկան մոդելը» ռեպրեսիաների համակարգ է, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է, որ առանց ռեպրեսիաների չի կարող լուծել իր իշխանության խնդիրը 2026 թ–ին։
«Այս մոդելը մի նպատակ ունի` մի կողմից ապահովել տվյալ երկրի իշխանության վերարտադրությունը, մյուս կողմից՝ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Այս ամենը հաստատելու համար Փաշինյանը անգամ որոշել է պայքարել գոյություն չունեցող ինչ–որ բանի` Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի դեմ։ Չկա նման բան , դա հորինված մի բան է։ Եվրամիության չինովնիկներն էլ, որոնք որևէ աղերս չունեն արևմտյան արժեքների հետ, խրախուսում են Նիկոլ Փաշինյանին ու երկրում ավտորիտարիզմ հաստատելու բոնուս են տալիս»,– ասաց նա։
Ըստ քաղաքագետի` այս ամենի դեմ հնարավոր է պայքարել միայն մի տարբերակով` ընդդիմությունը պետք է ընտրատեղամաս տանի 50+1 տոկոս ընտրող։ Այսինքն՝ եթե ընտրություններին մասնակցությունը գերազանցի 50 տոկոսը, ապա ոչ մի «մոլդովական մոդել», ոչ մի Կայա Կալաս չի կարող փրկել Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանի միակ իրական դաշնակիցը ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է։ Այն հասարակությունը, որի մասնակցությունը ընտրություններին պետք է լինի հնարավորինս ցածր»,– հավելեց նա։
Սուրենյանցը համոզված է, որ եկեղեցու դեմ արշավով Փաշինյանը փորձում է արագացնել այս պրոցեսը ու ընտրություններին ընդառաջ ունենալ ոչ մեկի ու ոչնչի չհավատացող հասարակություն։