00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամո Արեյանը վստահեցնում է՝ Երևանը պատրաստ է ձմռանը․ ինչ է արվել

Բաժանորդագրվել
Տարբեր գործողություններ իրականացնելու համար արդեն իսկ ավելի քան 240 տեխնիկա ներգրավված է։
Երևանում ձմռան համար առկա բոլոր ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, բաշխումն իրականացվել է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր քարտուղար Կամո Արեյանը։
«Դեկտեմբերի-փետրվար ամիսների համար կազմվել է սանմաքրման և ձյան մաքրման համար գործողությունների պլանը։ Բոլոր պատասխանատու մարմինները տեղեկացված են, իսկ վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցություն է կայացել, որտեղ մանրամասն քննարկվել է գործողությունների ժամանակացույցը։ Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, ռեսուրսների բաշխում է իրականացվել»,- նշեց Արեյանը։
Նրա խոսքով՝ ներգրավված է 241 միավոր տարբեր տեխնիկա՝ նախատեսված տարբեր գործողությունների համար, իսկմ մարդկային ռեսուրսներից` 614 բանվորական ուժ: Արեյանի պնդմամբ՝ բոլոր աշխատանքների վերահսկողությունը կատարելու է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Երթուղիների ցանցի և ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է։
Երևանում հսկողությունն իրականացնելու է Կամո Արեյանը՝ կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի հետ միասին։
Ինչ վերաբերում է աղ ու ավազով աշխատանքներ իրականացնելուն, ապա քաղաքապետի գլխավոր խորհրդականը շեշտեց՝ բավարար չափով խառնուրդ կուտակված է Նոր Նորքում (2 կետ), Արաբկիրում (2 կետ) և Շենգավիթում (1 կետ)։ Սա առաջին խմբաքանակն է, բայց ԵԱՍՄ-ն լրացուցիչ նույնպես ներկրում է։
Արեյանը ներկայացրեց նաև ամեն տարի կրկնվող խնդիրներից մեկը՝ յուրաքանչյուր տնտեսվարող էլ իր կազմակերպության դիմաց պետք է մաքրեր, ինչի մասին վարչական շրջանների ղեկավարները պետք է ծանուցեին։ Վարչական շրջաններից ստացված տեղեկությունների համաձայն, նախնական Երևանի 9088 տնտեսվարողից ծանուցում ստացել է 4156-ը։ Այս պահին 100 տոկոսով ծանուցվել են Նուբարաշենի, Քանաքեռ-Զեյթունի տնտեսվարողները, իսկ Նորք-Մարաշի դեպքում 80-85 տոկոսն է ծանուցվել։ Մյուս վարչական շրջանների տնտեսվարողների նույնիսկ կեսը տեղյակ չեն։
Ըստ խորհրդականի՝ անհրաժեշտ է նաև խիստ հսկողություն սահմանել բոլոր ավտոլվացման կետերում, քանի որ նրանք ջրերը բաց են թողնում դեպի փողոց, իսկ գիշերերն արդեն ջերմաստիճանը ցածր է լինում ու ճանապարհները սառում են։
Լրահոս
0