https://arm.sputniknews.ru/20251222/aph-erkrneri-mijev-azgajin-arzhujtnervov-hashvarkneri-masnabazhiny-gerazancum-e-96-y-putin-97136563.html
ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը. Պուտին
ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական վճարային գործիքները։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T14:46+0400
2025-12-22T14:46+0400
2025-12-22T15:19+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97135718_0:0:1920:1080_1920x0_80_0_0_825530adc024a4694a7ff16bf9937927.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ–ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որի անդամ երկրները հարաբերությունները կառուցում են իրական բարիդրացիության, հավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։ՌԴ նախագահի կարծիքով` հենց ԱՊՀ-ի շնորհիվ է երկրներին հաջողվել պահպանել և մի շարք ուղղություններով զգալիորեն ընդլայնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձևավորվել են նույն պետությունում ապրելու տարիների ընթացքում։Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ շրջել է Էրմիտաժում. կադրերԱնցնող տարում, Պուտինի խոսքով, ԱՊՀ երկրների միջև բազմակողմանի փոխգործակցությունը ընդհանուր առմամբ հաջող է զարգացել։ Դրա մասին է վկայում Ռուսաստանի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության զգալի ծավալը, որն այս տարվա 10 ամիսներին կազմել է շուրջ 90 մլրդ դոլար։«ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է համագործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական՝ օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը», – ասել է Պուտինը։ՌԴ առաջնորդը նշել է, որ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են արդյունաբերական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, ձևավորվում են եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ, արդիականացվում և զարգանում են Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։Բացի այդ, արագ տեմպերով զարգանում են ներմուծման փոխարինման գործընթացները, ինչի շնորհիվ ամրապնդվում է ԱՊՀ պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ՌԴ նախագահի խոսքով` աճում է նաև մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում գործնական համագործակցության բարելավման գործում։Իրականացվում են մինչև 2028 թվականը հակաահաբեկչական գործողությունների և մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների արտաքին սահմանների պաշտպանության ծրագրեր։Ռուսաստանի նախագահի խոսքով` ոչ պակաս նշանակալի է այն, որ ԱՊՀ պետությունները համագործակցում են միասնական մշակութային և հումանիտար տիրույթի պահպանման և քաղաքացիների միջև տարբեր ձևաչափերի փոխանակումների ընդլայնման հարցում։ Չէ՞ որ ժողովուրդներին իսկապես շատ բան է կապում՝ ավանդույթների ու մշակույթի խիստ միահյուսված լինելը, ընդհանուր բարոյական և հոգևոր արժեքների նկատմամբ նվիրվածությունը, ինչպես նաև ազգակցական և բարեկամական սերտ կապերը։ԱՊՀ երկրները համատեղ ուժերով կպայքարեն մորեխների դեմ«Ուստի պետք է շարունակել համատեղ ջանքերը մեր ընդհանուր պատմության հիշողությունը պահպանելու և դրա կեղծումը կանխելու համար։ Անել ամեն բան, որպեսզի երիտասարդները տեղյակ լինեն մեր հայրերի, պապերի և նախապապերի հերոսական սխրանքների մասին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած անթիվ զոհերի կողմից, պատերազմ, որի 80-ամյակը մենք բոլորս նշեցինք այս տարի։ Այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել` նացիզմի ջախջախման գործում միութենական յուրաքանչյուր հանրապետության ներդրմանը նվիրված և նախկինում չհրապարակված փաստաթղթերի ու լուսանկարների թվայնացված պատճեններ պարունակող եզակի արխիվային նյութերի ժողովածուի հրատարակման ռուսական նախաձեռնության վրա», – նշել է Պուտինը։Ռուսաստանի պետության ղեկավարը կարևոր է համարում, որ ԱՊՀ անդամները սերտ կամ համընկնող մոտեցումներ ունեն առանցքային գլոբալ և տարածաշրջանային խնդիրների հարցում։ Միևնույն ժամանակ ԱՊՀ բոլոր պետությունները միաձայն աջակցում են արդար աշխարհակարգի ձևավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա, որտեղ ՄԱԿ-ը կենտրոնական դեր է խաղում։Նրա խոսքով` երկրները կշարունակեն համատեղ աշխատել սոցիալ-տնտեսական զարգացման, կայունության ամրապնդման և ընդհանուր անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը Տաջիկստանից կանցնի Թուրքմենստանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97135718_226:0:1666:1080_1920x0_80_0_0_3c0d346662e2dd4787e0546b6e7e0bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, վլադիմիր պուտին, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), видео, տեսանյութ, տեսանյութեր
ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 96%-ը. Պուտին
14:46 22.12.2025 (Թարմացված է: 15:19 22.12.2025) ՌԴ նախագահը նշել է, որ փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական վճարային գործիքները։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ–ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որի անդամ երկրները հարաբերությունները կառուցում են իրական բարիդրացիության, հավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։
ՌԴ նախագահի կարծիքով` հենց ԱՊՀ-ի շնորհիվ է երկրներին հաջողվել պահպանել և մի շարք ուղղություններով զգալիորեն ընդլայնել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձևավորվել են նույն պետությունում ապրելու տարիների ընթացքում։
Անցնող տարում, Պուտինի խոսքով, ԱՊՀ երկրների միջև բազմակողմանի փոխգործակցությունը ընդհանուր առմամբ հաջող է զարգացել։ Դրա մասին է վկայում Ռուսաստանի և ԱՊՀ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության զգալի ծավալը, որն այս տարվա 10 ամիսներին կազմել է շուրջ 90 մլրդ դոլար։
«ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է համագործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում օգտագործվել սեփական՝ օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը», – ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդը նշել է, որ ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ իրականացվում են արդյունաբերական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, ձևավորվում են եվրասիական նոր արտադրական և տրանսպորտային շղթաներ, արդիականացվում և զարգանում են Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք միջմայրցամաքային լոգիստիկ միջանցքները։
Բացի այդ, արագ տեմպերով զարգանում են ներմուծման փոխարինման գործընթացները, ինչի շնորհիվ ամրապնդվում է ԱՊՀ պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունը։
ՌԴ նախագահի խոսքով` աճում է նաև մասնակից երկրների փոխադարձ հետաքրքրությունը արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում գործնական համագործակցության բարելավման գործում։
«ԱՊՀ պետությունների փոխգործակցության կարևոր ոլորտ է եղել և մնում ահաբեկչության ու ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը։ Այդ նպատակով ուժային կառույցների և իրավասու մարմինների գծով սերտ օպերատիվ կապեր են հաստատվել», – ասել է Պուտինը։
Իրականացվում են մինչև 2028 թվականը հակաահաբեկչական գործողությունների և մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների արտաքին սահմանների պաշտպանության ծրագրեր։
Ռուսաստանի նախագահի խոսքով` ոչ պակաս նշանակալի է այն, որ ԱՊՀ պետությունները համագործակցում են միասնական մշակութային և հումանիտար տիրույթի պահպանման և քաղաքացիների միջև տարբեր ձևաչափերի փոխանակումների ընդլայնման հարցում։ Չէ՞ որ ժողովուրդներին իսկապես շատ բան է կապում՝ ավանդույթների ու մշակույթի խիստ միահյուսված լինելը, ընդհանուր բարոյական և հոգևոր արժեքների նկատմամբ նվիրվածությունը, ինչպես նաև ազգակցական և բարեկամական սերտ կապերը։
«Ուստի պետք է շարունակել համատեղ ջանքերը մեր ընդհանուր պատմության հիշողությունը պահպանելու և դրա կեղծումը կանխելու համար։ Անել ամեն բան, որպեսզի երիտասարդները տեղյակ լինեն մեր հայրերի, պապերի և նախապապերի հերոսական սխրանքների մասին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած անթիվ զոհերի կողմից, պատերազմ, որի 80-ամյակը մենք բոլորս նշեցինք այս տարի։ Այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել` նացիզմի ջախջախման գործում միութենական յուրաքանչյուր հանրապետության ներդրմանը նվիրված և նախկինում չհրապարակված փաստաթղթերի ու լուսանկարների թվայնացված պատճեններ պարունակող եզակի արխիվային նյութերի ժողովածուի հրատարակման ռուսական նախաձեռնության վրա», – նշել է Պուտինը։
Ռուսաստանի պետության ղեկավարը կարևոր է համարում, որ ԱՊՀ անդամները սերտ կամ համընկնող մոտեցումներ ունեն առանցքային գլոբալ և տարածաշրջանային խնդիրների հարցում։ Միևնույն ժամանակ ԱՊՀ բոլոր պետությունները միաձայն աջակցում են արդար աշխարհակարգի ձևավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա, որտեղ ՄԱԿ-ը կենտրոնական դեր է խաղում։
«Համոզված եմ, որ ամենատարբեր ոլորտներում ԱՊՀ շրջանակում գործընկերության ընդլայնումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», – ընդգծել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` երկրները կշարունակեն համատեղ աշխատել սոցիալ-տնտեսական զարգացման, կայունության ամրապնդման և ընդհանուր անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2026 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը Տաջիկստանից կանցնի Թուրքմենստանին։