https://arm.sputniknews.ru/20251222/74-tarekanum-mahacel-e-britanaci-ergich-qris-rin-97148613.html
74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Քրիս Ռին
74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Քրիս Ռին
Sputnik Արմենիա
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։ 22.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-22T19:41+0400
2025-12-22T19:41+0400
2025-12-23T13:32+0400
երգիչ
մահ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97147959_0:230:2826:1820_1920x0_80_0_0_6b0fccee08bbc2c79f2be7b9bf03bcb6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. 74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ և երգահան Քրիս Ռին: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով նրա ընտանիքին:«Կարճատև հիվանդությունից հետո երգիչ Քրիս Ռին այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։ Երգիչը հաջողության գագաթնակետին հասավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «The Road To Hell» (1989) թողարկմամբ, որը շատերը համարում են նրա լավագույններից մեկը, ինչպես նաև դրան հաջորդած «Auberge» (1991) ալբոմով։Երաժիշտը ծնվել է 1951 թվականին Միդլսբրոյում՝ իտալացու և իռլանդուհու ընտանիքում, ունեցել է վեց եղբայր ու քույր։ «Միդլսբրոյի սրճարանում իտալական ծագումով իռլանդացի լինելը նշանակում է սկսել կյանքդ որպես վտարանդի», - պատմում էր նա։ Պատանեկության տարիներին Ռին զբաղվում էր երաժշտությամբ՝ զուգահեռ աշխատելով որպես բանվոր, այդ թվում՝ հոր պաղպաղակի գործարանում, և մտածում էր լրագրողի կարիերայի մասին։ Ի վերջո, 22 տարեկանում նա միացավ «Magdalene» խմբին, որտեղ նախկինում նվագում էր Դևիդ Քովերդեյլը (հետագայում «Deep Purple» խմբի անդամ)։ Դրանից հետո Ռին միացավ մեկ այլ խմբի՝ «Beautiful Losers»-ին, բայց համագործակցության առաջարկ ստանալուց հետո սկսեց սոլո կարիերա՝ 1974 թվականին թողարկելով իր դեբյուտային «So Much Love» սինգլը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/16/97147959_48:0:2779:2048_1920x0_80_0_0_7d3d1bb5188c14562496668cc59da369.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգիչ, մահ, ամն
74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Քրիս Ռին
19:41 22.12.2025 (Թարմացված է: 13:32 23.12.2025) Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. 74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ և երգահան Քրիս Ռին: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով նրա ընտանիքին:
«Կարճատև հիվանդությունից հետո երգիչ Քրիս Ռին այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքով», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռին հայտնի էր իր յուրահատուկ խռպոտ ձայնով և սլայդ-կիթառի նվագով։ Երգիչը հաջողության գագաթնակետին հասավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «The Road To Hell» (1989) թողարկմամբ, որը շատերը համարում են նրա լավագույններից մեկը, ինչպես նաև դրան հաջորդած «Auberge» (1991) ալբոմով։
Երաժիշտը ծնվել է 1951 թվականին Միդլսբրոյում՝ իտալացու և իռլանդուհու ընտանիքում, ունեցել է վեց եղբայր ու քույր։ «Միդլսբրոյի սրճարանում իտալական ծագումով իռլանդացի լինելը նշանակում է սկսել կյանքդ որպես վտարանդի», - պատմում էր նա։ Պատանեկության տարիներին Ռին զբաղվում էր երաժշտությամբ՝ զուգահեռ աշխատելով որպես բանվոր, այդ թվում՝ հոր պաղպաղակի գործարանում, և մտածում էր լրագրողի կարիերայի մասին։ Ի վերջո, 22 տարեկանում նա միացավ «Magdalene» խմբին, որտեղ նախկինում նվագում էր Դևիդ Քովերդեյլը (հետագայում «Deep Purple» խմբի անդամ)։ Դրանից հետո Ռին միացավ մեկ այլ խմբի՝ «Beautiful Losers»-ին, բայց համագործակցության առաջարկ ստանալուց հետո սկսեց սոլո կարիերա՝ 1974 թվականին թողարկելով իր դեբյուտային «So Much Love» սինգլը։