https://arm.sputniknews.ru/20251221/kiranci-6-bnakich-hrazharvum-e-adrbejanin-handznvats-hvoghi-dimac-pvokhhatucumic-97106603.html
Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից
Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից
Sputnik Արմենիա
Տավուշի մարզպետարանը հրաժարվում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով «պետական գաղտնիքին»։ 21.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-21T13:03+0400
2025-12-21T13:03+0400
2025-12-21T13:08+0400
տավուշ
կիրանց
տուն
գյուղացի
փոխհատուցում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415942_0:72:1600:972_1920x0_80_0_0_993892d359d9933fcff35c871bad17e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ, Sputnik Արմենիայի տվյալներով, մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝1. Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։2. Քանի՞ քաղաքացի էր ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում։3. Նրանցից քանի՞սն են այն ստացել։4. Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։Նշենք, որ մի շարք դեպքերում (այդ թվում՝ դրանից հրաժարվողների պարագայում) փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։Ավելի վաղ Հայաստանի Կադաստրի կոմիտեն թարմացրել էր Կիրանցի հատվածի քարտեզը՝ այն համապատասխանեցնելով նոր սահմանին։Կիրանցեցիների «կեղծ փաստաթղթերի» հետքերով. ինչպես են ԽՍՀՄ–ի տարիներին ճշգրտել սահմանները
կիրանց
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415942_0:0:1424:1067_1920x0_80_0_0_e58eaeea5e3e77ad2997009e2d0969ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, կիրանց, տուն, գյուղացի, փոխհատուցում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
տավուշ, կիրանց, տուն, գյուղացի, փոխհատուցում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից
13:03 21.12.2025 (Թարմացված է: 13:08 21.12.2025) Տավուշի մարզպետարանը հրաժարվում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով «պետական գաղտնիքին»։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ,
Sputnik Արմենիայի տվյալներով, մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։
Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։
Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝
1. Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։
2. Քանի՞ քաղաքացի էր ընդգրկվել փոխհատուցման ենթակա մարդկանց ցուցակում։
3. Նրանցից քանի՞սն են այն ստացել։
4. Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։
Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։
Թե կոնկրետ ո՞ր հարցի պատասխանն է պարունակում «պետական գաղտնիք» մի գործընթացում, որի ամեն դետալը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, մարզպետարանից չեն պարզաբանել։
Նշենք, որ մի շարք դեպքերում (այդ թվում՝ դրանից հրաժարվողների պարագայում) փոխհատուցումը հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։
Ավելի վաղ Հայաստանի Կադաստրի կոմիտեն
թարմացրել էր Կիրանցի հատվածի քարտեզը՝ այն համապատասխանեցնելով նոր սահմանին։