https://arm.sputniknews.ru/20251221/hndkastany-patrast-e-aktivacnel-ashkhatanqy-eatm-i-het-hamadzajnagri-shurj-putin-97121886.html
Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին
Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի հետ։ 21.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-21T21:12+0400
2025-12-21T21:12+0400
2025-12-21T21:13+0400
հնդկաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97118816_0:0:1280:720_1920x0_80_0_0_132c514f15f00c80d4a1c676cdd5c544.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ պայմանագրի համաձայնեցման գործընթացը։ Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։ՌԴ նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնող երկրներն ավելանում են։«Ավելի ու ավելի շատ երկրներ և բազմակողմ կառույցներ են պատրաստակամություն հայտնում հարաբերություններ կառուցել մեր միավորման հետ, շարունակում է ընդլայնվել ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», - ասել է Պուտինը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։Բաքվի հետ հարաբերությունները նոր հնարավորություն են. Փաշինյան` ԵԱՏՄ նիստին
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97118816_163:0:1123:720_1920x0_80_0_0_46170e65728454be14ac55279f0e1471.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, видео
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, видео
Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին
21:12 21.12.2025 (Թարմացված է: 21:13 21.12.2025) Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ պայմանագրի համաձայնեցման գործընթացը։ Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։
«Մշակման փուլում է նաև արտոնյալ համաձայնագիրը Հնդկաստանի հետ։ Մի երկրի, որը վարում է ինքնիշխան քաղաքականություն, հուսալի գործընկեր է՝ 1,5 միլիարդ բնակչությամբ, մեծ շուկայով և շուրջ 4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել այս կարևոր փաստաթղթի համաձայնեցման գործընթացը», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնող երկրներն ավելանում են։
«Ավելի ու ավելի շատ երկրներ և բազմակողմ կառույցներ են պատրաստակամություն հայտնում հարաբերություններ կառուցել մեր միավորման հետ, շարունակում է ընդլայնվել ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։