https://arm.sputniknews.ru/20251220/kvomprvomat-bil-qlintvoni-dem-taratsvel-en-epshtejni-skandalajin-gvortsi-het-kapvats-nkarner--97093127.html
Կոմպրոմատ Բիլ Քլինթոնի դեմ. տարածվել են էփշտեյնի սկանդալային գործի հետ կապված նկարներ
Կոմպրոմատ Բիլ Քլինթոնի դեմ. տարածվել են էփշտեյնի սկանդալային գործի հետ կապված նկարներ
Sputnik Արմենիա
Էփշտեյնի գործով հրապարակվել են ԱՄՆ նախկին նախագահի լուսանկարները. նրա գրկում աղջիկներ են, որոնց դեմքերը ծածկված են: 20.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-20T13:37+0400
2025-12-20T13:37+0400
2025-12-20T13:41+0400
սկանդալ
բիլ քլինթոն
ջեֆրի էփշտեյն
ամն
լուսանկարներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2080/19/20801976_0:151:3103:1896_1920x0_80_0_0_bd8133798ad63125f2daa3dc742c5d3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնի սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում հրապարակել է երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ աղջիկների հետ գրկախառնված լուսանկարները։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին, որն ուսումնասիրել է գերատեսչության տվյալների բազան:ԱՄՆ 42-րդ նախագահը լուսանկարներում պատկերված է աղջիկների հետ (երկուսով կամ այլ մարդկանց ընկերակցությամբ), ընդ որում՝ աղջիկների դեմքերը ծածկված են: Այսպես, լուսանկարներից մեկում Քլինթոնը պատկերված է աղջկա հետ՝ հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ, ինչպես նաև երգչուհի և դերասանուհի Դայանա Ռոսի ընկերակցությամբ։Ինչպես գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը, ջակուզիում Քլինթոնը ժամանակ է անցկացրել Էփշտեյնի զոհերից մեկի հետ։ Լուսանկարների շարքում կարելի է տեսնել նաև նախկին նախագահի՝ կանացի շրջազգեստով նկարը, նրա հանգիստը ֆինանսիստ, մարդկանց թրաֆիքինգի համար դատապարտված Գիսլեն Մաքսվելի ընկերուհու հետ լողավազանում, ինչպես նաև Էփշտեյնի հետ լուսանկարները:Նյութերում կան նաև ոմն ուկրաինուհու անձնագրի, կանանցով շրջապատված Էփշտեյնի և կանացի մարմնի՝ մասնակի երևացող ու Վ. Նաբոկովի «Լոլիտա»ստեղծագործությունից արված մեջբերումների լուսանկարներ:Քլինթոնը չի մեղադրվել Էփշտեյնի հետ կապված հանցագործությունների մեջ և հետաքննության չի ենթարկվել: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը «փորձում է իրեն ապահովագրել նյութերի հրապարակման հետևանքներից»:Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ հրապարակված նյութերում տեղ են գտել մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և գործող կամ նախկին պետական պաշտոնյաների անուններ: Նա նշել է, որ հետաքննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1200 զոհ։Ավելի վաղ գաղտնազերծվել էին անհայտ աղջիկների հետ Բիլ Գեյթսի լուսանկարները։ CBS News-ի փոխանցմամբ` միլիարդատերը խոստովանել էր, որ ժամանակ է անցկացրել Էփշտեյնի հետ։ Գեյթսը պնդում է, որ դա արել է բարեգործության նպատակով նվիրատվությունների և կապերի ստեղծման համար:Նշենք, որ Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին կալանավորել էին մարդկանց վաճառելու ու պոտենցիալ վկաներին կաշառելու մեղադրանքով։ Քննության վարկածով` 2000-ականների սկզբին ֆինանսիստն իր մոտ է հրավիրել երիտասարդ աղջիկներին (ամենափոքրը` 14 տարեկան) ու վճարել սեռական ծառայությունների համար։Նրան սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի մեղադրանք էր ներկայացվել, որի համար մինչև 40 տարվա ազատազրկում էր սպառնում, իսկ վաճառքի մեջ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար՝ մինչև հինգ տարվա ազատազրկում։Նոր մեղադրանքները հանգեցրել էին նոր սկանդալի, որից հետո հրաժարական էր տվել ԱՄՆ-ի աշխատանքի նախարար Ալեքս Ակոսթը։ Նա, որպես դատախազ, 2008 թվականին զբաղվում էր Էփշտեյնի գործի քննությամբ և թույլ էր տվել, որ ֆինանսիստը «գլուխն ազատի» 13 ամսվա ազատազրկմամբ, թեև նրան ցմահ ազատազրկում էր սպառնում։ Առաջին ժամկետից հետո` 2019 թվականի հուլիսին, Էփշտեյնի դեմ երկրորդ անգամ գործ հարուցվեց։2019 թվականի օգոստոսի 10–ին 66-ամյա միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը ինքնասպանություն գործեց ամերիկյան բանտում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2080/19/20801976_187:0:2916:2047_1920x0_80_0_0_684bed7eb5d04a79ca903256af402ea2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սկանդալ, բիլ քլինթոն, ջեֆրի էփշտեյն, ամն, լուսանկարներ
սկանդալ, բիլ քլինթոն, ջեֆրի էփշտեյն, ամն, լուսանկարներ
Կոմպրոմատ Բիլ Քլինթոնի դեմ. տարածվել են էփշտեյնի սկանդալային գործի հետ կապված նկարներ
13:37 20.12.2025 (Թարմացված է: 13:41 20.12.2025) Էփշտեյնի գործով հրապարակվել են ԱՄՆ նախկին նախագահի լուսանկարները. նրա գրկում աղջիկներ են, որոնց դեմքերը ծածկված են:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնի սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում հրապարակել է երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ աղջիկների հետ գրկախառնված լուսանկարները։ Տեղեկությունը փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, որն ուսումնասիրել է գերատեսչության տվյալների բազան:
ԱՄՆ 42-րդ նախագահը լուսանկարներում պատկերված է աղջիկների հետ (երկուսով կամ այլ մարդկանց ընկերակցությամբ), ընդ որում՝ աղջիկների դեմքերը ծածկված են: Այսպես, լուսանկարներից մեկում Քլինթոնը պատկերված է աղջկա հետ՝ հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ, ինչպես նաև երգչուհի և դերասանուհի Դայանա Ռոսի ընկերակցությամբ։
Ինչպես գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը, ջակուզիում Քլինթոնը ժամանակ է անցկացրել Էփշտեյնի զոհերից մեկի հետ։ Լուսանկարների շարքում կարելի է տեսնել նաև նախկին նախագահի՝ կանացի շրջազգեստով նկարը, նրա հանգիստը ֆինանսիստ, մարդկանց թրաֆիքինգի համար դատապարտված Գիսլեն Մաքսվելի ընկերուհու հետ լողավազանում, ինչպես նաև Էփշտեյնի հետ լուսանկարները:
Նյութերում կան նաև ոմն ուկրաինուհու անձնագրի, կանանցով շրջապատված Էփշտեյնի և կանացի մարմնի՝ մասնակի երևացող ու Վ. Նաբոկովի «Լոլիտա»ստեղծագործությունից արված մեջբերումների լուսանկարներ:
Քլինթոնը չի մեղադրվել Էփշտեյնի հետ կապված հանցագործությունների մեջ և հետաքննության չի ենթարկվել: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը «փորձում է իրեն ապահովագրել նյութերի հրապարակման հետևանքներից»:
«Այստեղ երկու տեսակի մարդիկ կան։ Առաջինները ոչնչից տեղյակ չէին և դադարեցրին հարաբերությունները Էփշտեյնի հետ` նախքան կբացահայտվեին նրա հանցագործությունները: Մյուսները դրանից հետո շարունակեցին կապ պահել նրա հետ։ Մենք առաջիններից ենք», - ասել է նա։
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ հրապարակված նյութերում տեղ են գտել մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և գործող կամ նախկին պետական պաշտոնյաների անուններ: Նա նշել է, որ հետաքննության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1200 զոհ։
Ավելի վաղ գաղտնազերծվել էին անհայտ աղջիկների հետ Բիլ Գեյթսի լուսանկարները։ CBS News-ի փոխանցմամբ` միլիարդատերը խոստովանել էր, որ ժամանակ է անցկացրել Էփշտեյնի հետ։ Գեյթսը պնդում է, որ դա արել է բարեգործության նպատակով նվիրատվությունների և կապերի ստեղծման համար:
Նշենք, որ Ֆինանսիստ
Ջեֆրի Էփշտեյնին կալանավորել էին մարդկանց վաճառելու ու պոտենցիալ վկաներին կաշառելու մեղադրանքով։ Քննության վարկածով` 2000-ականների սկզբին ֆինանսիստն իր մոտ է հրավիրել երիտասարդ աղջիկներին (ամենափոքրը` 14 տարեկան) ու վճարել սեռական ծառայությունների համար։
Նրան սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի մեղադրանք էր ներկայացվել, որի համար մինչև 40 տարվա ազատազրկում էր սպառնում, իսկ վաճառքի մեջ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու համար՝ մինչև հինգ տարվա ազատազրկում։
Նոր մեղադրանքները հանգեցրել էին նոր սկանդալի, որից հետո հրաժարական էր տվել ԱՄՆ-ի աշխատանքի նախարար Ալեքս Ակոսթը։ Նա, որպես դատախազ, 2008 թվականին զբաղվում էր Էփշտեյնի գործի քննությամբ և թույլ էր տվել, որ ֆինանսիստը «գլուխն ազատի» 13 ամսվա ազատազրկմամբ, թեև նրան ցմահ ազատազրկում էր սպառնում։ Առաջին ժամկետից հետո` 2019 թվականի հուլիսին, Էփշտեյնի դեմ երկրորդ անգամ գործ հարուցվեց։
2019 թվականի օգոստոսի 10–ին 66-ամյա միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը
ինքնասպանություն գործեց ամերիկյան բանտում։