https://arm.sputniknews.ru/20251219/rdn-chi-merzhum-ukrainaji-het-banakcutjunnery-gndakn-arevmtjan-gvortsynkerneri-dashtum-e-97064004.html
ՌԴ–ն չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները. գնդակն արևմտյան գործընկերների դաշտում է
ՌԴ–ն չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները. գնդակն արևմտյան գործընկերների դաշտում է
Sputnik Արմենիա
Պուտինի նշել է` Մոսկվան ձգտում է վեճերը լուծել բանակցությունների միջոցով, իսկ ներկայիս հակամարտության դեպքում խոսքը սկզբնապատճառների վերացման մասին է։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T15:49+0400
2025-12-19T15:49+0400
2025-12-19T15:49+0400
ռուսաստան
ուկրաինա
նատօ
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97060246_0:0:1280:720_1920x0_80_0_0_d2c425296a73693fe27dd85de6c11d51.jpg
Ռուսաստանը չի մերժում խաղաղ բանակցությունները. գնդակն ամբողջությամբ արևմտյան գործընկերների դաշտում է։ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արեց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալի ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Մոսկվան փաստացի համաձայնել է ԱՄՆ առաջնորդի առաջարկին։Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմային`Պուտինը նշեց, որ Ռուսաստանը որևէ արտասովոր բան չի պահանջում։ Նա հիշեցրեց, որ նախկինում քննարկվել է նախ ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի անդամակցելը դաշինքին, սակայն պարզ է դարձել, որ Ռուսաստանին այնտեղ չեն սպասում, դաշինքը չընդլայնելու խոստումներն էլ չեն կատարվում։«Յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր պաշտպանության եղանակը, բայց այդ եղանակը չպետք է սպառնա որևէ մեկին, այդ թվում՝ մեզ», – ընդգծեց Ռուսաստանի առաջնորդը։«Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը, որը համատեղում է ՌԴ նախագահի մեծ ասուլիսը և ուղիղ գիծը, մեկնարկել է այսօր` կեսօրին։ Այս տարի, ինչպես 2024 թվականին, GigaChat նեյրոցանցը վերծանում է ուղիղ գծով ստացած հաղորդագրությունները։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քաղաքացիները շուրջ 3 մլն հարց են ուղղել Պուտինին։«Նա դերասան է». Պուտինը` Կուպյանսկի սյան ֆոնին Զելենսկու տեսանյութի մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/13/97060246_253:0:1213:720_1920x0_80_0_0_ac43fff72738cb411783f6d137be4e18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, նատօ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, նատօ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ն չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները. գնդակն արևմտյան գործընկերների դաշտում է
Պուտինի նշել է` Մոսկվան ձգտում է վեճերը լուծել բանակցությունների միջոցով, իսկ ներկայիս հակամարտության դեպքում խոսքը սկզբնապատճառների վերացման մասին է։
Ռուսաստանը չի մերժում խաղաղ բանակցությունները. գնդակն ամբողջությամբ արևմտյան գործընկերների դաշտում է։ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արեց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար, քանի որ մենք չենք սկսել այս պատերազմը», – ասաց նա՝ պատասխանելով NBC-ի թղթակցի` հակամարտության ավարտի մասին հարցին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալի ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Մոսկվան փաստացի համաձայնել է ԱՄՆ առաջնորդի առաջարկին։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմային`Պուտինը նշեց, որ Ռուսաստանը որևէ արտասովոր բան չի պահանջում։ Նա հիշեցրեց, որ նախկինում քննարկվել է նախ ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի անդամակցելը դաշինքին, սակայն պարզ է դարձել, որ Ռուսաստանին այնտեղ չեն սպասում, դաշինքը չընդլայնելու խոստումներն էլ չեն կատարվում։
«Յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր պաշտպանության եղանակը, բայց այդ եղանակը չպետք է սպառնա որևէ մեկին, այդ թվում՝ մեզ», – ընդգծեց Ռուսաստանի առաջնորդը։
«Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը, որը համատեղում է ՌԴ նախագահի մեծ ասուլիսը և ուղիղ գիծը, մեկնարկել է այսօր` կեսօրին։ Այս տարի, ինչպես 2024 թվականին, GigaChat նեյրոցանցը վերծանում է ուղիղ գծով ստացած հաղորդագրությունները։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քաղաքացիները շուրջ 3 մլն հարց են ուղղել Պուտինին։