Ֆինանսական խարդախության զոհերը նստացույց են անում ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Ֆինանսական խարդախության զոհերը նստացույց են անում ՀՀ քննչական կոմիտեի մոտ
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ տուժած անձինք դիմեցին ՔԿ-ին՝ գումարի վերադարձի վերաբերյալ հստակ ժամկետներ հնչեցնելու պահանջով։ 19.12.2025, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց են անում՝ բողոքելով իրավապահ կառույցի աշխատանքի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, քննչական կոմիտեի և տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ Նրանք ՀՀ քննչական կոմիտեից պահանջում են հստակ ժամկետ ասել՝ երբ կվերադարձվեն իրենց գումարները։Նա ընդգծեց՝ իրենց գործողությունները նստացույցով չեն ավարտվի, եթե գումարի վերադարձ չլինի։ Կարագյոզյանի խոսքով` կգնան Ազգային ժողով, կառավարություն։Իրավապաշտպանը նաև շեշտեց՝ ի թիվս այլ բողոքների, այսօր էլ հանցագործության մասին ևս 18 դիմում է ներկայացվել ՔԿ, ու դա էլ դեռ ամենը չէ, մի քանիսն էլ պետք է առաջիկայում ներկայացվեն։Հիշեցնենք` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։Քաղաքացիների դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։Գումար կորզելը միջանկյալ քայլ է. Մարտիրոսյանը՝ առցանց խարդախության նոր տեսակի մասին
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ տուժած անձինք դիմեցին ՔԿ-ին՝ գումարի վերադարձի վերաբերյալ հստակ ժամկետներ հնչեցնելու պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց նստացույց են անում՝ բողոքելով իրավապահ կառույցի աշխատանքի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, քննչական կոմիտեի և տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ Նրանք ՀՀ քննչական կոմիտեից պահանջում են հստակ ժամկետ ասել՝ երբ կվերադարձվեն իրենց գումարները։
«ՔԿ-ից ունենք խոստումներ՝ կապված գումարների վերադարձի հետ, բայց հստակ ժամկետներ չկան։ Այստեղից չենք գնալու, այս պահից սկսած նստացույց ենք հայտարարում, մինչև չլսենք ժամկետներ։ Մնալու ենք այստեղ մինչև աշխատանքային ժամի ավարտը ու այս նստացույցերը կշարունակվեն այնքան, մինչև հստակ ժամկետներ չհայտարարվեն»,- ասաց Կարագյոզյանը։
Նա ընդգծեց՝ իրենց գործողությունները նստացույցով չեն ավարտվի, եթե գումարի վերադարձ չլինի։ Կարագյոզյանի խոսքով` կգնան Ազգային ժողով, կառավարություն։
Իրավապաշտպանը նաև շեշտեց՝ ի թիվս այլ բողոքների, այսօր էլ հանցագործության մասին ևս 18 դիմում է ներկայացվել ՔԿ, ու դա էլ դեռ ամենը չէ, մի քանիսն էլ պետք է առաջիկայում ներկայացվեն։
Հիշեցնենք` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։