https://arm.sputniknews.ru/20251219/chinastann-amn-in-e-ugharkel-tajvanin-zenqi-matakararumneri-het-kapvats-ir-patkeracumnery-97077056.html
Չինաստանն ԱՄՆ-ին է ուղարկել Թայվանին զենքի մատակարարումների հետ կապված իր պատկերացումները
Չինաստանն ԱՄՆ-ին է ուղարկել Թայվանին զենքի մատակարարումների հետ կապված իր պատկերացումները
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հրահրել և նպաստել Թայվանի անջատողականությանը։ 19.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-19T19:51+0400
2025-12-19T19:51+0400
2025-12-19T19:51+0400
չինաստան
թայվան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_0:36:3055:1754_1920x0_80_0_0_b934f9749360b23bb6352c599baf1314.jpg
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանն իր լուրջ պատկերացումներն է ներկայացրել ԱՄՆ-ին՝ կապված Թայվանին սպառազինությունների լայնածավալ մատակարարման ծրագրերի հետ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ծյան Բինը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թայվանին ԱՄՆ-ի կողմից հաստատված զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների վաճառքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար: Մասնավորապես, խոսքը «Javelin» համալիրների, «ALTIUS-700M» և «ALTIUS-600» անանձնակազմ համակարգերի, «AH-1W SuperCobra» ուղղաթիռների, «HIMARS» ՀԿՌՀ-ների, «M107A7» ինքնագնաց հրետանային կայանքների, «TOW» հակատանկային հրթիռային համալիրների մասին է։Նա նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հրահրել և նպաստել Թայվանի անջատողականությունը, ինչն էլ անախորժություններ է կառաջացնի հենց Միացյալ Նահանգների համար:«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Թայվանին զենք վաճառելը։ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կշարունակի ռազմական պատրաստությունը և գործնական միջոցներ կձեռնարկի պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ավելացրել է Ծյան Բինը:Չինաստանի կենտրոնական կառավարության և իր կղզային նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են Թայվանի նեղուցով կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով՝ Պեկինի Հարաբերությունների զարգացման ասոցիացիան և Թայբեյի Փոխանակումների հիմնադրամը։
չինաստան
թայվան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629024_144:0:2875:2048_1920x0_80_0_0_873ad7b6ca789d554643050803e5d4b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, թայվան, ամն
Չինաստանն ԱՄՆ-ին է ուղարկել Թայվանին զենքի մատակարարումների հետ կապված իր պատկերացումները
ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հրահրել և նպաստել Թայվանի անջատողականությանը։
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանն իր լուրջ պատկերացումներն է ներկայացրել ԱՄՆ-ին՝ կապված Թայվանին սպառազինությունների լայնածավալ մատակարարման ծրագրերի հետ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ծյան Բինը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թայվանին ԱՄՆ-ի կողմից հաստատված զենքի, տեխնիկայի և ռազմական ծառայությունների վաճառքի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար: Մասնավորապես, խոսքը «Javelin» համալիրների, «ALTIUS-700M» և «ALTIUS-600» անանձնակազմ համակարգերի, «AH-1W SuperCobra» ուղղաթիռների, «HIMARS» ՀԿՌՀ-ների, «M107A7» ինքնագնաց հրետանային կայանքների, «TOW» հակատանկային հրթիռային համալիրների մասին է։
«Ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու ծավալուն ծրագրերի մասին, ինչը «մեկ Չինաստանի սկզբունքի» լուրջ խախտում է և լուրջ վնաս է հասցնում Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, խաթարում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական վստահությունը։ Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնում, վճռականորեն դեմ է հանդես գալիս և արդեն ԱՄՆ-ին ներկայացրել է իր լուրջ պատկերացումները», - Չինաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքը մեջբերում է գերատեսչության՝ «WeChat» սոցցանցի պաշտոնական էջը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր պարտավորությունները, հրահրել և նպաստել Թայվանի անջատողականությունը, ինչն էլ անախորժություններ է կառաջացնի հենց Միացյալ Նահանգների համար:
«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Թայվանին զենք վաճառելը։ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը կշարունակի ռազմական պատրաստությունը և գործնական միջոցներ կձեռնարկի պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ավելացրել է Ծյան Բինը:
Չինաստանի կենտրոնական կառավարության և իր կղզային նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են Թայվանի նեղուցով կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով՝ Պեկինի Հարաբերությունների զարգացման ասոցիացիան և Թայբեյի Փոխանակումների հիմնադրամը։