https://arm.sputniknews.ru/20251218/vtang-chem-tesnum-shahramanjany-iren-meghadranq-arajadrelu-ev-hnaravvor-kalanqi-masin-96994994.html
Վտանգ չեմ տեսնում․ Շահրամանյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասին
Վտանգ չեմ տեսնում․ Շահրամանյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասին
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախագահը վստահեցրեց՝ իրեն ուղղված բոլոր հարցադրումներին պատասխանել է, ինչպես և մյուս բոլոր հարցաքննությունների ժամանակ։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T11:27+0400
2025-12-18T11:27+0400
2025-12-18T11:47+0400
սամվել շահրամանյան
արցախ
նախագահ
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93035095_0:84:1600:984_1920x0_80_0_0_9425df3700e78147a8dbb3955fd4e84e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասով վտանգ չի տեսնում։ Այս մասին Շահրամանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Շահրամանյանը շուրջ 1 ժամ հարցաքննվեց։ Հարցաքննությունն արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա է։Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն ու կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին այս վարույթի շրջանակում Սամվել Շահրամանյանը 12 անգամ ինտենսիվ կերպով հարցաքննվել է ու հայտնել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93035095_89:0:1512:1067_1920x0_80_0_0_11c9720f75a75c0d5d097e4344557e1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, նախագահ, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
սամվել շահրամանյան, արցախ, նախագահ, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
Վտանգ չեմ տեսնում․ Շահրամանյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասին
11:27 18.12.2025 (Թարմացված է: 11:47 18.12.2025) Արցախի նախկին նախագահը վստահեցրեց՝ իրեն ուղղված բոլոր հարցադրումներին պատասխանել է, ինչպես և մյուս բոլոր հարցաքննությունների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասով վտանգ չի տեսնում։ Այս մասին Շահրամանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Շահրամանյանը շուրջ 1 ժամ
հարցաքննվեց։ Հարցաքննությունն արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա է։
«Հարցաքննությունը հիմնականում կապված էր 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների և դրա հետևանքների հետ։ Թե ինչ հարցեր են բարձրացվել՝ նախաքննական գաղտնիք է։ Մենք երբևէ չենք խուսափել վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց ու հարցերի պատասխանելուց։ Այսօր էլ հնչեցված հարցերին պարզաբանումներ տվել ենք։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Այս պահին վտանգ չեմ տեսնում (խոսքը իրեն մեղադրանք առաջադրելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու մասին է)»,- նշեց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն ու կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։
2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին այս վարույթի շրջանակում Սամվել Շահրամանյանը 12 անգամ ինտենսիվ կերպով հարցաքննվել է ու հայտնել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները։