00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուտ է․ Շահրամանյանը՝ գերեվարվածների կոորդինատները Բաքվին տրամադրելու լուրերի մասին

© SputnikՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Արցախի նախկին նախագահը նշեց` ադրբեջանական կողմը հստակ ցուցակ է ունեցել՝ ովքեր պետք է դուրս չգան Արցախի տարածքից։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կեղծ է որակում ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ինքն է գերեվարված անձանց կոորդինատները տվել Բաքվին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Դեկտեմբերի 17-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, թե իբր Շահրամանյանն է գերեվարված անձանց կոորդինատները փոխանցել Ադրբեջանին։
«Այդ լուրերը հրապարակել էին Ադրբեջանի կառավարությանը կից գործող կայքերը, ինչը ցավոք, տարածել էին նաև հայկական որոշ արբանյակներ։ Դա ոչ միայն սուտ է, այլև հորինված թեզ՝ հայկական կողմին մոլորեցնելու համար։ Ասում էին, թե Ռուբեն Վարդանյանի` Հայաստան տեղափոխվելու ընթացքում կոորդինատներ են փոխանցվել։ Ուզում եմ ասել՝ ոչ ոք թաքնված չէր, ու ադրբեջանական կողմը շատ լավ տեղեկացված էր՝ ով որտեղ է գտնվում»- ասաց Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել ինչ-որ բունկերում, թաքստոցում կամ այլընտրանքային ճանապարհներով դուրս գալիս, քանի որ նա Հայաստան է փորձել գալ այդ ժամանակվա միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով Վարդանյանը շատ լավ իմացել է, որ ճանապարհին մի քանի ադրբեջանական հենակետ կա՝ Ստեփանակերտից դուրս գալիս, Շուշիի մատույցներում, ինչպես նաև Հակարիի կամրջի մոտ։
Շահրամանյանի խոսքով` Ռուբեն Վարդանյանը նաև քաջատեղյակ է եղել, որ Ադրբեջանի կողմից ձերբակալման և գերեվարման որոշում կա։
«Անտրամաբանական է նշել, որ որևէ մեկը պետք է կոորդինատներ տրամադրեր Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու համար»,- ընդգծեց Արցախի նախկին նախագահը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Սամվել Բաբայանը դուրս եկել Արցախի տարածքից, Շահրամանյանը շեշտեց՝ նա միակ մարդը չէ, որ Ադրբեջանին հետաքրքրել է ու կարողացել է հատել սահմանը. Արցախից կարողացել են դուրս գալ նաև այդ պահին գործող պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ։ Շահրամանյանի խոսքով` ադրբեջանական կողմը հստակ ցուցակ է ունեցել՝ ովքեր պետք է դուրս չգան Արցախի տարածքից։ Շահրամանյանը նշեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանը, որը չի գերեվարվել, նույնպես եղել է ադրբեջանական ցուցակում։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Լրահոս
0