https://arm.sputniknews.ru/20251218/rusastani-aktivneri-brnagravumy-merats-gaghapar-e-hungariaji-varchapet-97025137.html
Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը «մեռած գաղափար» է. Հունգարիայի վարչապետ
Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը «մեռած գաղափար» է. Հունգարիայի վարչապետ
Sputnik Արմենիա
Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ ՌԴ–ի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը հանված է օրակարգից։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T18:13+0400
2025-12-18T18:13+0400
2025-12-18T23:53+0400
վիկտոր օրբան
հունգարիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78026650_0:97:1600:997_1920x0_80_0_0_b68f7b4453d91997c20360aee0d1bf36.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «մեռած գաղափար» է անվանել Ռուսաստանի ակտիվների բռնագրավման հարցը: Այս մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։Նա նաև հավելել է, որ նույնիսկ եթե երբևէ վերսկսվեն խոսակցությունները՝ «ոչ մի հնարավորություն չկա, որ փոխհատուցման կողմնակիցներն ավելի շատ լինեն»:Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման գաղափարի դիմաց ինչ առաջարկներ կլինեն Ուկրաինային ֆինանսավորելու համար։Թրամփը հայտարարել է, որ Օրբանի հետ քննարկում է Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունըՕրբանը կարծում է, որ բոլոր դեպքերում Հունգարիան չի կարող մասնակցել Ուկրաինայի համար Եվրամիության վարկին, քանի որ Սահմանադրությամբ անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը, իսկ խորհրդարանը դա չի տա։Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը՝ կապված Ուկրաինայի օգտին Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման հարցի հետ:Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պատասխանել իր սառեցված ակտիվների օտարմանը:ԵՄ-ում խոսակցություններ կան Ուկրաինայի բաժանման մասին․ Օրբան
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78026650_53:0:1434:1036_1920x0_80_0_0_da641fb2c9d5e391b401910327d8ed40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիկտոր օրբան, հունգարիա, ռուսաստան
վիկտոր օրբան, հունգարիա, ռուսաստան
Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը «մեռած գաղափար» է. Հունգարիայի վարչապետ
18:13 18.12.2025 (Թարմացված է: 23:53 18.12.2025) Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ ՌԴ–ի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը հանված է օրակարգից։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «մեռած գաղափար» է անվանել Ռուսաստանի ակտիվների բռնագրավման հարցը: Այս մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ, որ սառեցված ակտիվների հարցը «մեռած է»։ Կան բավականաչափ՝ հակառակ տեսակետ ունեցող երկրներ, որպեսզի ձևավորեն, այսպես կոչված, արգելափակող փոքրամասնություն։ Այդ հարցը հանված է օրակարգից», - հայտարարել է Օրբանը։
Նա նաև հավելել է, որ նույնիսկ եթե երբևէ վերսկսվեն խոսակցությունները՝ «ոչ մի հնարավորություն չկա, որ փոխհատուցման կողմնակիցներն ավելի շատ լինեն»:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման գաղափարի դիմաց ինչ առաջարկներ կլինեն Ուկրաինային ֆինանսավորելու համար։
Օրբանը կարծում է, որ բոլոր դեպքերում Հունգարիան չի կարող մասնակցել Ուկրաինայի համար Եվրամիության վարկին, քանի որ Սահմանադրությամբ անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը, իսկ խորհրդարանը դա չի տա։
«Հունգարիայի Սահմանադրության մեջ կա հոդված, ըստ որի՝ երկրի կառավարությունը կարող է համաձայնել այն վարկին, որը պետության համար վճարման պարտավորություն է ստեղծում միայն խորհրդարանի թույլտվությամբ: Ես նման թույլտվություն չունեմ և չեմ հավատում, որ Հունգարիայի որևէ վարչապետ երբևէ կստանա խորհրդարանի թույլտվությունը, որպեսզի Եվրամիության վարկի պատճառով պարտավորությունստանձնի», - լրագրողներին ասել է Օրբանը։
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը՝ կապված Ուկրաինայի օգտին Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման հարցի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պատասխանել իր սառեցված ակտիվների օտարմանը: