https://arm.sputniknews.ru/20251218/otarerkrja-mijamtutjan-yndunum-lavrvovy-em-i-kvoghmic-hhin-tramadrvvogh-ognutjan-masin-97016560.html
«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ–ին տրամադրվող օգնության մասին
«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ–ին տրամադրվող օգնության մասին
Sputnik Արմենիա
ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» շրջանակում ցուցաբերվող աջակցության։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T16:25+0400
2025-12-18T16:25+0400
2025-12-18T16:29+0400
բրյուսել
սերգեյ լավրով
եվրամիություն
հայաստան
օգնություն
ռուսաստան
կայա կալաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180432_0:0:1418:798_1920x0_80_0_0_18e1cefd4d951715f2ecbb7261bbf11d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անկեղծ խոստովանություն է արել՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։Ուղիղ ներգործություն է ներպետական գործերին․ Մամիջանյանը՝ ԵՄ-ի աջակցության մասին«Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն»,– ասել է Լավրովը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն վաղուց քաղաքական ճնշման գործիքի է վերածվել, իսկ այն զեկույցները, որոնք պատրաստում են ընտրությունների դիտորդական առաքելությունները, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեն։Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89180432_0:0:1260:945_1920x0_80_0_0_4f29d94600ab81d104fd3233b2eb8e08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյուսել, սերգեյ լավրով, եվրամիություն, հայաստան, օգնություն, ռուսաստան, կայա կալաս
բրյուսել, սերգեյ լավրով, եվրամիություն, հայաստան, օգնություն, ռուսաստան, կայա կալաս
«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ–ին տրամադրվող օգնության մասին
16:25 18.12.2025 (Թարմացված է: 16:29 18.12.2025) ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» շրջանակում ցուցաբերվող աջակցության։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը անկեղծ խոստովանություն է արել՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարել «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։
«Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։ Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն»,– ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն վաղուց քաղաքական ճնշման գործիքի է վերածվել, իսկ այն զեկույցները, որոնք պատրաստում են ընտրությունների դիտորդական առաքելությունները, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեն։
«Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածու, ապա տրվում են ամենախիստ գնահատականները` ընդհուպ մինչև կրկնակի քվեարկություն։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն «առաջ տարվող» մեկը, դա փառաբանվում է որպես «ժողովրդավարության հաղթանակ»։ Ընտրությունների վերաբերյալ այդ եզրակացությունները նախապես են պատրաստում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Այդ ամենը ԵՄ-ի կողմից բնութագրվում է որպես «ընտրական դիտորդության ոսկե չափանիշ»», – հայտարարել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր
փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։