https://arm.sputniknews.ru/20251218/inchu-hnaravvor-chi-eghel-ekeghecakan-nerkajacucchakan-zhvoghvov-hravirel-majr-atvori-parzabanumy-97010959.html
Ինչու հնարավոր չի եղել եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրել․ Մայր աթոռի պարզաբանումը
Ինչու հնարավոր չի եղել եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրել․ Մայր աթոռի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Գերագույն հոգևոր խորհրդում փոփոխությունները տեղի են ունեցել որոշ հանգամանքներից ելնելով, որոնցից մեկը մի քանի անդամի հաճախակի բացակայություններն են։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T15:09+0400
2025-12-18T15:09+0400
2025-12-18T15:11+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
գերագույն հոգևոր խորհուրդ
եպիսկոպոսաց ժողով
եպիսկոպոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97008591_0:202:2448:1580_1920x0_80_0_0_93eec8ac965745fba4a53142e4750df7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մայր աթոռը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսների հայտարարությունը, թե ինչու 2017 թվականից հետո եկեղեցական-ներկայացուցչական ժողով չի հրավիրվել։Նշենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը, և եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել` նրանցից ոմանք էլ են դուրս մնացել ԳՀԽ–ից։ Սա վրդովեցրել է նրանց, և նրանք իրենց հայտարարության մեջ կրկին մեղադրել են Մայր աթոռին «եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրների համար։ Հայտարարությունում նաև նշել են, որ 4 տարին մեկ անցկացվող եկեղեցական-ներկայացուցչական ժողովը վերջին անգամ 2017 թվականին է իրականացվել։Նշվում է, որ փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։Մայր աթոռը նաև պարզաբանել է, թե ինչպես են ընտրվում և նշանակվում Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմի 21 անդամը։ Այսպես․ ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։Փաշինյանը պնդում է՝ 10 եպիսկոպոսներին չի ուղղորդում, բայց ողջունում է նրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97008591_212:0:2388:1632_1920x0_80_0_0_c25a0fea1b6fdb447f481e1081577fa6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերագույն հոգևոր խորհուրդ, եպիսկոպոսաց ժողով, եպիսկոպոս
մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գերագույն հոգևոր խորհուրդ, եպիսկոպոսաց ժողով, եպիսկոպոս
Ինչու հնարավոր չի եղել եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրել․ Մայր աթոռի պարզաբանումը
15:09 18.12.2025 (Թարմացված է: 15:11 18.12.2025) Գերագույն հոգևոր խորհրդում փոփոխությունները տեղի են ունեցել որոշ հանգամանքներից ելնելով, որոնցից մեկը մի քանի անդամի հաճախակի բացակայություններն են։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մայր աթոռը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ու կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսների հայտարարությունը, թե ինչու 2017 թվականից հետո եկեղեցական-ներկայացուցչական ժողով չի հրավիրվել։
Նշենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը, և եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել` նրանցից ոմանք էլ են դուրս մնացել ԳՀԽ–ից։ Սա վրդովեցրել է նրանց, և նրանք իրենց
հայտարարության մեջ կրկին մեղադրել են Մայր աթոռին «եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրների համար։ Հայտարարությունում նաև նշել են, որ 4 տարին մեկ անցկացվող եկեղեցական-ներկայացուցչական ժողովը վերջին անգամ 2017 թվականին է իրականացվել։
«2017 թվականից հետո ԵՆԺ հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով։ Ուստի, Վեհափառ հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին։ Այդպես է եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։
Մայր աթոռը նաև պարզաբանել է, թե ինչպես են ընտրվում և նշանակվում Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմի 21 անդամը։ Այսպես․ ընտրությունը կատարվում է ըստ աշխարհամասերի․ 2 աշխարհական Հայաստանից, 2-ը՝ Արևելյան կիսագնդից և 1-ը Արևմտյան կիսագնդից։ 21 անդամից երկուսը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը և Մայր Աթոռի դիվանապետը, ի պաշտոնե անդամ են։ Մնացյալ 19-ից 12-ն ընտրվում են, իսկ 7-ը նշանակվում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Եկեղեցական ընտրելի անդամների համար սահմանվել է 2 անձ Հայաստանից և 5-ը՝ սփյուռքից։ Այսպիսով՝ ԳՀԽ անդամներն ընդգրկվում են ըստ աշխարհամասերի և թեմերի մեծության։