https://arm.sputniknews.ru/20251218/inch-ardjunqner-en-grancvel-mvoskvajum-anckacvats-nisti-zhamanak-pashinjani-pataskhany-97008306.html
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Մոսկվայում անցկացված նիստի ժամանակ. Փաշինյանի պատասխանը
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Մոսկվայում անցկացված նիստի ժամանակ. Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T14:18+0400
2025-12-18T14:18+0400
2025-12-18T14:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95537292_0:0:998:561_1920x0_80_0_0_b4cf47fe88e9a24041a5212e449f04b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ անկախ Հայաստանի ու անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել` Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա անդրադարձավ հարցին, թե ինչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել դեկտեմբերի 11–ին Մոսկվայում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստի ժամանակ։Փաշինյանը հատկապես կարևորեց Հայաստանին 15 հազար էլեկտրամոբիլների քվոտաների տրամադրումը, շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մասին մաքսային ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ օրակարգերը։«Հիմնական խնդիրն այն է, որ տնտեսական փոխգործակցության ավելի արդյունավետ դառնա, քանի որ ամեն ինչ չէ, որ ֆորմալ որոշումներով է կարգավորվում։ Օրինակ` Ղազախաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, սակայն երկկողմ առևտրաշրջանառությունն իր պոտենցիալի համեմատ շատ փոքր է` լոգիստիկ կապերի բացակայության պատճառով»,– ընդգծեց Փաշինյանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11–ին Մոսկվայում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստը: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։ 2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում` Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2026 թվականի մարտի 26–27–ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։Փաշինյանը դեկտեմբերի 21–ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95537292_0:0:748:561_1920x0_80_0_0_b56b20be46cf38b0fe2079be95e64f15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Մոսկվայում անցկացված նիստի ժամանակ. Փաշինյանի պատասխանը
14:18 18.12.2025 (Թարմացված է: 14:19 18.12.2025) Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ անկախ Հայաստանի ու անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, Վաշինգտոնում օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել` Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկաթուղային կապ։ ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաև ԵԱՏՄ շրջանակում։ Օգոստոսի 8–ի որոշումներից հետո բոլորն ասում էին, որ սա հակառուսական որոշում էր, ընդդեմ Ռուսաստանի։ Ես ասում էի` ո՛չ, սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների համար»,– նշեց վարչապետը։
Նա անդրադարձավ հարցին, թե ինչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել դեկտեմբերի 11–ին Մոսկվայում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստի ժամանակ։
Փաշինյանը հատկապես կարևորեց Հայաստանին
15 հազար էլեկտրամոբիլների քվոտաների տրամադրումը, շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մասին մաքսային ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ օրակարգերը։
«Հիմնական խնդիրն այն է, որ տնտեսական փոխգործակցության ավելի արդյունավետ դառնա, քանի որ ամեն ինչ չէ, որ ֆորմալ որոշումներով է կարգավորվում։ Օրինակ` Ղազախաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, սակայն երկկողմ առևտրաշրջանառությունն իր պոտենցիալի համեմատ շատ փոքր է` լոգիստիկ կապերի բացակայության պատճառով»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11–ին Մոսկվայում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 45-րդ նիստը: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։ 2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում` Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2026 թվականի մարտի 26–27–ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։
Փաշինյանը դեկտեմբերի 21–ին
կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։