https://arm.sputniknews.ru/20251218/hh-varchapetn-yndunel-e-natoi-glkhavvor-qartughari-teghakalin-97024491.html
ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալին
ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T17:50+0400
2025-12-18T17:50+0400
2025-12-18T20:44+0400
նատօ
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռադմիլա շեկերինսկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97021134_0:18:1600:918_1920x0_80_0_0_93f46c1248a8d73a06fc4053a47a4f9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։Վարչապետի աշխատակազմից նշել են, որ կողմերն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես` TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։Հավելենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Հայաստանում ընդունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ հիշեցրել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Անդրադառնալով Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման տարբերակ կազմակերպության նորմատիվ-իրավական դաշտում չկա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97021134_64:0:1485:1066_1920x0_80_0_0_210cdb22c9b9e6a6935aa28e29979261.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռադմիլա շեկերինսկա
նատօ, նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռադմիլա շեկերինսկա
ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալին
17:50 18.12.2025 (Թարմացված է: 20:44 18.12.2025) Կողմերն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Այս մասին հայտնել են
վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հաղորդագրության համաձայն` վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը և շնորհակալություն հայտնել վարչապետին նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ կողմերն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես` TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։
Հավելենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Հայաստանում ընդունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան օրեր առաջ հիշեցրել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Անդրադառնալով Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման տարբերակ կազմակերպության նորմատիվ-իրավական դաշտում չկա։