00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունն անհետ կորածների հարցով խաբել է միջազգային գործընկերներին. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanՏաթևիկ Սողոյան
Տաթևիկ Սողոյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Միջազգային գործընկերը մտահոգություն ունի՝ եթե նախկինում խոչընդոտներ սպասում էին հիմնականում Ադրբեջանից, ապա հիմա նաև Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին անհետ կորածներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Անհետ կորածների հարազատների` ՀՀ կառավարության մոտ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը ևս անհետ կորածի հարազատ է։
Սողոյանը հայտնեց, որ մոտ 2 շաբաթ առաջ հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս 2022թ․ Նիդեռլանդների Թագավորությունից դրամաշնորհ են ստացել` իրենց կարողությունների սահմաններում իրականացնելու հետազոտություն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության միջև ընթացքում անհետ կորածների խնդիրների պարզաբանման և ճակատագրերի պարզման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կառույցը կատարել է ծավալուն հետազոտություն, որի արդյունքները 2023թ․ դեկտեմբերին Հայաստանում ներկայացրել է կառույցի ղեկավարը զեկույցի տեսքով, ապա այն նաև հրապարակվել է ICMP-ի պաշտոնական կայքում։
«Դրա ուսումնասիրությունից ինձ համար գոնե պարզ եղավ, որ ՀՀ կառավարությունը մի շարք դրույթներով խաբել է միջազգային գործընկերներին, թե ինչեր են արել։ Օրինակ` նշել էր, թե իրենք այստեղ ամեն ինչ անում են, ընտանիքներին աջակցում են, նույնիսկ հոգեբանների են ներգրավել, որ անհետ կորածի՝ զոհվելու լուրն ընտանիքին հայտնեն հոգեբանի ներկայությամբ, ինչն այդպես չի եղել։ Չգիտեմ՝ գուցե սա էր միակ պատճառը կամ ուրիշ այլ պատճառներ էլ կային ստելու համար, բայց իմ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների խնդրանքով այդ զեկույցը, որը ներկայացնում էր նաև ICMP-ի առաջարկները խնդրի լուծման ուղղությամբ, ICMP-ի պաշտոնական կայքից հեռացվել է»,- նշեց Սողոյանը։
Նա հավելեց՝ այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում է, ICMP-ի հետ հանդիպման արդյուքներով է՝ պահպանելով նաև խորհրդատվական հատվածը։
«Չեմ թաքցնի նրանց մտահոգությունը, որ ասում են՝ եթե նախկինում մեր մտահոգությունը հիմնականում Ադրբեջանն էր, որ կարող է խոչընդոտել անհետ կորածների ճակատագրերի պարզմանը, հիմա հասկանում ենք, որ խոչընդոտում է նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Սողոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները, փորձելով ցույց տալ, թե Հայաստանում իրականացված բոլոր ԴՆԹ փորձաքննությունները ճշմարիտ են, հայտնել են ծնողներին, որ դրանք հաստատվել են նաև լաբորատորիայում արված փորձաքննությամբ։ Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ ICMP-ին փոխանցվել են բացառապես այն մասունքները, որոնք Հայաստանում դժվարություն է առաջացրել պրոֆիլավորում իրականացնելու, այսինքն՝ Հայաստանի սահմաններից դուրս տեղի չի ունեցել անկախ և լրիվ փորձաքննություն, որը կհավաստեր, թե Հայաստանում տեղի ունեցած փորձաքննությունը հավաստի է։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
ՀՀ–ում պետք է ստեղծվի անհետ կորածների իրավական կարգավիճակն ամրագրող օրենք. Սահակյան
Լրահոս
0