https://arm.sputniknews.ru/20251218/ezbn-nakhatesum-e-2026-tvakanin-hajastanum-nerdrumneri-tsavaly-hascnel-500-mln-dvolari-96995444.html
ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
Sputnik Արմենիա
Եվրասիական զարգացման բանկն արդեն գերազանցել է 2022-2026 թվականների համար Հայաստանում նախատեսված ներդրումների ծավալը։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T11:39+0400
2025-12-18T11:39+0400
2025-12-18T13:39+0400
հայաստան
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/05/83665980_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2f4d0f6fd6369493a7dddfe1eb832fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը։Նա նշեց՝ 2022 թվականին 5-ամյա ռազմավարության շրջանակում բանկը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել, որ մինչև 2026 թվականը ներդրումների ծավալը շուրջ 280 մլն դոլար կկազմի։ Այդ պահին այս գումարը բավականին մեծ էր թվում՝ հաշվի առնելով նախորդ փորձը։Բանկը 3 ուղղությամբ է կենտրոնացել` մեծ ծրագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, ընկերությունների թվայնացման և օպտիմալացման նախագծեր, աջակցություն փոքր և միջին բիզնեսին։ԵԶԲ–ն ՀՀ-ին 3 մլն դոլար դրամաշնորհ է տալիս. Ավանեսյանն ասաց` ինչ է արվելու այդ փողովՄանդրոնը նշեց, որ Հայաստանը մյուս երկրներից, որտեղ գործում է ԵԱԶԲ-ն, տարբերվում է նրանով, որ բանկի միջոցների 99%-ը ուղղվում է տնտեսության իրական հատվածին։ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Մինչ այս կազմակերպության անդամ էին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին միացավ նաև Ուզբեկստանը։ԵԶԲ-ն առաջին անգամ պարտատոմսեր կտեղաբաշխի Հայաստանի ֆոնդային բորսայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/05/83665980_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b34fd753bfcd5911981dcb5615db8b35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), ներդրում
հայաստան, եվրասիական զարգացման բանկ (եազբ), ներդրում
ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
11:39 18.12.2025 (Թարմացված է: 13:39 18.12.2025) Եվրասիական զարգացման բանկն արդեն գերազանցել է 2022-2026 թվականների համար Հայաստանում նախատեսված ներդրումների ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը։
Նա նշեց՝ 2022 թվականին 5-ամյա ռազմավարության շրջանակում բանկը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել, որ մինչև 2026 թվականը ներդրումների ծավալը շուրջ 280 մլն դոլար կկազմի։ Այդ պահին այս գումարը բավականին մեծ էր թվում՝ հաշվի առնելով նախորդ փորձը։
«Սակայն մենք արդեն 380 մլն դոլար ներդրել ենք, ինչը զգալիորեն շատ է, քան նախատեսում էինք մեր ռազմավարությամբ... Մեր նպատակն է 2026 թվականի վերջին ցույց տալ կես մլրդ դոլար թիվը։ Սա լրիվ հասանելի արդյունք է», – ասաց Մանդրոնը։
Բանկը 3 ուղղությամբ է կենտրոնացել` մեծ ծրագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, ընկերությունների թվայնացման և օպտիմալացման նախագծեր, աջակցություն փոքր և միջին բիզնեսին։
Մանդրոնը նշեց, որ Հայաստանը մյուս երկրներից, որտեղ գործում է ԵԱԶԲ-ն, տարբերվում է նրանով, որ բանկի միջոցների 99%-ը ուղղվում է տնտեսության իրական հատվածին։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Մինչ այս կազմակերպության անդամ էին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին միացավ նաև Ուզբեկստանը։