00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:50
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ–ն Ամուլսարի շահագործման նախագծին մասնակցելու մտադրություն չունի

© Sputnik / Armine AleksanyanԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Բանկը հիմնական պատճառ է նշում ինտեգրացիոն բաղադրիչի բացակայությունը, հարցեր կան նաև բնապահպանական փորձաքննության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մտադիր չէ վերադառնալ Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, պատասխանելով Sputnik Արմենիային, ասել էր, որ ԵԱԶԲ-ն դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
«Չենք ծրագրում մասնակցել նախագծին։ Տեսել ենք (բնապահպանական փորձաքննության. խմբ.) եզրակացությունը։ Բայց մեզ համար առանցքային այլ բան կա։ Մեր ուշադրության կենտրոնում ինտեգրացիոն նախագծերն են։ Նախագծերը, որոնք առկա են մեր մասնակիցների միջև», – ասաց Մանդրոնը։
Բացի բնապահպանական որոշակի արդյունքներից, որոնք այս դեպքում երկրորդական են, բանկը ինտեգրացիոն բաղադրիչ չի տեսնում։
Մանդրոնի խոսքով` բանկը պատրաստ է վերադառնալ նախագծին, եթե այլ իրավիճակ ստեղծվի։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին հայտնեց, որ Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։
Լրահոս
0