00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ–ի վերլուծաբանը նշել է 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը

© Sputnik / David GalstyanԱլեքսեյ Կուզնեցով
Ալեքսեյ Կուզնեցով - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Այս պահին բանկը Հայաստանի պետական պարտքի աճը բացարձակ արտահայտությամբ վտանգավոր չի համարում, քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը նվազել է:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը կարող է անորոշության հիմնական գործոն դառնալ։ Այսօր Ալմաթիում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վերլուծական աշխատանքի գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը` նշելով 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը։
«Դա կարող է ազդել հայկական արտահանման ծավալների և երկիր դրամական փոխանցումների ներհոսքի վրա։ Մենք այս գործոնը դիտարկում ենք որպես մեր մակրոտնտեսական կանխատեսման հիմնական ռիսկերից մեկը», – հայտարարեց Կուզնեցովը` ներկայացնելով ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական կանխատեսումը` 2026–2028 թվականների համար։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կանխատեսման հիմնական սցենարը ենթադրում է չափավոր համաշխարհային տնտեսական աճի պահպանում, ինչը բարենպաստ կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, բանկը դրա դինամիկայի հետ կապված էական ռիսկեր չի տեսնում։
«2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 67%-ը։ Այժմ այս ցուցանիշը նվազել է գրեթե 50%–ով։ Սա դրական միտում է` հատկապես հաշվի առնելով 2025 թվականի փոխառությունները», – ընդգծեց Կուզնեցովը։
ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ մինչև 2025 թվականի ավարտը պետական պարտքի մակարդակը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի 51-51.5%, ինչը անվտանգ ցուցանիշ է։ Հետագայում նախատեսվում է կայունացնել պարտքը ՀՆԱ-ի 50-55%-ի սահմաններում։
Կուզնեցովը նաև նշեց, որ զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում պետական պարտքի միջին մակարդակը կազմում է ՀՆԱ-ի մոտ 95%-ը, ինչը թույլ է տալիս խոսել Հայաստանի տնտեսության համար ընթացիկ ռիսկերի բացակայության մասին։
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Անտոն Դոլգովեչնին նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ից բարձր աճը կայուն հիմք է ձևավորում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կայուն մակարդակում պահպանելու համար։ Նրա խոսքով` դրամի համեմատաբար կայուն փոխարժեքի և արտարժույթով փոխառությունների դեպքում էական ռիսկեր չեն առաջանում։
ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին 5.3% կկազմի։
ԵԱԶԲ–ն Ամուլսարի շահագործման նախագծին մասնակցելու մտադրություն չունի
Լրահոս
0