https://arm.sputniknews.ru/20251218/anhet-kvoratsneri-ev-gerineri-harcy-chi-huzum-ishkhanutjany-akcia-karavarutjan-dimac-97002515.html
Անհետ կորածների և գերիների հարցը չի հուզում իշխանությանը. ակցիա ՀՀ կառավարության դիմաց
Անհետ կորածների և գերիների հարցը չի հուզում իշխանությանը. ակցիա ՀՀ կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ–ի գրասենյակ ու նամակ հանձնեցին։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T12:56+0400
2025-12-18T12:56+0400
2025-12-18T13:09+0400
հայաստան
բողոքի ակցիա
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97002925_0:0:1280:721_1920x0_80_0_0_bc4cc96808236b0c1104691c3e2ddbd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Քանի դեռ Հայաստանում չեն լուծվել հումանիտար խնդիրները, հնարավոր չէ խոսել խաղաղությունից, պետականությունից ու պետությունից։ ՀՀ կառավարության դիմաց այս հայտարարությունն արեց «Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը անհետ կորածների և գերիների հարազատների հետ կազմակերպված ակցիայի ժամանակ։Ստեփանյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին ԱԱԾ տնօրենը գնացել էր Բաքու, բայց ոչ մի կերպ չէր բարձրաձայնել անհետ կորածների կամ Բաքվի բանտում ամեն օր խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցների հարցը։«Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կառույցներին, այդ թվում` Կարմեն Օսորնոյին (անհետ կորածների միջազգային հանձնաժողովի` Ադրբեջանում ծրագրային գործառնությունների գծով մենեջեր. խմբ.), որպեսզի հրատապության կարգով հանդիպենք իր հետ։ Պարզվում է` նա դեկտեմբերի սկզբին եկել է Հայաստան, ԱՄՆ դեսպանատնից զանգել են անհետ կորածի հարազատին, ասել են, որ տիկին Օսորմոն ուզում է հանդիպել իր հետ, բայց ինչ–ինչ պատճառներով այդ հանդիպումը չեղարկվել է»,– ասաց նա։Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը ու հայտնեց, որ նրանց հարցով կատարվում են քննչական գործողություններ, բայց մանրամասներ նա չի կարող հայտնել։Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ–ի գրասենյակ ու նամակ հանձնեցին` պահանջելով շուտափույթ լուծել անհետ կորածների և գերիների հարցը։Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97002925_242:0:1226:738_1920x0_80_0_0_3af50eee1be881dfe87fc810b934335a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, հհ կառավարություն
հայաստան, բողոքի ակցիա, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, հհ կառավարություն
Անհետ կորածների և գերիների հարցը չի հուզում իշխանությանը. ակցիա ՀՀ կառավարության դիմաց
12:56 18.12.2025 (Թարմացված է: 13:09 18.12.2025) Ակցիայի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ–ի գրասենյակ ու նամակ հանձնեցին։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Քանի դեռ Հայաստանում չեն լուծվել հումանիտար խնդիրները, հնարավոր չէ խոսել խաղաղությունից, պետականությունից ու պետությունից։ ՀՀ կառավարության դիմաց այս հայտարարությունն արեց «Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը անհետ կորածների և գերիների հարազատների հետ կազմակերպված ակցիայի ժամանակ։
«Մենք երեկ հերթական ամոթը ապրեցինք, երբ
Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմեց Մեհրիբան Ալիևային, ոչ թե այս շենքում նստածին։ Այսպես է եղել նաև Ցեղասպանության ժամանակ, երբ հայ մայրը խնդրել է թուրք ասկյարին, որ իր որդուն չսպանի։ Մենք հիմա նույն օրերն ենք ապրում։ Մենք հիմա պետություն ու պետականություն կորցրած ենք ապրում, որովհետև այս մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, ԱԳՆ–ին, ԱԱԾ–ին, ՔԿ–ին»,– ասաց նա։
Ստեփանյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին ԱԱԾ տնօրենը գնացել էր Բաքու, բայց ոչ մի կերպ չէր բարձրաձայնել անհետ կորածների կամ Բաքվի բանտում ամեն օր խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցների հարցը։
«Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կառույցներին, այդ թվում` Կարմեն Օսորնոյին (անհետ կորածների միջազգային հանձնաժողովի` Ադրբեջանում ծրագրային գործառնությունների գծով մենեջեր. խմբ.), որպեսզի հրատապության կարգով հանդիպենք իր հետ։ Պարզվում է` նա դեկտեմբերի սկզբին եկել է Հայաստան, ԱՄՆ դեսպանատնից զանգել են անհետ կորածի հարազատին, ասել են, որ տիկին Օսորմոն ուզում է հանդիպել իր հետ, բայց ինչ–ինչ պատճառներով այդ հանդիպումը չեղարկվել է»,– ասաց նա։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը ու հայտնեց, որ նրանց հարցով կատարվում են քննչական գործողություններ, բայց մանրամասներ նա չի կարող հայտնել։
«Որոնողական աշխատանքներ այս պահին չեն կատարվում։ Ես չեմ կարող արդյունքի մասին խոսել, որովհետև հստակ տվյալներ չունեմ։ Այն ամենը, ինչ կատարվում է պարտադիր չէ` հրապարակային լինի, և եթե դուք արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք չկա»,– ասաց նա։
Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացին ՄԱԿ–ի գրասենյակ ու նամակ հանձնեցին` պահանջելով շուտափույթ լուծել անհետ կորածների և գերիների հարցը։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։