00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:50
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է ասելու Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթում․ նա կապ է հաստատել ընտանիքի հետ

© PhotoՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2025
Բաժանորդագրվել
Արցախի նախկին պետնախարարը ոչնչի համար չի զղջում, ափսոսում է, որ ավելին չի կարողացել անել։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը շուտով Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում եզրափակիչ խոսքի հնարավորություն է ունենալու։ Երեկ նա հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և սպասվող ելույթից որոշ մանրամասներ հայտնել։
Ռուբեն Վարդանյանն ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։
«Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ` Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»,- հայտնել է Վարդանյանը։
Նա նաև ավագ որդու միջոցով խնդրել է հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր։ Մասնավորապես շեշտել է՝ պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Ըստ նրա՝ սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում:
«Մի՛ վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է: Ամենակարևորը չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ»,- ասել է Վարդանյանը։
Նա նաև հորդորել է զգույշ լինել խոսքի նկատմամբ, որը կարող է խոցել, բայց նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ:
«Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»,- եզրափակել է Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0