https://arm.sputniknews.ru/20251217/venesuelan-chi-yndunum-ir-taratsqi-ev-bnakan-pasharneri-nkatmamb-trampi-havaknutjunnery-96949291.html
Վենեսուելան չի ընդունում իր տարածքի և բնական պաշարների նկատմամբ Թրամփի հավակնությունները
Վենեսուելան չի ընդունում իր տարածքի և բնական պաշարների նկատմամբ Թրամփի հավակնությունները
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահն ավելի վաղ Վենեսուելայի կառավարության անվանել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և հայտարարել էր Վենեսուելա գնացող և այնտեղից դուրս եկող՝... 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T09:56+0400
2025-12-17T09:56+0400
2025-12-17T10:12+0400
վենեսուելա
ամն
դոնալդ թրամփ
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/224/61/2246175_0:164:3059:1885_1920x0_80_0_0_9268b0ade6fbc2e853dd12182beea1ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վենեսուելայի կառավարությունն անընդունելի է համարում երկրի բնական պաշարների նկատմամբ հավակնությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և մտադիր է այդ հարցը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Դեկտեմբերի 16-ին Թրամփը Վենեսուելայի կառավարությունը որակել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և և հայտարարել էր Վենեսուելա ուղևորվող և այնտեղից դուրս եկող՝ պատժամիջոցների ներքո գտնվող բոլոր նավթային լցանավերի լիակատար շրջափակման մասին:Թրամփի խոսքով՝ Ամերիկան թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրների թալանել, սպառնալ կամ վնասել ԱՄՆ-ին, ինչպես նաև «թշնամական ռեժիմին գրավել իր նավթը, հողը կամ ցանկացած այլ ակտիվներ, որոնք պետք է անհապաղ վերադարձվեն Միացյալ Նահանգներին»:Ի պատասխան, պաշտոնական Կարակասը հայտարարել էր, որ Թրամփի օգտագործած ձևակերպումները ինտերվենցիոնիստական են և գաղութատիրական, իսկ Վենեսուելան այլևս երբեք չի դառնա ոչ մի կայսրության գաղութ:«Իր սոցիալական ցանցերում նա հայտարարում է, որ Վենեսուելայի նավթը, հողերը և հանքային հարստություններն իր սեփականությունն են։ Եվ, հետևաբար, Վենեսուելան պետք է անհապաղ նրան փոխանցի իր ողջ հարստությունը։ ԱՄՆ նախագահը մտադիր է բացարձակապես իռացիոնալ կերպով Վենեսուելային պարտադրել այսպես կոչված ռազմածովային շրջափակում՝ մեր հայրենիքին պատկանող հարստությունները հափշտակելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։Երկրի իշխանությունները կրկին նշել են, որ ԱՄՆ նախագահի իրական նպատակը «միշտ եղել է ստի և մանիպուլյացիաների լայնածավալ արշավների միջոցով երկրի նավթի, հողերի և օգտակար հանածոների յուրացումը»:ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում իր ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։ Սեպտեմբերին և հոկտեմբերին Միացյալ Նահանգները բազմիցս կիրառել է զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ մոտորանավակները ոչնչացնելու համար, որոնցով, իբր, թմրանյութեր էին տեղափոխում։ Նոյեմբերի 3-ին Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի նախագահության օրերը հաշված են` միաժամանակ հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը չի ծրագրում պատերազմ վարել այդ երկրի դեմ: Կարակասում այդ գործողությունները գնահատել են որպես տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրանք և Կարիբյան ավազանի ապառազմականացված և միջուկային ազատ կարգավիճակի մասին միջազգային համաձայնագրերի խախտում:
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/224/61/2246175_165:0:2896:2048_1920x0_80_0_0_14cb786ba657a2dabb3bfb2849b80765.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենեսուելա, ամն, դոնալդ թրամփ, հանք
վենեսուելա, ամն, դոնալդ թրամփ, հանք
Վենեսուելան չի ընդունում իր տարածքի և բնական պաշարների նկատմամբ Թրամփի հավակնությունները
09:56 17.12.2025 (Թարմացված է: 10:12 17.12.2025) ԱՄՆ նախագահն ավելի վաղ Վենեսուելայի կառավարության անվանել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և հայտարարել էր Վենեսուելա գնացող և այնտեղից դուրս եկող՝ պատժամիջոցների ներքո գտնվող բոլոր նավթային լցանավերի լիակատար շրջափակման մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վենեսուելայի կառավարությունն անընդունելի է համարում երկրի բնական պաշարների նկատմամբ հավակնությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները և մտադիր է այդ հարցը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Միջազգային իրավունքի, երկրի Սահմանադրության և օրենսդրության համաձայն, Վենեսուելան վերահաստատում է իր ինքնիշխանությունը սեփական բնական հարստությունների նկատմամբ, ինչպես նաև ազատ նավարկության և ազատ առևտրի իրավունքը», – ասված է հանրապետության կառավարության հայտարարությունում, որը հրապարակել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Դեկտեմբերի 16-ին Թրամփը Վենեսուելայի կառավարությունը որակել էր «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» և և հայտարարել էր Վենեսուելա ուղևորվող և այնտեղից դուրս եկող՝ պատժամիջոցների ներքո գտնվող բոլոր նավթային լցանավերի լիակատար շրջափակման մասին:
Թրամփի խոսքով՝ Ամերիկան թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրների թալանել, սպառնալ կամ վնասել ԱՄՆ-ին, ինչպես նաև «թշնամական ռեժիմին գրավել իր նավթը, հողը կամ ցանկացած այլ ակտիվներ, որոնք պետք է անհապաղ վերադարձվեն Միացյալ Նահանգներին»:
Ի պատասխան, պաշտոնական Կարակասը հայտարարել էր, որ Թրամփի օգտագործած ձևակերպումները ինտերվենցիոնիստական են և գաղութատիրական, իսկ Վենեսուելան այլևս երբեք չի դառնա ոչ մի կայսրության գաղութ:
«Իր սոցիալական ցանցերում նա հայտարարում է, որ Վենեսուելայի նավթը, հողերը և հանքային հարստություններն իր սեփականությունն են։ Եվ, հետևաբար, Վենեսուելան պետք է անհապաղ նրան փոխանցի իր ողջ հարստությունը։ ԱՄՆ նախագահը մտադիր է բացարձակապես իռացիոնալ կերպով Վենեսուելային պարտադրել այսպես կոչված ռազմածովային շրջափակում՝ մեր հայրենիքին պատկանող հարստությունները հափշտակելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։
Երկրի իշխանությունները կրկին նշել են, որ ԱՄՆ նախագահի իրական նպատակը «միշտ եղել է ստի և մանիպուլյացիաների լայնածավալ արշավների միջոցով երկրի նավթի, հողերի և օգտակար հանածոների յուրացումը»:
«Վենեսուելան գործելու է ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ այդ ռազմատենչ սպառնալիքներին ի պատասխան լիարժեք իրացնելով իր իրավասությունն ու ինքնիշխանությունը։ Մոտ ժամանակներս ՄԱԿ-ում մեր դեսպանը հանդես կգա Վենեսուելայի նկատմամբ միջազգային իրավունքի այս կոպիտ խախտման մասին հայտարարությամբ» - հայտարարել են Կարակասում։
ԱՄՆ-ն Կարիբյան ավազանում իր ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։ Սեպտեմբերին և հոկտեմբերին Միացյալ Նահանգները բազմիցս կիրառել է զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ մոտորանավակները ոչնչացնելու համար, որոնցով, իբր, թմրանյութեր էին տեղափոխում։ Նոյեմբերի 3-ին Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի նախագահության օրերը հաշված են` միաժամանակ հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը չի ծրագրում պատերազմ վարել այդ երկրի դեմ: Կարակասում այդ գործողությունները գնահատել են որպես տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրանք և Կարիբյան ավազանի ապառազմականացված և միջուկային ազատ կարգավիճակի մասին միջազգային համաձայնագրերի խախտում: