https://arm.sputniknews.ru/20251217/rdn-pndum-e-vor-katarven-nato-i-chyndlajnman-veraberjal-khvostumnery-putin-96975571.html
ՌԴ–ն պնդում է, որ կատարվեն ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ խոստումները. Պուտին
ՌԴ–ն պնդում է, որ կատարվեն ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ խոստումները. Պուտին
Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի ընդլայնմանը զուգահեռ արևմտյան երկրները նպատակաուղղված փորձում էին սասանել Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակը։ 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T17:20+0400
2025-12-17T17:20+0400
2025-12-17T17:21+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96972813_0:0:1775:998_1920x0_80_0_0_06553aa9896cf84bd6b5ea820d015e12.jpg
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պնդում է, որ կատարվեն ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չընդլայնելու վերաբերյալ խոստումները, որոնք տրվել են Մոսկվային։ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Պուտինը հիշեցրել է, որ Արևմուտքի երկրներն օգտագործել են Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու կործանարար գործիքներ, ներսից սասանել են իրավիճակը երկրում։ Պուտինի ձևակերպմամբ՝ «եվրոպական խոճկորները» միացել էին ԱՄՆ նախորդ վարչակազմին և հույս ունեին օգտվել Ռուսաստանի փլուզումից։Ազատագրվել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտինը՝ 2025-ի ռազմական հատուկ գործողության մասին«Ինչպես հիմա բոլորի համար ակնհայտ դարձավ, Ռուսաստանի նկատմամբ այս բոլոր փորձերն ու կործանարար ծրագրերը ձախողվեցին»,– հավելել նա։ Պուտինի խոսքով` Ռուսաստանն անխուսափելիորեն երկխոսություն կվարի Եվրոպայի հետ՝ եթե ոչ գործող քաղաքական գործիչների, ապա քաղաքական վերնախավի փոփոխության դեպքում։Արևմտյան երկրների կողմից նմանատիպ փորձեր ձեռնարկվել են նաև այլ պետություններում, որտեղ ստեղծվել և օգտագործվել են ներքաղաքական իրավիճակը սասանելու գործիքներ։ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդպիսի երկրներից մեկը դարձել է Ուկրաինան։ Արևմուտքը գիտակցաբար է Ուկրաինայում տիրող իրավիճակը հասցրել պատերազմի։ՌԴ նախագահի խոսքով` արդյունքում այսօր ուկրաինական պետականությունը փլուզվում է, ինչը «երևում է ոսկե զուգարանակոնքերից»։«Նաև զինված ուժերն են դեգրադացվում։ Այդ մասին է վկայում դասալիքների աճող թիվը։ Միայն դասալքության փաստով Ուկրաինայում ավելի քան 100 հազար քրեական գործ է հարուցվել», - ասել է Պուտինը։Նա ընդգծել է՝ Ուկրաինայում դասալիքների թիվն ընդհանուր առմամբ հասնում է հարյուր հազարների, ինչը դեգրադացիայի հստակ նշան է։Սպասվում է, որ Պուտինը 2026 թվականին կայցելի Թուրքիա. դիվանագիտական աղբյուր
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96972813_195:0:1604:1057_1920x0_80_0_0_76c42fa60954c4ef918ad69f239da23e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին
ՌԴ–ն պնդում է, որ կատարվեն ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ խոստումները. Պուտին
17:20 17.12.2025 (Թարմացված է: 17:21 17.12.2025) ՆԱՏՕ-ի ընդլայնմանը զուգահեռ արևմտյան երկրները նպատակաուղղված փորձում էին սասանել Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պնդում է, որ կատարվեն ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չընդլայնելու վերաբերյալ խոստումները, որոնք տրվել են Մոսկվային։ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պարզապես պնդում ենք, որ կատարվեն մեզ տրված խոստումները։ Հրապարակավ հայտարարվել էր, որ ՆԱՏՕ–ն Արևելքի ուղղությամբ չի ընդլայնվելու։ Եվ ի՞նչ։ Թքած ունեցան, ու ընդլայնման մի ալիքը հաջորդեց մյուսին։ Մենք առանձնահատուկ ոչինչ չենք պահանջում։ Կրկնում եմ ևս մեկ անգամ` մենք պնդում ենք, որ մեզ տրված խոստումները կատարվեն», - ասել է Ռուսաստանի նախագահը
Պուտինը հիշեցրել է, որ Արևմուտքի երկրներն օգտագործել են Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու կործանարար գործիքներ, ներսից սասանել են իրավիճակը երկրում։ Պուտինի ձևակերպմամբ՝ «եվրոպական խոճկորները» միացել էին ԱՄՆ նախորդ վարչակազմին և հույս ունեին օգտվել Ռուսաստանի փլուզումից։
«Ինչպես հիմա բոլորի համար ակնհայտ դարձավ, Ռուսաստանի նկատմամբ այս բոլոր փորձերն ու կործանարար ծրագրերը ձախողվեցին»,– հավելել նա։ Պուտինի խոսքով` Ռուսաստանն անխուսափելիորեն երկխոսություն կվարի Եվրոպայի հետ՝ եթե ոչ գործող քաղաքական գործիչների, ապա քաղաքական վերնախավի փոփոխության դեպքում։
Արևմտյան երկրների կողմից նմանատիպ փորձեր ձեռնարկվել են նաև այլ պետություններում, որտեղ ստեղծվել և օգտագործվել են ներքաղաքական իրավիճակը սասանելու գործիքներ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդպիսի երկրներից մեկը դարձել է Ուկրաինան։ Արևմուտքը գիտակցաբար է Ուկրաինայում տիրող իրավիճակը հասցրել պատերազմի։
«Նախ դադար վերցրին Ուկրաինայի զինված ուժերը սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու համար, հասցրին պետական հեղաշրջման, այնտեղ մարտական գործողություններ սկսեցին և գիտակցաբար հասցրին պատերազմի։ Մոսկվան երկար ժամանակ փորձում էր խաղաղ միջոցներով, բանակցություններով լուծել ճգնաժամը, բայց հետո ստիպված եղավ ներառել նաև ռազմական բաղադրիչը՝ հասկանալով, որ իրեն խաբում են»,– նշել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` արդյունքում այսօր ուկրաինական պետականությունը փլուզվում է, ինչը «երևում է ոսկե զուգարանակոնքերից»։
«Նաև զինված ուժերն են դեգրադացվում։ Այդ մասին է վկայում դասալիքների աճող թիվը։ Միայն դասալքության փաստով Ուկրաինայում ավելի քան 100 հազար քրեական գործ է հարուցվել», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է՝ Ուկրաինայում դասալիքների թիվն ընդհանուր առմամբ հասնում է հարյուր հազարների, ինչը դեգրադացիայի հստակ նշան է։