https://arm.sputniknews.ru/20251217/rdiran-pajmanagiry-hamagvortsakcutjun-e-sahmanum-20-tarva-ktrvatsqvov-lavrvov-96963472.html
ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով
ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է Իրանի հետ երկխոսությունը: 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T14:36+0400
2025-12-17T14:36+0400
2025-12-17T14:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961251_0:0:1600:901_1920x0_80_0_0_616ec60ed81a0c86cfda7559e50cd7d6.jpg
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ամրագրում է երկու երկրների համագործակցության հատուկ կարգավիճակը և 20-ամյա կտրվածքով ուղենիշներ է սահմանում բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Կողմերը կստորագրեն ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028թթ. խորհրդակցությունների ծրագիրը:Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրաղչիի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները կրում են համակողմանի և լայնաֆորմատ բնույթ՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և գործունեության այլ ոլորտներ, իսկ տարբեր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում:«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը մեծ ազդակ հաղորդեցին մեր երկկողմ հարաբերությունների առաջմղմանը»,- հավելել է իրանցի նախարարը:Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 12-ին Աշխաբադում քննարկել են երկրների համագործակցության բոլոր ուղղությունները:Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունըԱրաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար:«Ապագայում նման իրադարձությունների համար պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնել», - ասել է նա:Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև նախատեսվում է նաև տարածաշրջանային առավել արդիական խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոտեցումների ճշգրտում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961251_213:0:1429:912_1920x0_80_0_0_6271478ca4a1b00eeaf154a4038bac9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, պայմանագիր
ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով
14:36 17.12.2025 (Թարմացված է: 14:59 17.12.2025) ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է Իրանի հետ երկխոսությունը:
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ամրագրում է երկու երկրների համագործակցության հատուկ կարգավիճակը և 20-ամյա կտրվածքով ուղենիշներ է սահմանում բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կողմերը կստորագրեն ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028թթ. խորհրդակցությունների ծրագիրը:
Արաղչիի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները կրում են համակողմանի և լայնաֆորմատ բնույթ՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և գործունեության այլ ոլորտներ, իսկ տարբեր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում:
«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը մեծ ազդակ հաղորդեցին մեր երկկողմ հարաբերությունների առաջմղմանը»,- հավելել է իրանցի նախարարը:
Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 12-ին Աշխաբադում քննարկել են երկրների համագործակցության բոլոր ուղղությունները:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
«Ապագայում նման իրադարձությունների համար պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնել», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև նախատեսվում է նաև տարածաշրջանային առավել արդիական խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոտեցումների ճշգրտում: