00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված քայլ. ի՞նչ է թաքնված Եվրամիության աջակցության հետևում

© Photo : press office of MFA of RA Ասուլիս Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո
Ասուլիս Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2025
Բաժանորդագրվել
Արա Պողոսյանի գնահատմամբ` 2026թ–ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը սահմանափակված է լինելու քաղաքական դաշտի պիտակավորումների և, որպես հետևանք, համատարած բռնաճնշումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ–ին օտարերկրյա տեղեկատվական միջամտության դեմ պայքարի աջակցություն տրամադրելով` Եվրամիությունը փորձում է կանխել իրեն ձեռնտու արտաքին կուրսից շեղումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն օրերս հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ–ից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային են տրամադրել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կկազմի 12 մլն եվրո, իսկ նպատակը Հայաստանի իշխանությունների ու եվրոպացի պաշտոնյաների, օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարն է, կիբեռանվտանգությունը և հայաստանյան ինստիտուտների կարողությունների բարձրացումը՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:
«Սա, ըստ էության, Արևմուտք–Ռուսաստան հակամարտության հիբրիդային շարունակությունն է, որը տեղայնացվում է, և, ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում փորձ է արվում թույլ չտալ տվյալ պետությանը փոխել, շեղվել իրենց ձեռնտու ուղեծրից»,– ասաց Պողոսյանը` հավելելով, որ Հայաստանում հաստատված ռեժիմը Եվրոպական միության համար ձեռնտու է, քանի որ կորցնելով իր ներքին լեգիտիմությունը այն իր հենարան է ընտրել արտաքին լեգիտիմությունը։
Քաղաքագետի համոզմամբ` սա լուրջ ազդեցություն է թողնելու ՀՀ ներքին քաղաքականության վրա, որն առավել սուր է դրսևորվելու հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում։
«Մենք արդեն տեսնում ենք մի ձեռագիր, որով կարծում եմ` փորձ է արվելու ոչ ցանկալի օպոնենտներին մեկուսացնել՝ պիտակավորելով նրանց որպես այս կամ այն երկրի կողմից, ինչպես իրենք են սիրում ասել, «հիբրիդային գործիք» Հայաստանի Հանրապետության դեմ»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով` բռնաճնշումների ալիքը կոմպենսացվելու է Եվրամիության միջոցով։ Այլ կերպ ասած` ընտրություններում ցանկալի արդյունքը լեգիտիմացվելու է արևմտյան գործընկերների միջոցով, որից երկու կողմերն էլ բավարարված են լինելու։
«Իշխանությունների համար հատկապես կարևոր է արևմտյան գործընկերների կարծիքը, որովհետև տեսնում ենք, որ իրենց համար հիմնական հենարանը ինչպես արևմտյան երկրներն են, այնպես էլ աստիճանաբար դառնում են Թուրքիան և Ադրբեջանը»,– ասաց Պողոսյանը`ընդգծելով, որ դա արտաքին միջամտություն է ՀՀ ներքին գործերին, հատկապես որ հիբրիդային սպառնալիքների մասին խոսելով` ԵՄ պաշտոնյաները որպես անալոգ անթաքույց մատնանշում են Մոլդովայի օրինակը։
Իսկ մոլդովական ընտրություններում եվրոպացիների բուն նպատակը, Պողոսյանի բնորոշմամբ, հենց անցանկալի ընդդիմախոսներին մեկուսացնելն էր։

«Արևմուտքի համար սա «պատերազմ» է հանուն իր ազդեցության և հակառուսական քաղաքականության, և այդ «պատերազմը» չեղարկում է արժեքները։ Եվ արժեքները սկսում են կիրառվել ընտրողաբար` մի դեպքում դրանք կիրառելի են, մյուս դեպքում՝ ոչ, մի երկրի պարագայում սա միջամտություն է, մյուս երկրի պարագայում միջամտություն չէ։ Մինչդեռ իրականում գործնական քաղաքականության մեջ, բնականաբար, սա միջամտություն է, ավելին` սա երկրի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որովհետև երկրի ֆունդամենտալ կարողություններից մեկը ինքնիշխանությունն է, երբ պետությունը կարող է ինքնուրույն կազմակերպել իր ընտրությունները, և ժողովուրդը կարողանա իր կամքը ազատ արտահայտել»,– ասաց քաղաքագետը։

Սակայն ԵՄ–ի կողմից իրականացվող «աջակցության» պայմաններում, Պողոսյանի գնահատմամբ, 2026թ–ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը սահմանափակված է լինելու` քաղաքական դաշտի պիտակավորումների և, որպես հետևանք, համատարած բռնաճնշումների պատճառով։
Կոչ ենք անում ընդդիմադիրներին հստակ դիրքորոշում հայտնել․ Սաղաթելյանը՝ ԵՄ աջակցության մասին
Լրահոս
0