https://arm.sputniknews.ru/20251217/hajastanum-cmah-azatazrkman-datapartvats-80-andz-ka-inch-patker-e-qkhnerum-96939695.html
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 80 անձ կա․ ի՞նչ պատկեր է ՔԿՀ–ներում
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 80 անձ կա․ ի՞նչ պատկեր է ՔԿՀ–ներում
Sputnik Արմենիա
ՀՀ-ում ամենատարեց դատապարտյալը 79 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 17։ 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T08:54+0400
2025-12-17T08:54+0400
2025-12-17T09:32+0400
հայաստան
դատապարտյալ
կալանավոր
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_0:83:1600:983_1920x0_80_0_0_2a3954181cee391a8f6b99a3de070efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 1407 դատապարտյալ և 1466 կալանավորված անձ կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվել էինք, թե քանի դատապարտյալ և կալանավոր է պահվում ՔԿՀ-ներում, քանի տարեկան են ամենատարեց ու ամենաերիտասարդ կալանավորներն ու դատապարտյալները, որտեղ են պահվում ցմահ ազատազրկված անձինք։«Նոյեմբերի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող կալանավորներից 38-ը կին է, 5-ը՝ անչափահաս։ Դատապարտյալներից էլ 39-ն են կին, 1-ն` անչափահաս։ Պատիժ կրող դատապարտյալներից ամենատարեցը 79 տարեկան է (ծնված 1946 թ․), ամենաերիտասարդը՝ 17 տարեկան (2007 թ․)»,- հայտնել են գերատեսչությունից։Նշել են նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտված 80 անձ կա։ Նրանք իրենց պատիժները կրում են «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Արթիկ», «Արմավիր», «Վարդաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ներում։Ցմահ ազատազրկման են դատապարտվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, գերակշռող մասը` 2003 թ․ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն)։ Ցմահ դատապարտյալներից ամենատարեցը 70 տարեկան է (ծնված 1955 թ․), ամենաերիտասարդը` 35 տարեկան (ծնված 1990 թ․)։Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում 1401 կալանավորված կար, որոնցից 45-ը՝ կին, իսկ 1-ն` անչափահաս։ Այդ նույն ժամանակահատվածում դատապարտված էր 1285 անձ, որոնցից 26-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս։2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ պատկերն այլ էր․ կար կալանավորված 1317 անձ (48 կին, 2 անչափահաս), 1152 դատապարտված անձ (22 կին)։Որքան են ծախսում Հայաստանում մեկ կալանավոր պահելու համար. ԱՆ-ն տվյալներ է տրամադրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e878d4def8c1c7fbd19401a11585411b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատապարտյալ, կալանավոր, անչափահաս, инфографика
հայաստան, դատապարտյալ, կալանավոր, անչափահաս, инфографика
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 80 անձ կա․ ի՞նչ պատկեր է ՔԿՀ–ներում
08:54 17.12.2025 (Թարմացված է: 09:32 17.12.2025) ՀՀ-ում ամենատարեց դատապարտյալը 79 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 17։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 1407 դատապարտյալ և 1466 կալանավորված անձ կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցմանը։
Քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվել էինք, թե քանի դատապարտյալ և կալանավոր է պահվում ՔԿՀ-ներում, քանի տարեկան են ամենատարեց ու ամենաերիտասարդ կալանավորներն ու դատապարտյալները, որտեղ են պահվում ցմահ ազատազրկված անձինք։
«Նոյեմբերի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող կալանավորներից 38-ը կին է, 5-ը՝ անչափահաս։ Դատապարտյալներից էլ 39-ն են կին, 1-ն` անչափահաս։ Պատիժ կրող դատապարտյալներից ամենատարեցը 79 տարեկան է (ծնված 1946 թ․), ամենաերիտասարդը՝ 17 տարեկան (2007 թ․)»,- հայտնել են գերատեսչությունից։
Նշել են նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտված 80 անձ կա։ Նրանք իրենց պատիժները կրում են «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Արթիկ», «Արմավիր», «Վարդաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Սևան» ՔԿՀ-ներում։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, գերակշռող մասը` 2003 թ․ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն)։ Ցմահ դատապարտյալներից ամենատարեցը 70 տարեկան է (ծնված 1955 թ․), ամենաերիտասարդը` 35 տարեկան (ծնված 1990 թ․)։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում 1401 կալանավորված կար, որոնցից 45-ը՝ կին, իսկ 1-ն` անչափահաս։ Այդ նույն ժամանակահատվածում դատապարտված էր 1285 անձ, որոնցից 26-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս։
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ պատկերն այլ էր․ կար կալանավորված 1317 անձ (48 կին, 2 անչափահաս), 1152 դատապարտված անձ (22 կին)։