https://arm.sputniknews.ru/20251217/bard-e-linelu-onishchenkvon-hajastanum-arvoghjutjan-partadir-apahvovagrutjan-masin-96970007.html
Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին
Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին
Sputnik Արմենիա
Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը: 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T16:35+0400
2025-12-17T16:35+0400
2025-12-17T16:52+0400
տեսանյութեր
տեսանյութ
գենադի օնիշչենկո
բժշկական ապահովագրություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96965861_0:0:1921:1080_1920x0_80_0_0_1c4641fc31a11e14e2a3cfd1f3d62ec0.jpg
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է լինելու. նախ համակարգը պետք է փուլ առ փուլ վերակառուցվի, և ոչ այն պատճառով, որ բժիշկները վատն են. նրանք դեռ պետք է սովորեն արձագանքել պահանջարկին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Ազգային ժողովն այսօր վերջնական ընթերցմամբ ընդունեց առողջության պարտադիր ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Կողմքվեարկեց64, դեմ՝2, ձեռնպահ՝5 պատգամավոր: Այսպիսով, առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն անվճար կլինի մինչև 18 տարեկան և 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական ապահովության համակարգում հաշվառված քաղաքացիների համար: Սակայն մի շարք փորձագետներ մտահոգված են, որ բժշկական կենտրոններն ու առողջապահության սկզբնական օղակները պատրաստ չեն քաղաքացիների հոսքին։Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը:Փորձագետն ընդգծեց, որ ամենամեծ դժվարությունները կապված են կառավարման վերապատրաստված անձնակազմի բացակայության հետ, որոնք ունակ են աշխատել ապահովագրական բժշկության պայմաններում:«Բժիշկները կբուժեն։ Նրանք, փառք Աստծո, չեն միջամտի այդ գործընթացին։ Բայց չկա անձնակազմ, որը գիտի` ինչպես կառավարել այդ ամենը: Դասագրքերը մի բան են, իսկ իրական կյանքը՝ բոլորովին այլ», - պարզաբանեց նա։Օնիշչենկոն նախազգուշացրեց առողջապահության չափից ավելի առևտրայնացման վտանգների մասին՝ որպես օրինակ բերելով ամերիկյան մոդելը, որտեղ բժշկական համակարգը մեծամասամբ աշխատում է որպես բիզնես: Մասնավորապես` փող աշխատելու համար նշանակվում են ոչ միայն անհրաժեշտ, այլև անտեղի ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, ՌԳԱ ակադեմիկոսի խոսքով, ԱՄՆ-ում կա մեկ այլ՝ վետերանների առողջապահական համակարգի օրինակը, որտեղ բուժումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից և համարվում է օրինակելի մոդել:Խնդրահարույց նախագիծ է․ մասնագետը՝ պարտադիր բժշկական ապահովագրության մասինՕնիշչենկոն անդրադարձավ նաև ապահովագրության ռուսաստանյան փորձին։ Նա դրական քայլ անվանեց Ռուսաստանում դեռևս 2024 թվականից ներդրված կանխարգելման և վաղ ախտորոշման համակարգին։Հայաստանում դրան դեռ պետք է հասնել, և ոչ թե այն պատճառով, որ բժիշկներն այստեղ վատն են, այլ որ նրանք նախ պետք է հասցնեն պատասխանել հարցմանը, կատարել նշանակումներ, վիրահատություն։Այս առումով իրավիճակը չի փոխի նաև ֆինանսավորման կտրուկ ավելացումը։ Համակարգը չի կարողանա արագ «մարսել» նման քանակությամբ միջոցներ։«Նույնիսկ եթե առողջապահությանը հատկացվի ՀՆԱ-ի միանգամից 6%-ը, ինչպես խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն, դա չի աշխատի։ Գործընթացը պետք է լինի փուլային», - ասաց Օնիշչենկոն։Նա հավելեց, որ քաղաքական որոշումը և կառավարության կողմից մշտական վերահսկողությունը կարևոր գործոններ են:Ովքեր և ինչքան կվճարեն առողջության պարտադիր ապահովագրության համար. մանրամասներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96965861_105:0:1545:1080_1920x0_80_0_0_a211ae341ff91b3ff333d0d7688ec6d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գենադի օնիշչենկո, բժշկական ապահովագրություն, հայաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, գենադի օնիշչենկո, բժշկական ապահովագրություն, հայաստան, видео
Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին
16:35 17.12.2025 (Թարմացված է: 16:52 17.12.2025) Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը:
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է լինելու. նախ համակարգը պետք է փուլ առ փուլ վերակառուցվի, և ոչ այն պատճառով, որ բժիշկները վատն են. նրանք դեռ պետք է սովորեն արձագանքել պահանջարկին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Ազգային ժողովն այսօր վերջնական ընթերցմամբ
ընդունեց առողջության պարտադիր ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Կողմքվեարկեց64, դեմ՝2, ձեռնպահ՝5 պատգամավոր: Այսպիսով, առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն անվճար կլինի մինչև 18 տարեկան և 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական ապահովության համակարգում հաշվառված քաղաքացիների համար: Սակայն մի շարք փորձագետներ մտահոգված են, որ բժշկական կենտրոններն ու առողջապահության սկզբնական օղակները պատրաստ չեն քաղաքացիների հոսքին։
Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը:
«Ապահովագրությունը յուրաքանչյուր կոնկրետ բժշկական գործողություն, հիվանդության յուրաքանչյուր բուժում գնահատելու փորձ է։ Ներդրվում են ստանդարտներ, կլինիկական ուղեցույցներ, որոնք նախկինում փողի հետ ուղղակիորեն կապված չէին», - նշեց Օնիշչենկոն։
Փորձագետն ընդգծեց, որ ամենամեծ դժվարությունները կապված են կառավարման վերապատրաստված անձնակազմի բացակայության հետ, որոնք ունակ են աշխատել ապահովագրական բժշկության պայմաններում:
«Բժիշկները կբուժեն։ Նրանք, փառք Աստծո, չեն միջամտի այդ գործընթացին։ Բայց չկա անձնակազմ, որը գիտի` ինչպես կառավարել այդ ամենը: Դասագրքերը մի բան են, իսկ իրական կյանքը՝ բոլորովին այլ», - պարզաբանեց նա։
Օնիշչենկոն նախազգուշացրեց առողջապահության չափից ավելի առևտրայնացման վտանգների մասին՝ որպես օրինակ բերելով ամերիկյան մոդելը, որտեղ բժշկական համակարգը մեծամասամբ աշխատում է որպես բիզնես: Մասնավորապես` փող աշխատելու համար նշանակվում են ոչ միայն անհրաժեշտ, այլև անտեղի ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, ՌԳԱ ակադեմիկոսի խոսքով, ԱՄՆ-ում կա մեկ այլ՝ վետերանների առողջապահական համակարգի օրինակը, որտեղ բուժումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից և համարվում է օրինակելի մոդել:
Օնիշչենկոն անդրադարձավ նաև ապահովագրության ռուսաստանյան փորձին։ Նա դրական քայլ անվանեց Ռուսաստանում դեռևս 2024 թվականից ներդրված կանխարգելման և վաղ ախտորոշման համակարգին։
Հայաստանում դրան դեռ պետք է հասնել, և ոչ թե այն պատճառով, որ բժիշկներն այստեղ վատն են, այլ որ նրանք նախ պետք է հասցնեն պատասխանել հարցմանը, կատարել նշանակումներ, վիրահատություն։
Այս առումով իրավիճակը չի փոխի նաև ֆինանսավորման կտրուկ ավելացումը։ Համակարգը չի կարողանա արագ «մարսել» նման քանակությամբ միջոցներ։
«Նույնիսկ եթե առողջապահությանը հատկացվի ՀՆԱ-ի միանգամից 6%-ը, ինչպես խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն, դա չի աշխատի։ Գործընթացը պետք է լինի փուլային», - ասաց Օնիշչենկոն։
Նա հավելեց, որ քաղաքական որոշումը և կառավարության կողմից մշտական վերահսկողությունը կարևոր գործոններ են: