https://arm.sputniknews.ru/20251216/rd-i-masnakcutjuny-karvogh-e-qnnarkvel-bajc-trippy-hke-i-hashvekshrum-chi-lini-khandanjan-96931706.html
ՌԴ-ի մասնակցությունը կարող է քննարկվել, բայց TRIPP–ը ՀԿԵ-ի հաշվեկշռում չի լինի․ Խանդանյան
ՌԴ-ի մասնակցությունը կարող է քննարկվել, բայց TRIPP–ը ՀԿԵ-ի հաշվեկշռում չի լինի․ Խանդանյան
Sputnik Արմենիա
Թրամփի ուղու շրջանակներում կառուցվելիք 43 կմ երկաթուղին պատկանում է TRIPP ընկերությանը։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T14:24+0400
2025-12-16T14:24+0400
2025-12-16T14:28+0400
սարգիս խանդանյան
թրամփի ուղի (tripp)
ամն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_0:0:1250:704_1920x0_80_0_0_ff64c1d66288b79d23ebc216d0fc1af9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակներում Հայաստանի հարավում կառուցվելիք նոր երկաթուղին չի լինի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։Նա ընդգծեց՝ նախագծին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել կողմերի համաձայնությամբ (խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի մասին է – խմբ․)։ Շեշտեց՝ որևէ այլ կողմի ներգրավման հարցը` լինի դա ընկերություն, թե երկիր, կքննարկվի ապագայում, ինչպես նշված է Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրում, դա կողմերի համաձայնությամբ է լինելու։ՌԴ–ն պատրաստ է Երևանի հետ խորհրդակցել «Թրամփի ուղու» պարամետրերի վերաբերյալ. ԱԳՆՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծեց, որ «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, այնտեղ անվտանգային որևէ բաղադրիչ չկա։ Նախագծի նպատակն է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։Նշենք, որ Հայաստանի տարածքում երկաթուղիներն ունեն ռուսական ստանդարտի (1520 մմ) տրամագիծ, մինչդեռ նույն Թուրքիայում՝ Եվրոպական (1435 մմ): Հետևաբար, ով էլ կառուցի TRIPP-ը, Հայաստանի տարածքում ուղիների սինքրոնացման համար պետք է պահպանվի միասնական ստանդարտը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_103:0:1042:704_1920x0_80_0_0_3686b6347a2ee3daaafb443a8e89a4ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
սարգիս խանդանյան, թրամփի ուղի (tripp), ամն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան
ՌԴ-ի մասնակցությունը կարող է քննարկվել, բայց TRIPP–ը ՀԿԵ-ի հաշվեկշռում չի լինի․ Խանդանյան
14:24 16.12.2025 (Թարմացված է: 14:28 16.12.2025) Թրամփի ուղու շրջանակներում կառուցվելիք 43 կմ երկաթուղին պատկանում է TRIPP ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակներում Հայաստանի հարավում կառուցվելիք նոր երկաթուղին չի լինի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Երկրում գործող երկաթուղին ՀԿԵ-ի հաշվեկշռում է։ Երկրի հարավային հատվածում երբ կառուցվի նոր` 43 կմ երկարությամբ երկաթուղին, ապա դրա շահագործումը պատկանելու է TRIPP ընկերությանը։ Հավանական չեմ համարում, որ կարող է այս նոր երկաթուղին գտնվել ՀԿԵ–ի բալանսում»,- նշեց Խանդանյանը։
Նա ընդգծեց՝ նախագծին Ռուսաստանի մասնակցության հարցը կարող է քննարկվել կողմերի համաձայնությամբ (խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի մասին է – խմբ․)։ Շեշտեց՝ որևէ այլ կողմի ներգրավման հարցը` լինի դա ընկերություն, թե երկիր, կքննարկվի ապագայում, ինչպես նշված է Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրում, դա կողմերի համաձայնությամբ է լինելու։
ՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծեց, որ «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, այնտեղ անվտանգային որևէ բաղադրիչ չկա։ Նախագծի նպատակն է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումը նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։
Նշենք, որ Հայաստանի տարածքում երկաթուղիներն ունեն ռուսական ստանդարտի (1520 մմ) տրամագիծ, մինչդեռ նույն Թուրքիայում՝ Եվրոպական (1435 մմ): Հետևաբար, ով էլ կառուցի TRIPP-ը, Հայաստանի տարածքում ուղիների սինքրոնացման համար պետք է պահպանվի միասնական ստանդարտը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։ Երկու երկրների արտգործնախարարները նաև համատեղ ուղերձ են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները լուծարելու վերաբերյալ։