https://arm.sputniknews.ru/20251216/nvor-ahabekchutjunneri-pattsharnery-siriaji-ghekavari-glkhin-mut-amper-en-kutakvum-96938009.html
Նոր ահաբեկչությունների պատճառները. Սիրիայի ղեկավարի գլխին մութ ամպե՞ր են կուտակվում
Նոր ահաբեկչությունների պատճառները. Սիրիայի ղեկավարի գլխին մութ ամպե՞ր են կուտակվում
Sputnik Արմենիա
Արևմուտքն ակնկալում է, որ Սիրիան կարողանալու է դուրս գալ ահաբեկչական ժառանգություն կրողի կարգավիճակից։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T22:58+0400
2025-12-16T22:58+0400
2025-12-16T23:17+0400
ահմեդ ալ-շարաա
սիրիա
ահաբեկչություն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277815_0:11:1600:911_1920x0_80_0_0_286207d764bed83b2a7a3811b94a6835.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Սիրայում վերջին ահաբեկչությունները ցույց են տալիս իշխանության ներսում գոյություն ունեցող խնդիրները։ Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան ունի կոնկրետ կենսագրական հետագիծ, և ակնհայտ է, որ այդ հետագծում կան ուժեր ու մարդիկ, որոնք ալ-Շարաայից բոլորովին այլ քաղաքական կեցվածք են ակնկալում, այդ թվում՝ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ, արաբագետ Գոռ Գևորգյանը։Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 13-14-ին Սիրիայում երկու զինված ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։ Առաջին դեպքը գրանցվել է երկրի կենտրոնական մասում՝ Պալմիրա հնագույն քաղաքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցը, որը ենթադրաբար ԻՊ-ի անդամ է եղել, հարձակում է գործել ամերիկա-սիրիական համատեղ պարեկության վրա: Հարձակման հետևանքով զոհվել են ԱՄՆ բանակի երկու զինծառայող և մեկ ամերիկացի թարգմանիչ, ևս երեք զինվորական վիրավորվել են: Մյուս ահաբեկչությունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի հարավում: Հարձակման հետևանքով սպանվել են Սիրիայի ներքին գործերի նախարարության չորս աշխատակից, ևս մեկը վիրավորվել է:Նրա խոսքով՝ Արևմուտքի ջանքերը միտված են Սիրիայի գործող իշխանությանը «մաքրելու» այն հետագծից, որը փաստացի եղել է․ ծայրահեղական խմբավորումները ուժային կառույցներն օգտագործելով և բիրտ ուժի կիրառելով` կառուցել են ամբողջությամբ այլ գաղափարական հենք, հետո հանկարծ մտել են քաղաքական հարթակ և դարձել գործող իշխանության մաս (խոսքն ալ-Շարաայի մասին է)։ Արևմուտքն ակնկալում է, որ Սիրիան, ալ-Շարաայի գլխավորությամբ, կարողանալու է ոչ միայն դուրս գալ ահաբեկչական ժառանգություն կրողի կարգավիճակից, այլև այդ ուժերն ու խմբերը մեկուսացնել Սիրիայի իշխանությանը մասնակցությունից։«Հիմա մյուս խմբակները, որոնք որ ալ-Շարաային օգնել են այս ճանապարհին, օբյեկտիվորեն հասկանում են, որ նրա առջև պայման է դրված մաքրել իր շրջապատը, քաղաքական վարչակազմը և ուժային կառույցները բոլոր այն էլեմենտներից, տարրերից, որոնք փոխկապակցված են եղել ջիհադիստական խմբավորումների հետ։ Եվ սա առաջացնում է գաղափարական լուրջ ճգնաժամ, որովհետև մեծ հաշվով` այն քաղաքական հետագիծը, այն քաղաքական նպատակները, որոնք որ ջիհադիստականներն ի սկզբանե դրել են իրենց առջև, այսօր ամբողջությամբ չեն համընկնում քաղաքական այն վարքագծի հետ, որը ստանձնել է Սիրիայում գործող իշխանությունը»,- նշեց Գևորգյանը։Էրդողանն ու ալ-Շարաան քննարկել են քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի պայքարըՆրա խոսքով՝ տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ուժային կառույցներում շարունակում են լինել ջիհադիստական գաղափարական շերտեր ներկայացնող անձինք։ Արևելագետը չի բացառում, որ այս ամենը կարող է ծանր ճգնաժամի առջև կանգնեցնել Սիրիան։ Կարծում է, որ ալ-Շարաան այսօր բարդ և լուրջ ընտրության առաջ է կանգնած, ինչը կարող է խնդրահարույց զարգացումների, ընդհուպ՝ բախումների բերել։Եթե ալ-Շարաան չարդարացնի Արևմուտքի սպասելիքները, կարող է նաև կորցնել իր լեգիտիմությունը միջազգային ասպարեզում։ Արաբագետն ընդգծում է՝ իշխանափոխությունները նման երկրներում հենց այնպես չեն լինում. կան ներքին պայմանավորվածություններ ու համաձայնություններ։ Ամեն դեպքում վստահ է, որ աշխարհը չի կարող համակերպվել, որ Սիրիայում գործում է իշխանություն, որը փոխկապակցված է եղել ջիհադիստական անցյալի հետ։ Եվ այսօր ալ-Շարաան պետք է ապացուցի իր արևմտյան գործընկերներին, որ այն, ինչ կա այսօր Սիրիայում, որևէ կապ չունի այլևս անցած այդ ճանապարհի հետ։Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր դիրքորոշմանը, որը նաև աջակցում է թե ջիհադիստներին, թե ալ-Շարաային, արաբագետը կարծում է՝ հատուկ ծառայությունները կուսումնասիրեն իրավիճակը, և ըստ այդմ Անկարան դիրքորոշում կձևավորի, որտեղ առաջնայինն իր շահերի պաշտպանությունն է լինելու։Սիրիայի նոր ղեկավարը Էրդողանի հրավերով ժամանել է ԹուրքիաՀիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ 2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը։
սիրիա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277815_124:0:1600:1107_1920x0_80_0_0_8a46c87f90c8d3f480450bbacd013e15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ահմեդ ալ-շարաա, սիրիա, ահաբեկչություն, արևմուտք
ահմեդ ալ-շարաա, սիրիա, ահաբեկչություն, արևմուտք
Նոր ահաբեկչությունների պատճառները. Սիրիայի ղեկավարի գլխին մութ ամպե՞ր են կուտակվում
22:58 16.12.2025 (Թարմացված է: 23:17 16.12.2025) Արևմուտքն ակնկալում է, որ Սիրիան կարողանալու է դուրս գալ ահաբեկչական ժառանգություն կրողի կարգավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Սիրայում վերջին ահաբեկչությունները ցույց են տալիս իշխանության ներսում գոյություն ունեցող խնդիրները։ Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան ունի կոնկրետ կենսագրական հետագիծ, և ակնհայտ է, որ այդ հետագծում կան ուժեր ու մարդիկ, որոնք ալ-Շարաայից բոլորովին այլ քաղաքական կեցվածք են ակնկալում, այդ թվում՝ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ, արաբագետ Գոռ Գևորգյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 13-14-ին Սիրիայում երկու զինված ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։ Առաջին դեպքը գրանցվել է երկրի կենտրոնական մասում՝ Պալմիրա հնագույն քաղաքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցը, որը ենթադրաբար ԻՊ-ի անդամ է եղել, հարձակում է գործել ամերիկա-սիրիական համատեղ պարեկության վրա: Հարձակման հետևանքով զոհվել են ԱՄՆ բանակի երկու զինծառայող և մեկ ամերիկացի թարգմանիչ, ևս երեք զինվորական վիրավորվել են: Մյուս ահաբեկչությունը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի հարավում: Հարձակման հետևանքով սպանվել են Սիրիայի ներքին գործերի նախարարության չորս աշխատակից, ևս մեկը վիրավորվել է:
«Հակված չեմ դիտարկել, որ այդ ահաբեկչությունը պարզապես Իսլամական պետության կամ այլ ծայրահեղ խմբավորումների ակտիվություն է։ Դա հենց ուժային կառույցների ներսում և քաղաքական իշխանության միջև գոյություն ունեցող հակասությունների ամբողջական արտացոլման ցուցիչն է»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի ջանքերը միտված են Սիրիայի գործող իշխանությանը «մաքրելու» այն հետագծից, որը փաստացի եղել է․ ծայրահեղական խմբավորումները ուժային կառույցներն օգտագործելով և բիրտ ուժի կիրառելով` կառուցել են ամբողջությամբ այլ գաղափարական հենք, հետո հանկարծ մտել են քաղաքական հարթակ և դարձել գործող իշխանության մաս (խոսքն ալ-Շարաայի մասին է)։ Արևմուտքն ակնկալում է, որ Սիրիան, ալ-Շարաայի գլխավորությամբ, կարողանալու է ոչ միայն դուրս գալ ահաբեկչական ժառանգություն կրողի կարգավիճակից, այլև այդ ուժերն ու խմբերը մեկուսացնել Սիրիայի իշխանությանը մասնակցությունից։
«Հիմա մյուս խմբակները, որոնք որ ալ-Շարաային օգնել են այս ճանապարհին, օբյեկտիվորեն հասկանում են, որ նրա առջև պայման է դրված մաքրել իր շրջապատը, քաղաքական վարչակազմը և ուժային կառույցները բոլոր այն էլեմենտներից, տարրերից, որոնք փոխկապակցված են եղել ջիհադիստական խմբավորումների հետ։ Եվ սա առաջացնում է գաղափարական լուրջ ճգնաժամ, որովհետև մեծ հաշվով` այն քաղաքական հետագիծը, այն քաղաքական նպատակները, որոնք որ ջիհադիստականներն ի սկզբանե դրել են իրենց առջև, այսօր ամբողջությամբ չեն համընկնում քաղաքական այն վարքագծի հետ, որը ստանձնել է Սիրիայում գործող իշխանությունը»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ուժային կառույցներում շարունակում են լինել ջիհադիստական գաղափարական շերտեր ներկայացնող անձինք։ Արևելագետը չի բացառում, որ այս ամենը կարող է ծանր ճգնաժամի առջև կանգնեցնել Սիրիան։ Կարծում է, որ ալ-Շարաան այսօր բարդ և լուրջ ընտրության առաջ է կանգնած, ինչը կարող է խնդրահարույց զարգացումների, ընդհուպ՝ բախումների բերել։
Եթե ալ-Շարաան չարդարացնի Արևմուտքի սպասելիքները, կարող է նաև կորցնել իր լեգիտիմությունը միջազգային ասպարեզում։ Արաբագետն ընդգծում է՝ իշխանափոխությունները նման երկրներում հենց այնպես չեն լինում. կան ներքին պայմանավորվածություններ ու համաձայնություններ։ Ամեն դեպքում վստահ է, որ աշխարհը չի կարող համակերպվել, որ Սիրիայում գործում է իշխանություն, որը փոխկապակցված է եղել ջիհադիստական անցյալի հետ։ Եվ այսօր ալ-Շարաան պետք է ապացուցի իր արևմտյան գործընկերներին, որ այն, ինչ կա այսօր Սիրիայում, որևէ կապ չունի այլևս անցած այդ ճանապարհի հետ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր դիրքորոշմանը, որը նաև աջակցում է թե ջիհադիստներին, թե ալ-Շարաային, արաբագետը կարծում է՝ հատուկ ծառայությունները կուսումնասիրեն իրավիճակը, և ըստ այդմ Անկարան դիրքորոշում կձևավորի, որտեղ առաջնայինն իր շահերի պաշտպանությունն է լինելու։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք
մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ
Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը։